Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Թշնամին մուտք է գործում պատուհաններով՝ աչքերով

«…Եւ կան ներքինիներ, որ իրանց ներքինացրին երկնքի արքայութեան համար. ով որ կարող է տանել՝ թող տանի»

Ապրիլի 4, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
94
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Սորանք են, որ կանանց հետ չխառնակուեցան, որովհետեւ կոյս են. սորանք են, որ Գառի ետեւից գնում են ուր որ նա գնայ. սորանք փրկուեցան մարդկանցից Աստուծուն եւ Գառին իբրեւ երախայրի։ Եւ նորանց բերանումը նենգութիւն չգտնուեցավ, որովհետեւ անարատ են (Աստուծոյ աթոռի առաջին)»։ Հայտնություն 14։4-5

Ովքե՞ր են այս կույսերը, եւ արդյո՞ք մյուսների համար չկա փրկություն։ Սրանք ընտրյալներն են։ Ժամանակակից լեզվով ասած, եթե կա Աստծո բանակ, ապա նրանք հատուկ ջոկատայիններն են, էլիտար ստորաբաժանումը։ Ե՛ւ Հիսուսն էր անարատ, ե՛ւ առաջին նահատակը՝ աստվածահաճ գառնարած Աբելը, ե՛ւ նախակարապետ Հովհաննես Մկրտիչը, ե՛ւ Եղիան… Այսինքն, Հիսուսն իր շուրջ է հավաքում փառավոր մարդկանց, ովքեր իր հետ առավել համակցված են։ Այնպես որ, պետք չէ կաշկանդվել. Հիսուսի բանակում էլի շատ տեղեր կան եւ շատ աստիճանակարգեր ու անելիքներ։

Կույսի կերպարը խորհրդանշում է անարատությունն ու հավատարմությունը հարս եկեղեցուն, իսկ անառակը խորհրդանշում է անհավատարիմ եկեղիցին։ Մենք եւս պետք է հաճախակի մտածենք բարոյականության եւ հավատքի մաքրության, անկեղծության մասին։ «Որովհետեւ կան ներքինիներ, որ մօր որովայնից այնպէս են ծնուել. եւ կան ներքինիներ, որ մարդկանցից են ներքինացուել. եւ կան ներքինիներ, որ իրանց ներքինացրին երկնքի արքայութեան համար. ով որ կարող է տանել՝ թող տանի»։ Մատթեոս 19։12

Այստեղ է, որ մարդ պետք է լինի նպատակասլաց. միտքը պետք է լինի հավաք ու մեկտեղված եւ մղված լինի առ Միակը։ Սրանում է սրբության գաղտնիքը։ Եթե սա չկա, մարդը զվարճանում է, գայթակղվում է… հետո արդեն մարմինն ինքն է առաջնորդում մարդուն։

Աչքերը, ականջները եւ լեզուն շատ ավելի շատ են գայթակղել մարդուն, քան աշխարհի բոլոր անառակները միասին։  Թշնամին մուտք է գործում պատուհաններով՝ աչքերով։ Մեր ժամանակաշրջանը տեսողականացված է. չափից դուրս են պատկերները, չափից դուրս են ներկայացված աղտեղություններն աչքերի համար, ընդ որում՝ խելքն ու միտքն այդ ընթացքում լիովին անտեսված են։ Աչքերը բազմաշեղված են տարատեսակ գովազդների, կոչերի, այլազան կայքերի ուղղությամբ։ Մենք չափից շատ բան ենք լսում, որ կարիք չկա լսելու, տեսնում ենք, որ կարիք չկա տեսնելու, ասում ենք բաներ, որոնց կարիքը չկա, եւ այս ամենը հյուծում է մեր ներաշխարհը եւ մարդուն դարձնում դյուրահաս որս ոչ աստվածային ուժերի համար։

Այնպես որ, ով ցանկանում է իմաստալից ու նպատակասլաց կյանք ապրել, պետք է կարողանա մեկտեղել իր խելքն ու միտքը։ Աղոթքով, ընթերցանությամբ, մտորումներով։ Պետք է գիտակցել, որ գայթակղությունների կրքերը մանր ու ժամանակավոր են, իսկ Աստված՝ հավերժ։ Եթե ցանկանում ենք ապրել սրբության, մաքրության եւ իմաստնության մեջ, ապա պետք է ապրենք Ավետարանով, ըստ Աստծո խոսքի։  

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Հայերենագիտության անձնվեր մշակը

Հայերենագիտության անձնվեր մշակը

Հիշի՛ր պատգամս, ո՜վ անպարտ Շուշի՛…

Հիշի՛ր պատգամս, ո՜վ անպարտ Շուշի՛…

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist