Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր հանդերձի վերայ, եւ իր ազդրի վերայ գրած էր անունը՝ ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԷՐԻ ՏԷՐ»

Մայիսի 26, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
259
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ երկնքի զօրքերը նորա ետեւից գնում էին սպիտակ ձիերի վերայ սպիտակ եւ մաքուր բեհեզ հագած։ Եւ նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին. եւ ինքը հովուում է նորանց երկաթէ գաւազանով. եւ ինքը կոխում է Ամենակարող Աստուծոյ բարկութեան եւ սրտմտութեան գինու հնձանը»։ Հայտնություն 19։14-15

Բերանից դուրս եկած սրած սուրը Աստծո խոսքն է՝ երկսայրի սրի նման։ Խոնարհության ժամանակն ավարտվում, սկսվում է փառքի ժամանակաշրջանը։ Եվ Նա մեր առաջ հառնելու է իր փառքի մեջ, որպես հավերժական թագավոր, որպես Աստծո հաղթանակող խոսք։ Ինչ վերաբերում է երկաթե գավազանին եւ Աստծո բարկությանը, ապա սա նույնպես բնական է. բավական է հիշենք Հիսուսի բարկությունը փարիսեցիների նկատմամբ։ Աստծո բարկությունն իրականում հետեւանք է մեր զղջման բացակայության եւ հավատքից հետ ընկրկումի։

«Եւ իր հանդերձի վերայ, եւ իր ազդրի վերայ գրած էր անունը՝ ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԷՐԻ ՏԷՐ»։ Հայտնություն 19։16

Սովորաբար ազդրի վրա լինում է զինվորականի թուրը։ Այսինքն Հիսուսի զենքն իր անունն է։ Պատահական չէ, որ շատ մեկնիչների մոտ հանդիպում ենք, որ ասում են՝ թշնամուն հարվածիր Հիսուսի անունով։ Ավելի լավ զենք եւ ավելի սուր թուր դժվար է գտնել ո՛չ երկրի վրա եւ ո՛չ երկնքում։ Նրա սուրը Իր շուրթերից է դուրս գալիս եւ դաջված է Իր ազդրին՝ անունով Իր։

«Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեց ասելով ամեն թռչուններին, որ երկնքի մէջ թռչում են. Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները, եւ ձիերի եւ նորանց վերայ նստողների մարմինները, եւ ամենի մարմինները՝ ազատների եւ ծառաների, մեծերի եւ փոքրերի»։ Հայտնություն 19։17-18

Աստվածաշնչում մենք մեկ անգամ արդեն հանդիպել ենք այսպիսի սարսափելի խնջույքի տեսարանի Եզեկիել մարգարեի նկարագրությամբ. «Իսկ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան. Ասիր ամեն թեւաւոր թռչնին եւ դաշտի բոլոր գազաններին. Ժողովուեցէք ու եկէք՝ հաւաքուեցէք շուրջանակի իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար՝ մեծ զոհ Իսրայէլի սարերի վերայ, եւ միս կերէք ու արիւն խմեցէք։ Զօրաւորների միս կերէք եւ երկրի իշխանների արիւնը խմեցէք՝ խոյերի, գառների, նոխազների, զուարակների, որոնք ամենքը Բասանի պարարտներ են։ Եւ ճարպ կերէք մինչեւ որ կշտանաք, եւ արիւն խմեցէք մինչեւ որ արբենաք այն զոհիցը, որ ես զոհեցի ձեզ համար։ Եւ կշտացէք իմ սեղանի վերայ ձիերով եւ կառքերով, զօրաւորներով եւ ամեն պատերազմական մարդով, ասում է Տէր Եհովան»։ Եզեկիել 39։17-20

Այն հանգամանքը, որ Տերը դիմում է թռչուններին, նշանակում է, որ ճակատամարտը այնքան մեծ, արյունալի ու զոհաշատ է լինելու, որ հնարավոր չի լինելու նրանց բոլորին հուղարկավորել։ Դա լինելու է վերջին, վճռական ու հաղթական պատերազմը չարի ուժերի նկատմամբ։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

«Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր՝ Ալէլուիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց»

Հաջորդ Հոդվածը
Մեզ զայրույթ է պետք, ոչ թե զարմանք

Մեզ զայրույթ է պետք, ոչ թե զարմանք

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Արարատ լեռան նկարի դիմաց… հենց Արարատ լեռը

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist