Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Մայիսի 23, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
217
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իմ սիրտը պատրաստ է, ով Աստուած, ես կերգեմ եւ սաղմոս կասեմ՝ նաեւ իմ փառքով։ Զարթնիր սաղմոսարան եւ քնար. եւ ես զարթնեմ առաւօտանց։ Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ, եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ»։ Սաղմոս 108։1-3

Այսինքն հարկավոր է վստահ լինել, որ մենք պատրաստ ենք, որ ե՛ս պատրաստ եմ։ Հիսուսի խոսքերն են, երբ Նա աղոթում էր Գեթսեմանի այգում, Հորն ասաց, որ ինքը պատրաստ է։

«Եւ ասեց ինձ. Գրիր, Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչուածները. եւ ասեց ինձ. Սորանք Աստուծոյ ճշմարիտ խօսքերն են»։ Հայտնություն 19։9

Այս խոսքերից կարող ենք շատ լավատեսական եզրահանգումներ անել. ի վերջո Աստված մարդուն արարել է կյանքի համար, ոչ թե մահվան, երանության համար, ոչ թե տանջանքների։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հասել են հոգեւոր մաքրության, դեռ կյանքի օրոք հայտնություն են ստացել, որ իրենց անունը գրվել է Կյանքի գրքում։

«Եւ ես ընկայ նորա ոտների առաջին, որ երկրպագեմ նորան, եւ ասեց ինձ. Զգոյշ կաց, մի անիր. ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»։ Հայտնություն 19։9-10

Ոմանք փորձում են մեկնաբանել, թե հրեշտակներին պետք է ընդունել  մեզ հավասար, քանզի Հովհաննեսին ասաց, որ Տիրոջը երկրպագի, իսկ ինքը ծառայակից է։ Այստեղ հաշվի չի առնվում մի շա՛տ կարեւոր հանգամանք. այն, որ դա ասվեց հատկապես Հովհաննես առաքյալին։ Ով Հիսուսի ամենասիրելի աշակերտն էր, ով Մարիամ աստվածածնի ուղեկիցն էր մինչեւ վերջ, ում, ի վերջո, տրված էր հրեշտակներից լսելու եւ գրելու Հայտնության գիրքը… Հրեշտակները չունեն ընտանիք, չունեն կենցաղային պահանջմունքներ, այլեւայլ կարիքներ, որ մենք ունենք։ Նրանք սիրում են Աստծուն եւ շա՛տ են սիրում։ Այստեղ Հովհաննես ավետարանիչի հետ նրանք ունեն ընդհանրություն. նա էլ չուներ ընտանիք, Աստվածածնից հետո այլեւս որեւէ պարտավորվածություն, բացի Տիրոջը ծառայելը չուներ եւ հրեշտակների նման շա՛տ էր սիրում Աստծուն։ Այնպես որ Հովհաննեսը կարո՛ղ էր հրեշտակին լինել «գործընկեր»։ Հրեշտակների հետ մենք ունենք ընդամենը մեկ ընդհանրություն՝ մեկ ընդհանուր Աստված։

Այնուհետեւ սկսվում է Հայտնության գրքի, թերեւս ողջ Աստվածաշնչի ամենակարեւոր տեսիլքի նկարագրությունը. Հիսուսի երկար սպասված հայտնությունը Աշխարհին։ «Եւ տեսայ երկինքը բացուած, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նա որ նորա վերայ նստած էր, կոչվում էր Հաւատարիմ եւ ճշմարիտ, եւ արդարութիւնով է դատաստան անում եւ պատերազմում»։ Հայտնություն 19։11

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

«Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր՝ Ալէլուիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց»

Հաջորդ Հոդվածը
Ընտրության արդարությունը

Ընտրության արդարությունը

Յոթերորդը՝ Եղեգնաձորում

Յոթերորդը՝ Եղեգնաձորում

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist