Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Գավաթը լցված գարշելիություններն ու պղծություններն այն գինին է, որով նա արբեցնում է երկրի թագավորներին եւ բնակիչներին…

Ապրիլի 29, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
119
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ այն կինը, որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատուական ակունքներով եւ մարգարիտներով զարդարուած մի ոսկի բաժակ ունէր իր ձեռքումը, լիքը գարշելիութիւններով եւ իր պիղծ պոռնկութիւնովը»:

«Եւ այն եօթը սկաւառակներն ունեցողը եօթը հրեշտակներից մէկն եկաւ եւ խօսեց ինձ հետ՝ ասելով․ Եկ քեզ ցոյց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ այն շատ ջրերի վերայ նստում է, Որի հետ պոռնկուեցան երկրի թագաւորները եւ երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին։ Եւ ինձ առաւ տարաւ հոգով մի անապատ․ եւ տեսայ մի կին՝ նստած կարմիր գազանի վերայ՝ լիքը հայհոյության անուններով որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր»։ Հայտնություն 17։1-2

Պոռնիկն անհավատարիմ կինն է, ջրերը, որի վրա նստած է նա, Աստծո խոսքն է։ Գինով արբեցնելով՝ նա շեղելու է մարդկանց ճիշտ ուղուց դեպի կեղծ կրոն։ Բաբելոնյան պոռնիկը մասնագիտացած, վարպետացած է մարդկանց շեղելու ճիշտ ուղուց, նրանց տալու սխալ կողմնորոշում, կեղծ փարոսներ։ Մեկին խոստանալով գլխապտույտ հաջողություններ, մյուսին՝ փառք, մեկին՝ մրցանակ, մյուսին՝ քաղաքական աննախադեպ առաջընթաց… եւ այլասերության գինով արբեցրել է բազմաթիվ ազգերի։ Այսինքն՝ բաբելոնյան պոռնիկի ազդեցությունը տարածվում է ողջ մոլորակի վրա՝ ի դեմս վերազգային կառավարությունների եւ կորպորացիաների։

Սակայն, ի վերջո, վրա է հասնելու դատաստանը բոլոր մոլորյալների համար։ Հայտնության գրքի տասներկուերորդ գլխում Հովհաննես առաքյալը նկարագրում է, թե ինչպես է Տերը նեռի ժամանակաշրջանում իր եկեղեցին, հարս եկեղեցին թաքցնում անապատում, կերակրում, հագեցնում, հովանի անում արծվի նման՝ պաշտպանելով աշխարհից ու չարից։ Երբ եկեղեցին հեռանա աշխարհից, կյանքը կդադարի։ Աշխարհում իմաստ կա, քանի դեռ այնտեղ գործում է եկեղեցին։

Այժմ, երբ երկրային չարի կայսրությունը ավերված է, հրեշտակը Հովհաննեսին դարձյալ տանում է անապատ եւ դարձյալ ցույց է տալիս կնոջ. «Եւ ինձ առաւ տարաւ հոգով մի անապատ․ եւ տեսայ մի կին՝ նստած կարմիր գազանի վերայ՝ լիքը հայհոյութեան անուններով, որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր»։ Հայտնություն 17։3

Հնում, երբ քաղաքներում կառուցվեցին եկեղեցիներ, բարձրացան աղոթքներ, ծաղկեց հոգեւոր կյանքը, չարքերը փախան անապատներ՝ հոգեւորականներին մեղադրելով, որ իրենց տեղ չթողեցին քաղաքներում։ Ապա հոգեւորականները գնացին անապատ՝ այնտեղից լարելով չարքերին, ու վերջիններս նորից վերադարձան քաղաքներ։ Իհարկե, այսօր էլ քաղաքներում հնչում են եկեղեցիների զանգերը, խնկաբույր է բարձրանում, մկրտություններ են կատարվում… սակայն շատ տեղ է մնում նաեւ սատանայի համար՝ մեծ գայթակղություններ, թմրանյութեր, այլասերության ամենատարբեր դրսեւորումներ…

Բաբելոնյան պոռնիկի անապատը մահվան անապատն է, ոչ թե փրկության, այնտեղ կյանքն անհնարին է։ Հավանաբար, սա այն նույն անապատն է, որով Տերն Իսրայելի ժողովրդին տարավ մինչեւ ավետյաց երկիր. «Որ քեզ ման ածեց այն մեծ եւ ահագին, եւ կիզող օձերով ու կարիճներով լիքը, չոր ու անջուր անապատումը, եւ քեզ համար ապառաժ քարիցը ջուր հանեց. Որ անապատումը քեզ մանանայ ուտեցրեց, որ քո հայրերը չէին ճանաչում, որ քեզ խոնարհեցնէ քեզ փորձելու համար, եւ վերջը քեզ բարիք անէ»։ Երկրորդ օրինաց 8։15-16

Ճամփորդությունը դեպի դրախտ անցնում է անապատով։ Դրա համար Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելուց հետո մեր Տեր Հիսուս Քրիստոսը գնաց անապատ, որտեղ անցկացրեց քառասուն օր, եւ այնտեղ իրեն այցելեց սատանան։ Անապատը Աստծուն հանդիպելու վայրն է. սակայն մինչ այդ դու հանդիպում ես սատանային եւ նրան հաղթելուց հետո միայն կարող ես հասնել ըղձալի նպատակին։ Բաբելոնյան պոռնիկն իր հետեւից մոլորյալներին տանում է չարի անապատ, որտեղ մարդը չորանում է։ Եթե եկեղեցին Քրիստոսի հարսն է, ապա պոռնիկը Նրա թշնամու կինն է։ Դրա համար էլ վերջինս հեծնել է կարմիր գազանին. «…եւ տեսայ մի կին՝ նստած կարմիր գազանի վերայ՝ լիքը հայհոյութեան անուններով»։ Կարմիր գազանն ունի յոթ գլուխ, այսինքն՝ նա հակադրվում է հաղորդության խորհրդին։ Եվ ունի տասը եղջյուր. սա անբարոյականությունն է, որովհետեւ այդ կարմիր գազանը մեկ առ մեկ հակադրվելու է Աստծո տասը պատվիրաններին։ Եվ այդ չարի կինը պճնված է թագուհուն վայել. «Եւ այն կինը որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատուական ակունքներով եւ մարգարիտներով զարդարուած մի ոսկի բաժակ ունէր իր ձեռքումը, լիքը գարշելիութիւններով եւ իր պիղծ պոռնկութիւնովը»։ Հայտնություն 17։4

Գավաթը լցված գարշելիություններն ու պղծություններն այն գինին է, որով նա արբեցնում է երկրի թագավորներին եւ բնակիչներին…

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Պատմաբան-աղբյուրագետը

Պատմաբան-աղբյուրագետը

Առաջնագծում հերոսներն են

Առաջնագծում հերոսներն են

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist