Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Անշահախնդիր փառաբանությունը վեր է ամեն տեսակ խնդրանքներից

«Ո՞վ է, որ քեզանից չվախենայ, ով Տէր, եւ քո անունը չփառաւորէ. որ միայն դու ես սուրբ»

Ապրիլի 19, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
105
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ երգում էին Աստուծոյ ծառայ Մովսէսի երգը եւ Գառի երգը՝ ասելով. Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագաւոր»։ Հայտնություն 15։3

Մովսեսի երգը նրա խոսքերն էին, որ նա արտաբերեց կյանքի ու մահվան սահմանին եւ Ավետյաց երկրի սահմանագլխին, որտեղ ինքը, սակայն, այդպես էլ չմտավ.

«Ականջ դրէք, ով երկինք, որ խօսեմ.

Եւ երկիրը լսէ իմ բերանի խօսքերը։

Անձրեւի պէս թող կաթի իմ խրատը.

Ցօղի պէս իջնէ իմ խօսքը՝

Ինչպէս անձրեւը կանանչեղէնի վերայ,

Եւ ինչպէս առատ անձրեւները խոտի վերայ։

Որովհետեւ ես կանչում եմ Եհովայի անունը.

Պատիւ տուէք մեր Աստուծուն»։ Երկրորդ օրինաց 32։1-3

Սա այն լարն է, որ ձգվում է Հին ուխտի ու Նոր ուխտի միջեւ։ Կան մարդիկ, ովքեր փորձում են հերքել Հին ուխտը կամ հակադրել Նոր ուխտին, ինչն անկարելի եւ անթույլատրելի է։ Աստծո քնարները, ըստ որոշ մեկնաբանների, կարող են լինել պատվիրանները, որոնք սրբերն ու արդարները պահել են անվերապահ։

Աստծո քնարի հնչյունները կարող են մարդուն այնպես դյութել, որ մոռացության տան աշխարհում ամեն խոտոր բաները։ Այս քնարի հնչյունների ներքո երգվում է ո՛չ միայն Մովսեսի երգը, որին անդրադարձանք վերեւում, այլեւ Գառի երգը։ Այստեղ նորացված մարդու կերպարն է, ով երգում է Նոր երգը։ Այստեղ Աստված ինքն է երաժիշտ։ Մենք երգեհոն ենք, Ինքը՝ երաժիշտ։ Երգեհոնի բարձրակարգ «մասնագետը» Սուրբ հոգին է, լավագույնս լարված երգեհոնը՝ արդար հավատացյալը։ Այստեղ, իհարկե, հոգեւոր փոխաբերություն է, եւ նոր մարդու երգն այս է. «Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագաւոր։ Ո՞վ է, որ քեզանից չվախենայ, ով Տէր, եւ քո անունը չփառաւորէ. որ միայն դու ես սուրբ. վասնզի բոլոր ազգերը կգան եւ քո առաջին երկրպագութիւն կանեն, որովհետեւ քո իրաւունքները յայտնուեցան»։ Հայտնություն 15։3-4

Աստծո փառաբանությունը վեր է ամեն ինչից։ Անշահախնդիր փառաբանությունը վեր է ամեն տեսակ խնդրանքներից։ Խնդրանքը պարտադրված է, զղջումը պարտադրված է, շնորհակալությունը՝ իրականացված խնդրանքի պատասխանն է… այս ամենն էլ է, իհարկե, շատ կարեւոր, սակայն այս ճանապարհները պետք է հասցնեն մինչեւ անշահախնդիր փառաբանության։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

Լուսանկարների աննախադեպ ցուցադրություն

Լուսանկարների աննախադեպ ցուցադրություն

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist