Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Որո՞նք են այն տասը թագավորները, ովքեր իրենց իշխանությունն ու զորությունը տալու են գազանին

Ըստ որոշ մեկնիչների՝ դրանք կարող են լինել մեծ Թուրանի մեջ միավորվող երկրները՝ Թուրքիայի գլխավորությամբ

Մայիսի 5, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
75
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Բայց ժամանակ կգայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կերկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին»։ Հովհաննես 4։23

Ժամանակին Երուսաղեմի տաճարը միակն էր շրջապատում որպես լուսատու աղբյուր։ Միայն այնտեղ էր կարելի կատարել զոհաբերություն եւ երկրպագություն։ Շուրջբոլորը կային շատ այլադավանական տաճարներ, բայց իրական Աստծո տաճարը մեկն էր։ Այժմ իրական տաճարները բազում-բազում են, չարքերի տաճարներն անհետացել են։ Քրիստոնեական տաճարներում կարող ենք աղոթել եւ փառաբանել Աստծուն ամենուր, անկախ տաճարի գտնվելու աշխարհագրական վայրից։ Այսօր իրականում երուսաղեմյան տաճարի անհրաժեշտությունը չկա։ Սակայն դրա անհրաժեշտությունն ունեն հրեաները, ովքեր չեն ընդունում Հիսուսին եւ ցանկանում են վերականգնել իրենց երբեմնի հզորությունը։ Իրենց պատվիրանների կեսից ավելին կապված է տաճարի հետ, եթե չկա տաճարը, դրանք անիրականանալի են։ Եվ նրանք անպայման փորձելու են կառուցել տաճարը։ Կան բազմաթիվ մեկնաբանություններ, թե Նեռը նստելու է Երուսաղեմի վերականգնված տաճարում, սակայն կա նաեւ տեսակետ, թե նա նստելու է քրիստոնեական տաճարում, որովհետեւ նրա նպատակը լինելու է հենց քրիստոնյաներին հետ դարձնել ճշմարիտ ուղուց։

Այնուհետեւ Հայտնության գիրքը պարզաբանում է, որ գազանի յոթ գլուխը, բացի յոթ սարերից, ունի նաեւ այլ իմաստներ, օրինակ յոթ թագավորներն են. «Եւ եօթը թագաւորներն են. Հինգը ընկան, եւ մէկը կայ, միւսը դեռ չէ եկել. եւ երբոր գայ մի քիչ ժամանակ պէտք է մնայ։ Եւ այն գազանը որ կար եւ չկայ, նա էլ ութերորդն է եւ այն եօթնիցն է, եւ կորուստն է գնում»։ Հայտնություն 17։10-11

Ըստ ամենայնի, ութերորդ հրեշտակը եղել է Լյուցիֆերը, որ ցած նետվեց։ Ութը առավել ամբողջականության խորհրդանիշ է, պառկած ութը հավերժության նշան է… յոթը լիարժեքության խորհրդանիշ է այս աշխարհում, իսկ ութն առավել ընդգրկունությամբ ելք է այս աշխարհից այլ աշխարհ։ Ութերորդը, որ կար եւ չկա, ըմբոստանալու է յոթ թագավորությունների կառավարման ավարտից հետո, որը խորհրդանշում է մարդկային ինքնուրույն կառավարման ամբողջությունը ողջ պատմության ընթացքում։ Իսկ ութերորդ թագավորությունը՝ նեռի թագավորությունը, լինելու է ամբողջությամբ սատանայի տիրապետության, ազդեցության, ներգործության ներքո, ով թաքնվելու է նեռի գործունեության, գործողությունների թիկունքում։

Հրեշտակը բացատրում է նաեւ տասը եղջյուրների իմաստը. «Եւ այն տասը եղջիւրը որ տեսար, տասը թագաւորներ են. որոնք դեռ թագաւորութիւն չեն առել, այլ թագաւորի պէս իշխանութիւն են անում մէկ ժամ այն գազանի հետ։ Սորանք մէկ կամք ունին, եւ իրանց զօրութիւնը եւ իշխանութիւնը կտան գազանին»։ Հայտնություն 17։12-13

Որո՞նք են այն տասը թագավորները, ովքեր իրենց իշխանությունն ու զորությունը տալու են գազանին։ Ըստ որոշ մեկնիչների՝ դրանք կարող են լինել մեծ Թուրանի մեջ միավորվող երկրները՝ Թուրքիայի գլխավորությամբ։ Ստեղծվում է մի միավորում, որն արդեն առաջադրում է ոչ թե առանձին առաջնորդների, այլ ամբողջ մի առաջնորդների պահունակ՝ ընդդեմ Աստծո, ընդդեմ Տիրոջ բանակի։ Երկրորդ մեսիական սաղմոսում դեռ գրված է. «Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դեմ թէ կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից»: Սաղմոս 2։2-3

Ի՞նչ է սա, եթե ոչ նույնանման, նույնաբովանդակ իշխանավորների կոլեգիալ որոշում՝ նույն ոգով…

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Հրաշալի օրինակ սերունդների համար

Հրաշալի օրինակ սերունդների համար

«Լոռվա գույները»՝  Երեւանում

«Լոռվա գույները»՝ Երեւանում

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist