Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Ե՛ւ երգը, ե՛ւ մեղեդին նույնն են՝ Աստծո փառաբանության երգը, որն այլեւս կարելի է ասել Սուրբ Երրորդության փառաբանության երգն է

«Երգեցէք Տիրոջը. օրհնեցէք նորա անունը. քարոզեցէք օրէցօր նորա փրկութիւնը։ Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները»

Ապրիլի 18, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
117
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աստված հայտնում է, որ սրանք վերջին պատիժներն են։ Մինչ այդ պատիժներ էին թափվում յոթ կնիքների բացման ժամանակ, այնուհետեւ՝ յոթ շեփորներից յուրաքանչյուրը փչելու ժամանակ, եւ այժմ՝ յոթ սկավառակներից է թափվում Աստծո բարկությունը։ Հայտնությունը, այսինքն՝ Ապոկալիպսիսը, ինչպես նաեւ աշխարհի ողջ պատմությունը հասնում է իր հանգուցալուծմանը։ Բայց նախապես, ինչպես եղել է նաեւ այս գրքի նախկին գլուխներում, կարծես լռություն է տիրում։ Կարծես նորից մի կես ժամով Հովհաննեսին բացվում են երկնային ուրախությունները։

«Եւ տեսայ մի ուրիշ մեծ եւ զարմանալի նշան երկնքումը, եօթը հրեշտակ որ վերջի եօթը պատուհասներն ունէին. որովհետեւ Աստուծոյ բարկութիւնը նորանցով կատարուեցաւ։ Եւ տեսայ իբրեւ ապակեղէն ծով կրակով խառնուած. եւ նորանց որ յաղթում են  գազանին եւ նորա պատկերին եւ նորա դրոշմին եւ նորա անունի թիւին, որ կանգնած էին ապակեղէն ծովի վերայ, եւ Աստուծոյ քնարներն ունէին»։ Հայտնություն 15։1-2

Ըստ Անդրեաս Կեսարացու, յոթ պատուհասները դրանք մարդկային յոթ մեղքերն են։ Յոթ թիվը խորհրդանշում է այս մոլորակի վրա մարդկության ապրած ողջ ժամանակահատվածը։ Դժվար է պատկերացնել ապակե ծովը միախառնված կրակի հետ։ Որոշ ժամանակակից աստվածաբանների կարծիքով՝ դա ներկայիս գերհագեցած խոշոր քաղաքներն են, որտեղ մարդիկ փորձում են թաքնվել իրենց մեղքերով հանդերձ… Սակայն այդ նույն ապակե ծովին կանգնած է արդարների բանակը, այն հարյուր քառասունչորս հազար Իսրայելի ճյուղերը, այսինքն՝ բոլոր ժամանակների Աստծո ժողովուրդը։

«Եւ Աստուծոյ  քնարներն ունէին»… Կարծես նոր առարկա, նոր գործիք, նոր տերմին է հայտնվում Աստվածաշնչում, համենայնդեպս Նոր Ուխտում, Հայտնության գրքում։ Թեպետ Դավիթի սաղմոսները երգվում էին տասը լարանի տավիղով։ Մեկնաբաններն ասում են, թե դրանք հինգ հոգեւոր եւ հինգ մարմնական զգացմունքներն են։ Սա նոր մեղեդի չէ, ոչ էլ նոր երգ, սա նոր, ավելի շուտ նորացված մարդու երգն է. «Տիրոջը նոր երգ երգեցէք. երգեցէք Տիրոջը ամեն երկիր։ Երգեցէք Տիրոջը. օրհնեցէք նորա անունը. քարոզեցէք օրէցօր նորա փրկութիւնը։ Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները»։ Սաղմոս 96։1-3

Սա հին ուխտի երգն է։ Նոր Ուխտում քնարը երգում է Նոր մարդու երգը։ Սակայն ե՛ւ երգը, ե՛ւ մեղեդին նույնն են՝ Աստծո փառաբանության երգը, որն այլեւս կարելի է ասել Սուրբ Երրորդության փառաբանության երգն է:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Երբ ճարտարապետը նաեւ նկարիչ է

Երբ ճարտարապետը նաեւ նկարիչ է

Ազգերի լիգայից մինչեւ ՄԱԿ

Ազգերի լիգայից մինչեւ ՄԱԿ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist