Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Պեկինը կարող է դառնալ բանակցությունների հարթակ

Մայիսի 19, 2021
Միջազգային
Պեկինը կարող է դառնալ բանակցությունների հարթակ

EPA217. FRANJA DE GAZA (GAZA Y CISJORDANIA), 09/11/2018.- Una mujer palestina ondea una bandera durante enfrentamientos con soldados israelíes en la Franja de Gaza (Palesina) hoy, 9 de noviembre del 2018. EFE/ Mohammed Saber

1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
97
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ բռնկված հակամարտության նոր փուլը հանգեցրել է այն բանին, որ աշխարհը բաժանվել է երկու ճամբարի. դա դրսեւորվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որի ընթացքում Չինաստանը, որը նախագահում է Անվտանգության խորհրդում, ԱՄՆ-ին մեղադրել է հաշտության կազմակերպման ջանքերը սաբոտաժի ենթարկելու մեջ: Չինաստանի արտգործնախարար Վան Ին ասել է, որ Վաշինգտոնը խախտում է անաչառ լինելու պարտավորությունը եւ սատարում է Իսրայելին: Պեկինն առաջարկել է, որ կողմերի միջեւ բանակցությունները կայանան Չինաստանում: Դա հակասում է Մոսկվայի դիրքորոշմանը, որը նախաձեռնել է խորհրդակցություններ «մերձավորարեւելյան քառյակի» (ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) շրջանակներում:

Ինչպես նշում է Չինաստանի պետական CGTN հեռահաղորդակցական հոլդինգը, Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որը Չինաստանը զբաղեցնում է մայիսին, նրան հնարավորություն է տալիս խաղալ ամենակարեւոր խաղաղապահ դերը մոլորակի վրա: Չինաստանը հետեւողականորեն հավատարիմ է մնում պրագմատիկ կուրսին՝ հանդես գալով միջազգային իրավունքի պահպանման օգտին եւ օգնելով կողմերին՝ հանգելու իրատեսական փոխզիջման: Ի տարբերություն որոշ այլ պետությունների, ՉԺՀ-ն չի աջակցում մի կողմին՝ ի վնաս մյուսի:

«Ցավոք, միայն մեկ երկրի խոչընդոտման պատճառով Անվտանգության խորհուրդը չկարողացավ միաձայն խոսել: Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում կատարել իր պարտավորությունները եւ արդար դիրքորոշում որդեգրել»,- ասել է Վան Ին նիստի ընթացքում, որն անցկացվել է տեսակապի ձեւաչափով:

Վերջին շրջանում պարբերաբար հնչում են քննադատություններ Վաշինգտոնի հասցեին ինչպես չինական, այնպես էլ ռուսական դիվանագիտության կողմից: Դրանով հիմա քչերին կարելի է զարմացնել: Նոր պահը, ինչպես նշում է «Times of Israel»-ը, այն է, որ Չինաստանը դուրս է գալիս ստվերից: Նախկինում, նույնիսկ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, նա փոքր դեր է խաղացել խաղաղ բանակցություններում, որոնցում տոն է տվել ԱՄՆ-ն: Չինաստանը նաեւ միջազգային միջնորդների «մերձավորարեւելյան քառյակի» անդամ չէ:

Եվ հիմա, երբ ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, Չինաստանը տեղափոխվում է առաջին պլան եւ նույնիսկ առաջարկում կարգավորման իր բաղադրատոմսը: Ո՞րն է դրա էությունը: Պեկինը հայտարարում է, որ իրավիճակի վատթարացման հիմնական պատճառն այն է, որ Պաղեստինի հարցը երկար ժամանակ է՝ արդարացիորեն լուծված չէ: Դա նշանակում է, որ անկախ պետություն ստեղծելու Պաղեստինի իրավունքը չի իրականացվել եւ բազմիցս խախտվել է: Իսկ առանց դրա՝ ոչ Պաղեստինը, ոչ Իսրայելը չեն կարողանա հասնել իրական խաղաղության:

Մա Սյաոլինը՝ Չժեցզյան նահանգի համալսարանի դեկանը, ասում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է պաղեստինյան հարցը մղել վերջին պլան: Դա է պատճառը, որ ամերիկյան պետությունը խոչընդոտում է Անվտանգության խորհրդում այդ հարցի քննարկմանը: Իսկ Չինաստանը պնդում է, որ հարցը հնարավոր է կարգավորել միայն երկու պետությունների ստեղծման հիմքի վրա. այսինքն՝ Իսրայելի կողքին պետք է ստեղծվի պաղեստինյան անկախ պետություն Հորդանան գետի արեւմտյան ափին: Պեկինի դիրքորոշումը հետեւողական է. նա կպաշտպանի Պաղեստինի «արդար» գործը: Այս մասին խոստացել է Վան Ին:

Այստեղ կարծես սկզբունքային տարբերություններ չկան Մոսկվայի եւ Պեկինի գծերի միջեւ: Բայց չէ՞ որ ՉԺՀ-ն նախաձեռնել է բանակցություններ չինական պլատֆորմի շուրջ, իսկ Մոսկվան առաջարկել է անցկացնել «մերձավորարեւելյան քառյակի» հանդիպում, եւ այն արդեն կայացել է: Ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ կայքում, քննարկվել են «քառյակի» հնարավոր գործնական քայլերը` ուղղված իրավիճակի շուտափույթ դեէսկալացիային, հրադադարի ռեժիմի հաստատմանը եւ քաղաքացիական բնակչության պաշտպանության ապահովմանը: Միեւնույն ժամանակ հայտարարվել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խստորեն պահպանման անհրաժեշտության մասին:

Ռուսական կողմը շեշտել է, որ զինված առճակատումն անհապաղ դադարեցնելու ջանքերի հետ մեկտեղ կարեւոր է հնարավորինս շուտ սկսել ստեղծել բարենպաստ պայմաններ պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցությունների համար՝ Անվտանգության խորհրդի եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձեւերի, ինչպես նաեւ «երկու պետությունների՝ Պաղեստինի եւ Իսրայելի սկզբունքի» հիման վրա… Այսպիսին էր ՌԴ ԱԳՆ-ի նախաձեռնությունը: Իսկ Պետդումայի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Ռուսաստանը նույնիսկ իր հարթակը կարող է տրամադրել իսրայելա-պաղեստինյան շփումների համար:

Հարց է առաջանում. արդյոք Մոսկվան եւ Պեկինը պատրա՞ստ են միահամուռ գործել, թե՞ գնացքը քաշում են տարբեր ուղղություններով: Այստեղ, իհարկե, լուրջ հակասություններ չկան: Ռուսաստանն առաջարկում է օգտագործել առկա մեխանիզմը, եւ սկզբի համար անհրաժեշտ է, որ այն գործի: Իսկ Չինաստանի՝ միջնորդ դառնալու առաջարկը նոր մեխանիզմ է: Ռուսաստանը դժվար թե դեմ լինի, որ Չինաստանը միանա «քառյակին»: Մյուս կողմից՝ պարզ է, որ ոչ մի մեխանիզմ չի կարող լուծել այս հակամարտությունը: Այս առումով պետությունների հայտարարություններն ավելի շատ քարոզչական ու գաղափարական իմաստ ունեն:

Մինչ քաղաքագետները կարծիք են հայտնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետագա ընթացքի վերաբերյալ, զոհերի թիվը, ցավոք, անշեղորեն ավելանում է. Գազային հասցված իսրայելական ավիահարվածների հետեւանքով մայիսի 17-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 212-ի. նրանցից 61-ը երեխաներ են, 36-ը՝ կանայք: Վիրավորվել է 1400 մարդ, այդ թվում՝ 400 երեխա եւ 270 կին: Այս մասին հայտնում է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը:

Թեգեր: ԱՄՆԻսրայելՄԱԿՉինաստանՊաղեստինաՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Մերգելյանի թեորեմ

Մերգելյանի թեորեմ

Նրան կոչում էին Արեւելքի Տոսկանինի

Նրան կոչում էին Արեւելքի Տոսկանինի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist