Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Երկրի թագավորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ»

Մարտի 11, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
141
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայտնության գրքի տասներեքերորդ գլխում ի հայտ եկած գազանի նկարագրությունը նույնությամբ համընկնում է իր վերադասի՝ վիշապի նկարագրությանը. ունի յոթ գլուխ, որոնք խորհրդանշում են յոթ մահացու մեղքերը, եւ որոնց տարածմամբ ակտիվորեն զբաղվելու է գազանը, ունի տասը եղջյուր, որոնք իշխանության խորհրդանիշ են եւ, ըստ որոշ մեկնաբանների, տվյալ դեպքում արտացոլում են աշխարհի խոշոր տասը տիրակալների, որոնց միջոցով չարը պիտի կառավարի աշխարհը։

Մենք այժմ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աստիճանաբար ջնջվում են ազգային միավորների սահմանները, վերանում են ազգային պետությունները։ Ամենաբացասական ընկալումներ են ստացել ազգային, ազգայնական հասկացությունները, ավելի ընկալելի ու տարածական են դարձել աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ), համաշխարհայնացում  (գլոբալիզացիա) տերմինները, ստեղծվել են համընդգրկող միություններ՝ ՄԱԿ, Եվրամիություն…, որոնք միավորվել են ո՛չ բարձր արժեքների, ընդհանուր փիլիսոփայության կամ հավատքի շուրջ, այլ ընդհանուր շահերի, ընդհանուր շուկայի, միասնական արժույթի…, որոնք արդեն առաջադրում են ո՛չ թե առանձին առաջնորդների, այլ՝ առաջնորդների մի ամբողջ պահունակ։ Ազգերի լիգան ստեղծվեց առաջին համաշխարհային պատերազմից հետո, ՄԱԿ-ը ձեւավորվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այսինքն, ամեն մեծ արյունահեղությունից հետո նպատակ է դրվել ստեղծելու մի կոլեգիալ մարմին, որը, ըստ նախաձեռնողների մտահղացման, պետք է ապահովեր, ապահովագրեր ազգերի, պետությունների, ժողովուրդների անվտանգությունը։

Այժմ մեծ հալածանք կա քրիստոնյաների նկատմամբ. հատկապես Մերձավոր Արեւելքում։ Նույն բանն է անում ազատական կոչվող աշխարհը, սակայն այլ մեթոդներով։ Հաշվի չեն առնվում մասնագիտական ունակությունները, վաստակը, հմտությունները, փորձն ու փորձառությունը, կրթությունն ու դիպլոմի առկայությունը… միայն այն բանի համար, որ նա համամիտ չէ այս կամ այն օրինականացված մեղքի հետ։ Չարի պետությունը լինելու է համընդհանուր միասնական պետություն։ Եվ այժմ յուրաքանչյուր երկիր, որը դիմադրում է այդ միաձուլմանը, ընդհանրացմանը, զսպող դեր է կատարում։ Այդ երկրներն սկսում են «պատժվել» պատերազմներով, պատժամիջոցներով, շրջապատվում են ռազմաբազաներով, անտեսվում են նրանց օրինական պահանջները… միայն նրա համար, որ մենք հրաժարվում ենք միաձուլվել մեկ կաթսայում բոլոր ցեղերի, ժողովուրդների ու խմբավորումների հետ, որոնք պետք է ծառայեն վիշապին։ Իսկ մենք ծառայում ենք Քրիստոսին ու սպասում Նրա փառահեղ երկրորդ գալստյանը։

Երկրորդ մարգարեական սաղմոսում է դեռ գրված. «Ինչո՞ւ համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։ Երկրի թագավորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ»: Սաղմոս 2։1-2

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Որոնող հայը

Որոնող հայը

Բանաստեղծական երկլեզու «Հուշանվեր»

Բանաստեղծական երկլեզու «Հուշանվեր»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist