«Սոսկալի եւ քստմնելի է լինում երկրի վերայ. Մարգարէքը սուտ են մարգարէանում, եւ քահանաները իշխում են նորանց ձեռովը. եւ իմ ժողովուրդն էլ այսպէս է սիրում»
Ահա վիշապի այն երեք հիմնական դրույթները, նպատակները, որոնք բացահայտում է Հայտնության գիրքը. ցանկացած միջոցներով
ա) ոչնչացնել եկեղեցին,
բ) մեղքը դարձնել նորմ,
գ) ստիպել ողջ աշխարհին՝ խոնարհվել սատանայի առաջ:
Եվ կառուցել իր տերությունը նրանց վրա, ու ինքը ստրկացրել է՝ թույլատրելով ամեն ինչ։ Միայն թե այս նպատակները դժվար թե բացահայտ հայտարարվեն չարի նախընտրական արշավի ժամանակ։ Ստախոսը ցնծում է սխալներ արարողների ու սիրողների միջավայրում։ Բայց ինչ անես, երբ ժողովուրդը սիրում է այդ սուտը. «Սոսկալի եւ քստմնելի է լինում երկրի վերայ. Մարգարէքը սուտ են մարգարէանում, եւ քահանաները իշխում են նորանց ձեռովը. եւ իմ ժողովուրդն էլ այսպէս է սիրում. բայց վերջը ի՞նչ պիտի անէք»։ Երեմիա 5։30-31
Դրա համար է, որ շատ մեկնաբաններ գազանի այդ բազմակենդանակերպությունը, բազմագունությունը բացատրում են, որ դա նշան է խայտաբղետ, խորամանկ, փոփոխական գաղափարախոսության, որ գազանը բերելու է իր հետ։ Չարն այնպիսի խորամանկն է, որ անգամ քաղցր լեզվով կարող է սիրել տալ իրեն, ամենավատ գաղափարները փաթեթավորել գեղեցիկ, հաճելի ու ընդունելի մտքերով։ Ասենք՝ սահմանների վերացումը պատճառաբանել հանցավորության դեմ համընդհանուր պայքարով։ Նա լինելու է հանրահայտ, մեդիայի հետ սերտորեն աշխատող, «հաճելի» արտաքինով, տեսախցիկների սիրելի։ Նա կարողանալու է մատուցել իրեն։
Ըստ բազմաթիվ աստվածաբանների՝ այն ցեղը, որից դուրս է գալու Նեռը, եւ որտեղ ամենաշատն են երկրպագելու նրան, եւ որտեղից տարածում է ստանալու նրա «փառքը», դա այժմյան Թել Ավիվի տարածքն է, որն Իսրայելի մայրաքաղաք է հռչակվել եւ որն այսօր աշխարհի այլասերվածության ամենամեծ կենտրոններից է։ Աշխարհի բոլոր ծագերից այնտեղ են հավաքվում ամենատարբեր մեղքերի հարյուր հազարավոր սիրահարներ։
«Եւ կերկրպագեն երկրի վերայ բոլոր բնակողները, որոնց անունները գրուած չեն Գառի կեանքի գրքի մէջ, որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է»։ Հայտնություն 13։8
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ