Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Ուսյալ, ազգընտիր Վեհափառը

Մայիսի 9, 2023
Հոգեւոր
Ուսյալ, ազգընտիր Վեհափառը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
145
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց վեհափառների անվանացանկում իր արժանապատիվ տեղն ունի Ամենայն Հայոց 129-րդ կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանը, որին բախտ էր վիճակվել գահակալել շուրջ մեկ տասնամյակ՝ 1945-ից մինչեւ իր օրերի վախճանը՝ 1954 թվականը: Կաթողիկոսական գործունեության տեսանկյունից՝ ոչ այնքան երկարատեւ ժամանակաշրջան, սակայն այդ  ընթացքում նրա կատարած գործերը միայն ու միայն վաստակած երախտիքի են արժանի:

Նոր Նախիջեւանում ծնված ապագա կաթողիկոսը տեղի ծխական դպրոցն ավարտելուց հետո ուսումնառությունը շարունակում է Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում,1889-ին  ձեռնադրվում սարկավագ եւ նույն թվականին Մակար Ա կաթողիկոսի տնօրինությամբ մեկնում է Գերմանիա, սովորում Լայպցիգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում եւ նույն քաղաքի կոնսերվատորիայում: Եվրոպական պատշաճ կրթություն ստացած հոգեւորականը վերադառնալով հայրենիք, աշխատանքի է անցնում իր ուսանած ճեմարանում՝ մեկ տարի դասավանդելով երաժշտություն, ապա մեկնում է Նոր Նախիջեւան՝ ծննդավայրում ծավալելով բուռն մանկավարժական, հայրենասիրական եւ երաժշտական գործունեություն: 1913-ին Գեւորգ Ե կաթողիկոսը նրան հրավիրում է Մայր Աթոռ, ձեռնադրում վարդապետ եւ նորից ուղարկում Նոր Նախիջեւան՝ այս անգամ արդեն առաջնորդական տեղապահի պաշտոնով: 1915-ի հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական  օգնության կոմիտեի անդամ էր, ապա՝ նախագահ:

1916-ին Գեւորգ վարդապետ Չորեքչյանը կրկին Էջմիածնում է. նրան հրավիրել էին շնորհելու ծայրագույն վարդապետության աստիճան եւ անդամագրելու Սինոդին: 1917-ին ձեռնադրվում է եպիսկոպոս, դառնում վանական կառավարության նախագահ եւ Մայր տաճարի լուսարարապետ: 1922 թվականին նշանակվում է Վիրահայոց թեմի հոգեւոր առաջնորդ եւ վարում այդ պաշտոնը հինգ տարի: Այս ընթացքում լուսամիտ ու եռանդուն հոգեւորականին շնորհվում է արքություն, 1927-ից՝ դառնում Գերագույն հոգեւոր խարհրդի անդամ: 1938 թվականին կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական մահից հետո, համաձայն երջանկահիշատակ այս Վեհափառի թիվ 620 կոնդակի, նույն թվականի ապրիլի 10-ից ստանձնում է Հայ եկեղեցու գործերի ղեկավարումը: 1941 թվականի ապրիլին Ազգային եկեղեցական ժողովում ընտրվում է կաթողիկոսական տեղապահ: 1945 թվականի հունիսի 16-22-ը Մայր Աթոռում հրավիրված Ազգային եկեղեցական ժողովը Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրում Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին:

Հայտնի է հայրենանվեր Վեհափառ հայրապետի նախաձեռնությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին. աշխարհասփյուռ հայության շրջանում կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ», «Գեներալ Բաղրամյան» հայանուն տանկային շարասյուների ստեղծման համար: Նրա գահակալության օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, ծնունդ է առել «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվել են հայոց սուրբ քաղաքի հոգեւոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաեւ՝ Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գեղարդավանք, Խոր Վիրապի վանքերը: Ազգընտիր կաթողիկոսը կարեւորագույն խնդիր է համարել մայր հայրենիքի եւ սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական եւ ազգային միասնության ապահովումը: Անուրանալի է նրա ավանդը 1946-1948 թվականների հայրենադարձության կազմակերպման գործում: Ավելին. հայրենասեր Վեհափառը 1945 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում Ստալինի հետ հանդիպման ժամանակ մեր խլված էրգրի՝ Արեւմտյան Հայաստանի հողերի խնդիրն է բարձրացրել, իսկ ամիսներ անց՝ հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կառավարություններին՝ հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով: 1947-ի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ՝ «Հայկական հարցի լուծման մասին»: Ողջունել է այդ օրերին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը: Գահակալության ընթացքում հասցրել է վերակազմակերպել Մայր Աթոռի ներքին եւ արտաքին թեմերը, միանգամից ձեռնադրել տասը եպիսկոպոսների, ապա՝ եւս հինգին, նրանց հաստատել թեմերի առաջնորդների թափուր պաշտոններում:

Հայոց հոգեւոր կյանքի զարթոնքին իր անձը նվիրաբերած Վեհափառը ունենալու էր կաթողիկոսական գահաթոռի արժանավոր ժառանգորդ՝ հանձին նույնքան սիրված ու մեծարելի Վազգեն Առաջինի: Ազգանվեր անձինք՝ հավիտյանս խնկելի հիշատակներով…

ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
12 տարվա մեջ` առաջին անգամ

12 տարվա մեջ` առաջին անգամ

Յուրաքանչյուրի անվտանգությունը սկսվում է Արցախից

Յուրաքանչյուրի անվտանգությունը սկսվում է Արցախից

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist