Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղաւ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան. եւ մեծ Բաբիլոնը յիշուեցաւ Աստուծոյ առաջին»

«Եւ երկնքիցը տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վերայ»

Ապրիլի 28, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
98
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ եօթներորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց օդի վերայ. եւ մեծ ձայն դուրս եկաւ երկնքի տաճարիցը եւ աթոռիցը, որ ասում էր՝ Եղաւ»։ Հայտնություն 16։17

«Եղավ» կամ «կատարվեց» ասել էր Հիսուսը խաչի վրա։ Այսինքն՝ կատարվում են Աստծո վերջնական որոշումները։ Մեկ անգամ Հիսուսն արդեն ասել է «կատարվեց» եւ մեկ անգամ էլ դեռ կասի։ Եվ, կատարվելուց հետո, երբ մենք մտնենք երկնային Երուսաղեմ, կավարտվեն երկրային բոլոր հոգսերն ու մտատանջությունները։

Ամեն ինչ տանում է այս ավարտին, ամեն ինչ ծրագրված գնում է նախատեսված ուղով, պատմությունը, ի վերջո, քաոս չէ, այն կանոնակարգված իրադարձությունների տրամաբանական հերթագայություն է։ Ինչպես առաջին «կատարվեց»-ից հետո, որ հնչեց Գողգոթայում, այս անգամ եւս աշխարհը ցնցվելու է չտեսնված երկրաշարժներից. «Եւ եղան ձայներ եւ փայլատակներ եւ որոտմունք, եւ մեծ շարժ եղաւ, որ այնպիսի չէր եղած, քանի որ մարդիկ երկրի վերայ են՝ այնպիսի մեծ շարժ էր»։ Հայտնություն 16։18

Իսկ երկրաշարժին կհետեւեն սարսափելի աննախադեպ ավերմունքներ. «Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղաւ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան. եւ մեծ Բաբիլոնը յիշուեցաւ Աստուծոյ առաջին, որ իր ցասման բարկութեան գինու բաժակը նորան տայ։ Եւ ամեն կղզի փախաւ, եւ սարերը չգտնուեցան։ Եւ երկնքիցը տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վերայ, եւ մարդիկ հայհոյեցին Աստուծուն այն կարկտի հարուածի համար, որ սաստիկ մեծ է նորա պատուհասը»։ Հայտնություն 16։19-21

Ըստ Անդրեաս Կեսարացու, սարերը եպիսկոպոսներն են, ովքեր այդ ընթացքում «ընդհատակ» կանցնեն։ Իսկ կղզիները թեմական եկեղեցիներն են… այսինքն, հնարավոր է՝ այս տեսարանը ներկայացված է ալեգորիաներով։ Իսկ տաղանդի չափ կարկուտն ի վիճակի է պատճառելու մեծ ավերածություններ. մեկ տաղանդը հին հունական կշռի միավոր է, որը կշռում է 16 կիլոգրամից քիչ ավելի։ Հավանաբար հենց այս կարկուտի մասին էր Աստված ասում նաեւ Հոբին Հին ուխտում. «Արդեօք գնացե՞լ ես ձիւնի շտեմարանները, եւ կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես, որ ես պահել եմ նեղութեան ժամանակի համար, կռիւի եւ պատերազմի օրուան համար»։ Հոբ 38։22-23

Իսկ ինչո՞ւ են մարդիկ հայհոյում, աղոթելու փոխարեն։ Զղջացող մարդու համար ամեն ինչ է ի փառս Աստուծո։ Չզղջացող, չապաշխարող մարդու համար ամեն ինչ չափվում է իր գոռոզության, հպարտության գանձանակի չափման միավորով։

Մարդկային համառությունը սահման չունի։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ինչպես կայացավ ռուս-թուրքական ատոմակայանի առաջին հերթի երկար սպասված գործարկումը

Ինչպես կայացավ ռուս-թուրքական ատոմակայանի առաջին հերթի երկար սպասված գործարկումը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist