Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Արմագեդոն

«Եւ ժողովեցին նորանց այն տեղ, որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում»։ Հայտնություն 16։16

Ապրիլի 27, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
367
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայտնության գրքի այս տողն «Արմագեդոն» բառը հոմանիշ է դարձրել բարու ու չարի վերջնական ճակատամարտի։ Այս անունով նկարահանվում են հոլիվուդյան ֆիլմեր, գրվում են գրքեր, հորինվում են համակարգչային խաղեր… Այդ ֆիլմերում, խաղերում ու գրքերում հերոսները փրկում են Երկիր մոլորակը արտաքին վտանգներից, երկնաքարերից եւ այլն։ Այնինչ երկիրը կործանվելու է ներքին թշնամու հետ պատերազմի, չարի ու չարության մեջ տարրալուծվելու հետեւանքով: Սրանից դուրս մարդկության մնացորդին փրկելու է Ինքը՝ Քրիստոսը։ Մի փոքր ուշ, Հայտնության գրքի 19-րդ գլխում Հովհաննես առաքյալը կնկարագրի Արմագեդոնում կայանալիք ճակատամարտն ու կողմերի զորաբանակները։ Երկրային արքաների բանակները գազանի գլխավորությամբ դուրս կգան հզոր բանակի դեմ, որը կգլխավորի անձամբ Հիսուս Քրիստոսը։

Արմագեդոնը լինելու է այն վայրը, որտեղ կայանալու է վերջին, վճռական մարտը բարու եւ չարի ուժերի միջեւ։ Եւ չարի ուժերը ջախջախվելու են։

Քարտեզների, գլոբուսի վրա չկա Արմագեդոն անունով բնակավայր կամ տեղավայր։ Կա փոքրիկ բնակավայր Մեգիդո անունով՝ Իսրայելի հյուսիսում։ Ենթադրվում է, որ Արմագեդոնը հրեական բլուրի անվան հունարեն արտաբերումն է՝ «հար Մեգիդո», որ նշանակում է Մեգիդո լեռ։ Այս բնակավայրով կամ նրա մոտով են անցել համաշխարհային պատմության շատ ու շատ անցքեր, իրադարձություններ։ Այստեղ են խաչվել ծովային ու ցամաքային մեծ առեւտրային ուղիները, այստեղ են կայացել խոշորագույն ճակատամարտերը։ Այստեղ են եգիպտացիները մեծ ճակատամարտ տվել իսրայելական բանակի դեմ, այստեղ է Սավուղ արքան կնքել իր մահկանացուն, այստեղ են մոնղոլները կրել խոշոր պարտություն… Այստեղ 1799 թվին Նապոլեոնը պարտության մատնեց Օսմանյան կայսրության զորքերին։ Հավանաբար, պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ այս լեռների անձավներում է ժամանակին թաքնվել Եղիա մարգարեն, ով վերջին օրերին երկիր է գալու՝ կատարելու վերջին քարոզը։ Խորհրդանշական է նաեւ, որ այստեղ, լեռների ստորոտում, քաղաքի մոտակայքում են կառուցվել Բահայ աղանդի հսկայական տաճարն ու այգիները։ Սա երիտասարդ կեղծ կրոնական ուսմունք է, որը շատ նման է քաղաքական այն ծրագրին, որը գազանը նախանշել է «համաշխարհային տիրակալի» համար։ Ըստ նրանց ուսմունքի՝ Աստված մեկ է, բոլոր կրոնները մեկ են, աշխարհի գլխավոր նպատակը պետք է լինի մարդկության նախապատրաստումը նոր աստվածհայտնությանը, ամենայն հավանականությամբ, նեռի հայտնվելուն։ Ըստ նրանց՝ եկեղեցիներ պետք չեն, ամեն հավատացյալ ինքն է որոնում ու գտնում ճշմարտությունը, բոլոր տեսակի ուղղությունները հավասարեցվում են, հայտարարվում է գիտության պաշտամունք, եւ գլխավորը՝ սահմանվում են համաշխարհային հանրության կարգեր՝ հիմնված համընդհանուր անվտանգության եւ միջազգային  արդարության սկզբունքի վրա։ Այսինքն՝ ցանկանում են ստեղծել միասնական համաշխարհային քաղաքակրթություն, որը խոսում է մեկ լեզվով եւ դավանում նույն արժեքները։ Այս հոսանքի հետեւորդներն այսօր հաշվվում են մինչեւ յոթ միլիոն մարդ, սակայն իրենց «գաղափարներով» շատերին են գերում։

Եզեկիել մարգարեն, նկարագրելով գոգի եւ մագոգի վերջին ճակատամարտը, ասում է, որ դա տեղի է ունենալու Իսրայելի լեռներում։

Արմագեդոնը, այնուամենայնիվ, հոգեւոր ճակատամարտ է բարու ու չարի միջեւ եւ եթե ոչ ճակատամարտ, ապա մարտերն ու պատերազմներն ընթանում են անդադար։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հոգեւոր անկյուն
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Միջնորդական որեւէ ջանք չպետք է անտեսվի

Մեր գոյության միակ պայմանն այդ գոյացությունից ազատվելն է

«Քըլըչդարօղլուն Էրդողանի ոտքի տակից հողը տարել է»

«Քըլըչդարօղլուն Էրդողանի ոտքի տակից հողը տարել է»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist