Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Ի՞նչ է սա, եթե ոչ սատանայի պայքար Աստծո դեմ

«Սորանք պատերազմ կանեն Գառի հետ, եւ Գառը կյաղթէ նորանց, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր»

Մայիսի 6, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
254
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դեմ»: Սաղմոս 2։2

Որոշ մեկնիչներ այս տողերի հետ զուգահեռ են տարել Դանիելի մարգարեությունը, որը նա արել էր հին Բաբելոնում, այն ժամանակ, երբ իսրայելցիները գերության մեջ էին այնտեղ։ Բաբելոնյան թագավորության հիմնադիր, հզոր արքա Նաբուգոդոնոսորը երազում տեսնում է կուռքի արձան, որի գլուխը ոսկուց էր, կուրծքը եւ ձեռքերը՝ արծաթից, փորն ու կոնքերը՝ պղնձից ու երկաթից, իսկ ոտքերը՝ մասամբ երկաթից, մասամբ՝ կավից։ Դանիելն արքայի համար մեկնել է երազը, որ կուռքի ամեն մի մասը տարբեր թագավորություններ են պատմության ընթացքին զուգահեռ. ոսկե գլուխն ինքը՝ Նաբուգոդոնոսորն է, եւ հին Բաբելոնը՝ աշխարհի առաջին կայսրությունը, արծաթե կուրծքն ու ձեռքերը՝ երկու մասից բաղկացած, բայց միասնական պարսկական հզոր կայսրությունը, որը Ք. ա. 6-4-րդ դարերում զբաղեցնում էր տարածք Հնդկաստանից մինչեւ Հունաստան, որտեղ բնակվում էր մոլորակի բնակչության կեսը։ Այն նվաճեց Ալեքսանդր Մակեդոնացին, որը, ըստ մեկնության, կուռքի պղնձե հատվածն էր, եւ վերջին հատվածը՝ մեկ երկաթյա, մեկ՝ թուլացող-կավե ոտքերը մեկնվում է, թե Հռոմն է։ Կայսրությունների պատմական հերթագայությունների մեջ էլ կարելի է նկատել գազանի եղջյուրների խորհուրդը։ Այստեղ ներկայացված են այն կայսրությունները, որոնք, ըստ Դանիել մարգարեի, ընթացել են Աստծուն հակառակ։ Այն տիրակալներն ու կայսրությունները, որոնք հավատքի համար հալածում էին իսրայելցիներին՝ Աստծո ժողովրդին, այդպես էլ ընկալվում էին։

Այն կուռքի թուլացող ոտքերն ու դրանց տասը մատները ներկայումս մեկնվում են նաեւ որպես այն տասը գերտերությունների ղեկավարները, ովքեր իշխանությունը փոխանցելու են նեռին։ Իրական քրիստոնեական երկրների ղեկավարները պետք է հանդես գան խաչի նշանի ներքո եւ դատեն Քրիստոսի օրենքներով։ Ներկայիս փողկապավոր ղեկավարներից շատերը նույնիսկ ամաչում են Հիսուսի անունը տալ։ Որոշ երկրներում սկսել են արգելել Ծննդյան տոների նշումը հենց այդ անունով, գերադասում են ասել՝ նշում ենք տոնական օրեր։ Բայց ո՛չ՝ Ծննդյան տոներ։ Որոշ երկրներում անգամ սկսում են բացահայտ հակաքրիստոնեական քարոզ ու հայհոյախոսություն, պայքար քրիստոնեության ու քրիստոնեական արժեքների դեմ. «Սորանք պատերազմ կանեն Գառի հետ, եւ Գառը կյաղթէ նորանց, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր. եւ նորանք որ նորա հետ են, կոչուած, ընտրուած եւ հաւատարիմ են»։ Հայտնություն 17։14

Այժմ ժամանակակից աշխարհում իշխանությունները ազդեցություն ունեն ԶԼՄ-ների, քաղաքականության, էթիկայի, բարոյականության… ամեն ինչի նկատմամբ։ Եվ այս ամենը թելադրվում է ուժի գործադրմամբ, այնպիսի ուժի, որ… փորձիր չենթարկվել… ձեզ անմիջապես կհեռացնեն զբաղեցրած ցանկացած դիրքից ու կհանեն կյանքի իրենց կողմից կառավարվող ընթացիկ հունից։ Այսօր ամբողջ «առաջավոր» աշխարհում ստիպողաբար արմատավորվում է այլասերությունը… Ի՞նչ է սա, եթե ո՛չ սատանայություն։ Գործում է քաղաքական-ֆինանսական հզոր կենտրոն, որը փորձում է հաղթահարել ողջ մարդկությունը։ Ի՞նչ է սա, եթե ոչ սատանայի պայքար Աստծո դեմ։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Մադինայի նկարիչները

Մադինայի նկարիչները

Հայկազյան զարմի Ազատության Ոգին

Հայկազյան զարմի Ազատության Ոգին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist