Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Այնուհետեւ ռեքվիեմի նման հնչում է Բաբելոնի ողբը

«Եւ լաց եւ կոծ կանեն դորա վերայ երկրի թագաւորները, որ դորա հետ պոռնկուեցան եւ զեխութիւն արին, երբոր կտեսնեն դորա այրուելու ծուխը»

Մայիսի 13, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
145
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Վասնզի դորա մեղքերը հասան մինչեւ երկինքը, եւ Աստուած յիշեց դորա անիրաւութիւնները»։ Հայտնություն 18։5

Երկրի վրա կատարած մեր յուրաքանչյուր արարք իր արձագանքն է ունենում երկնքում։ Եթե մարդը սովորել է լսել ընդերքի ձայները, տեկտոնական սալերի շարժերի շփումները, ապա ինչպե՞ս կարելի է կասկածել, որ Աստված տեսնում է յուրաքանչյուրի արարքն ու արարմունքը։ Աստված, որ ստեղծել է այնպիսի բարդագույն օրգան, ինչպիսին աչքն է. «Իմացէք, ով յիմարներ ժողովրդի մէջ. եւ դուք, ով անմիտներ, ե՞րբ կհասկանաք։ Մի՞թէ ականջը տնկողը չի լսիլ. կամ թէ աչքը ստեղծողը չի՞ տեսնիլ»։ Սաղմոս 93։8-9

Աստվածը, Արարիչն ամեն ինչի ու ամենքիս, տեսնում եւ լսում է ամենը։ Դավիթ արքան իր սաղմոսներում եւս մեզ զգուշացնում էր Բաբելոնի աղջկանից. «Ով Բաբիլոնի աղջիկ, ով քանդուած. երանի նորան որ քո հատուցումը կտայ. այն հատուցումը, որ հատուցրիր մեզ։ Երանի նորան, որ քո երեխեքը կառնէ եւ քարերին կզարկէ»։ Սաղմոս 137։8-9

Հովհաննես առաքյալն էլ լսում է նման մի կոչ. «Հատուցումն արէք դորան ինչպէս դա հատուցում տուաւ ձեզ, եւ երկուպատիկ տուէք դորան իր գործերի չափովը. այն բաժակը որ դա լցրեց, լցրէք դորա համար երկուպատիկ։ Եւ որչափ որ իրան փառաւորեց եւ զեղխացաւ, այնչափ տանջանք եւ սուգ տուէք դորան. որովհետեւ նա իր սրտումն ասում է. Թագուհի եմ նստած, եւ այրի չեմ, եւ բնաւ սուգ չեմ տեսնիլ»։ Հայտնություն 18։6-7

Այսինքն՝ ինչպես Բաբելոնի պոռնիկն է իր գինով հարբեցրել երկրի թագավորներին ու բնակիչներին եւ դարձրել ծաղրի առարկա, այժմ էլ ինքն է արբելու կրկնակի եւ հանրության առաջ ներկայանալու իր ողջ ամոթով, իրական կերպարով ու դառնալու ծաղրվող։ Նա չի էլ թաքցնում իր էությունը, ամեն ինչ բացահայտ է, իր անամոթությունը գրված է իր դեմքին։ Նա բացահայտորեն օրինականացնում է բոլոր արատները, բացահայտորեն հանում է բոլոր արգելքները, մեղքերը հռչակվում են օրինաչափություն։ Այս ամենը դառնում է կրոն՝ իր բազում հետեւորդներով։

Այնուհետեւ ռեքվիեմի նման հնչում է Բաբելոնի ողբը. «Եւ լաց եւ կոծ կանեն դորա վերայ երկրի թագաւորները, որ դորա հետ պոռնկուեցան եւ զեխութիւն արին, երբոր կտեսնեն դորա այրուելու ծուխը, Հեռու կանգնած դորա տանջանքի վախիցը, եւ կասե.  Վայ, վայ քեզ, մեծ քաղաքդ Բաբիլոն, զօրաւոր քաղաք. որ մէկ ժամում եկաւ քո դատաստանը։ Եւ երկրի վաճառականները ողբ եւ սուգ կանեն նորա վերայ, որ այլ եւս ոչ ոք չէ առնում նորանց ապրանքը»։ Հայտնություն 18։9-11

Բաբելոնում վաճառում էին ամեն ինչ, ընդհուպ մինչեւ հոգիներ։ Բնական է, որ վաճառականները պիտի ողբային։ Այստեղ մեծ դերակատարում ունի գովազդը։ Մարդը գովազդի ազդեցության տակ այսօր ցանկանում է այն, ինչի մասին երեկ անգամ պատկերացում չուներ։ Եվ, ընդհանրապես, գովազդը չի առաջարկում ապրանքի վաճառք, գովազդը ձեւավորում է կյանքի դրվածք, կյանքի ընկալում։ Գովազդն առաջարկում է գաղափարական համակարգ, աշխարհի նկատմամբ վերաբերմունքի միջոցներ, ներընտանեկան հարաբերությունների մեթոդներ, ո՛չ թե սնունդ, այլ սննդի նկատմամբ վերաբերմունք… Գովազդով վաճառվում են «սրբապատկերներ», որտեղ նկարված է ցանկալի մարդու կերպարը։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Լույս, դեպի լույս հոգով

Լույս, դեպի լույս հոգով

IPSE DIXIT. Լյուդվիգ ՎԻՏԳԵՆՇԹԱՅՆ

IPSE DIXIT. Լյուդվիգ ՎԻՏԳԵՆՇԹԱՅՆ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist