Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Երբ հոգին բարձրանում է մեղքի մեգից, վերաիմաստավորում կյանքը, ճանաչում Տիրոջը

Մայիսի 16, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
144
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ այս բաների վաճառականները, որ նորանից հարստացան հեռուից կկանգնեն նորա տանջանքի վախիցը լաց եւ սուգ անելով, կասեն. Վայ, վայ մեծ քաղաք որ բեհեզ եւ ծիրանի եւ որդան կարմիր էիր հագած, եւ ոսկով եւ ազնիւ քարերով եւ մարգարիտով զարդարուած։ Որովհետեւ մէկ ժամի մէջ այդչափ մեծութիւնը աւերակ եղաւ. եւ ամեն նաւավար եւ այն ամենն որ նաւով գնում են տեղ տեղ, եւ նաւաստիները եւ նորանք որ ծովումն են գործում, հեռուից կանգնեցին, Եւ աղաղակում էին նորա այրուելու ծուխը տեսնելով եւ ասում. Ո՞րն է այս մեծ քաղաքին նման։ Եւ հող ցանեցին իրանց գլուխների վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեցին լաց եւ սուգ անելով եւ ասեցին. Վայ, վայ մեծ քաղաք որ նորանում հարստացան բոլոր ծովի վերայ նաւեր ունեցողները նորա պատուականութիւնիցը. որովհետեւ մէկ ժամի մէջ աւերակ դառաւ»։ Հայտնություն 18։15-19

Ակամայից աչքիդ առաջ են գալիս Նյու Յորքի Առեւրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ շենքերը, որոնք ինքնաթիռների հարվածից փլուզվեցին մանկական խորանարդիկների նման։ Հայտնության գրքում երեք անգամ ընդգծվում է, որ Բաբելոնը կընկնի բառացիորեն մեկ ժամվա մեջ։ Այսօր կան զինատեսակներ, որ կարող են քաղաքներ կործանել, կան զինատեսակներ, որ ոչնչացնում են մարդուն՝ մնացած ամեն ինչ թողնելով անվնաս։

«Եւ մէկ զօրաւոր հրեշտակ մի քար առաւ մեծ ջաղացքարի պէս եւ գցեց ծովի մէջ ասելով. Այսպէս ուժով պիտի վայր գցուի Բաբիլոն մեծ քաղաքը, եւ այլ եւս չգտնուի»։ Հայտնություն 18։21

Սա կատարվելու է այնքան արագ ու սրընթաց, ինչպես ծանր մետաղն է բարձրությունից ընկնելով՝ սուզվում օվկիանոսի հատակը։ Այդպես էլ Աստծո բարկությունն է դիպչելու համաշխարհային Բաբելոնին։ Ա՛յն ժամանակ, երբ ոչ ոք չի սպասելու, ընդհակառակը, բոլորը խոսելու են խաղաղությունից ու անվտանգությունից։ Սակայն այս իսկ պահից կարծես ինչ-որ բան կոտրվում է, կարծես Հայտնության պատմիչի ձայնի ելեւէջները փոխվում են, հայտնվում են ափսոսանքի ու խղճահարության նոտաներ. «Եւ քնարերգների, եւ երաժիշտների  եւ սրնգահարների, եւ փողհարների ձայնը այլեւս պիտի չլսուի քո միջումը եւ այլեւս ոչ մի արհեստագէտ բնաւ չի գտնուիլ քեզանում. եւ ջաղացի ձայն այլեւս չի լսուիլ քեզանում. Եւ ճրագի լոյս այլեւս լոյս չի տալ քեզանում. եւ փեսայի եւ հարսի ձայնը այլեւս բնաւ չի լսուիլ քեզանում. որովհետեւ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. քո կախարդութիւնովը մոլորուեցան բոլոր ազգերը։ Եւ նորանում գտնուեցաւ մարգարէների եւ սուրբերի եւ երկրի վերայ բոլոր սպանուածների արիւնը»։ Հայտնություն 18։22-24

Ջաղացի ձայնը, հարս ու փեսայի ձայնը, արհեստավորությունը… սրանք քաղաքի առօրյա կենցաղն են, փողոցային երաժիշտները, վերնիսաժները… քաղաքային կոլորիտն են… Իսկ երկրի վաճառական մեծամեծները այսօրվա գերհզոր պետությունների ղեկավարներն են, որոնցից շատերը նաեւ տրանսկոնտինենտալ կորպորացիաների տերեր են, ովքեր թելադրում են ֆինանսական շուկան եւ համաշխարհային տնտեսական քաղաքականության կանոնները։ Վերջիններս պարբերաբար հավաքվում են Դավոսում՝ շփվելու եւ թարմացնելու կանոններն ու առաջնահերթությունները։ Ի դեպ, քչերը գիտեն, որ Դավոսը հայտնի է եղել որպես տուբերկուլյոզով հիվանդների առողջարանային կղզի, որտեղ բուժման մեկնողների թիվը զգալիորեն գերազանցել է այնտեղից բուժված վերադարձողների թիվը։ Դավոսն ավելի շուտ տուբերկուլյոզով տառապողների հանգստարան էր, քան առողջարան։

Վաճառականների երկրի մեծամեծներ լինելու հանգամանքը ցուցանում է քաղաքականության ու բիզնեսի սերտաճածությունը, փոխկապակցվածությունը։

«Եւ նորանում գտնուեցաւ մարգարէների եւ սուրբերի եւ երկրի վերայ բոլոր սպանուածների արիւնը»։ Սրբերն, իհարկե, պահանջում են իրենց արյան վրեժը, սակայն ժամանակը Աստծուն է հայտնի։ Բոլորս ենք, իհարկե, հարություն առնելու, սակայն, իրականում, նախ հարություն պետք է առնել կենդանության օրոք, մինչեւ մահ։ Երբ հոգին բարձրանում է մեղքի մեգից, վերաիմաստավորում կյանքը, ճանաչում Տիրոջը։

Երանելի է նա, ով հարություն առավ հոգով, մինչեւ մարմնական մահը։ Սրբերն ապագայից վախենալու ոչինչ չունեն. մնում է, որ նրանց հարություն առած հոգին միավորվի հարուցյալ մարմնի հետ։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Մարդկանց սրտերը ջերմացնող սեր

Մարդկանց սրտերը ջերմացնող սեր

«Կարոտից էր, որ ես բուլղարերենով գրեցի հայկական վեպ…»

«Կարոտից էր, որ ես բուլղարերենով գրեցի հայկական վեպ…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist