Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Արցախի եւ Ղրիմի զուգահեռների ուրվականը

Մայիսի 26, 2021
Միջազգային
Արցախի եւ Ղրիմի զուգահեռների ուրվականը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
102
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում Ղրիմի խնդրի շուրջ արձանագրվում է լարման աճ: Օրերս ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ղրիմի վերաբերյալ ուկրաինական նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության: Նա թուրքական կողմին խստորեն խորհուրդ տվեց ուշադիր վերլուծել իրավիճակը եւ դադարեցնել Կիեւի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը:

Այս երկու պետության միջեւ Սիրիայի, Լիբիայի եւ Արցախի պատերազմներում փոխադարձ հետաքրքրությունները չխախտելով ընդհանուր լուծումներ գտնելուց հետո Ղրիմի հարցի շուրջ նշմարվում են լուրջ հակադրություններ: Նկատենք, որ Ղրիմի եւ Արցախի հիմնախնդիրներն ամբողջովին նույնական են: Երկու տարածաշրջանն էլ բոլշեւիկյան իշխանությունների կամայական որոշումներով՝ առաջինի դեպքում պատմականորեն Ռուսաստանին պատկանող եւ հիմնականում ռուսներով բնակեցված տարածքը հանձնվել էր Ուկրաինային, իսկ հազարամյակներով հայկական համարվող եւ մշտապես հայերով բնակեցված Արցախը հանձնվել էր արհեստականորեն ձեւավորված Ադրբեջանին: Երկու դեպքում էլ տեղի բնակչությունը, իրականացնելով իր ինքնորոշման իրավունքը, հանրաքվեների միջոցով որոշել էր սեփական ճակատագիրը, Ղրիմը ցանկացել էր վերամիավորվել ՌԴ-ին, իսկ Արցախը՝ Հայաստանին: ՌԴ-ն ճանաչել է Ղրիմի որոշումը եւ վերամիավորել իր տարածքներին, իսկ Հայաստանը, արցախյան առաջին պատերազմից հետո ունենալով շահեկան դիրքեր, որոշել էր քաղաքական բանակցությունների միջոցով հասնել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, սակայն Թուրքիայի հրահրմամբ խախտվեց արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացը, եւ անհաջող փորձ արվեց խնդրին տալ ռազմական լուծում:

Այսօր էլ Անկարան հրահրում է խնդրի լուծման նույն տարբերակը նաեւ Ղրիմի համար: Սակայն այս դեպքում արդեն խոսքը անմիջապես ՌԴ տարածքային ամբողջականության մասին է, եւ ռուս-թուրքական հետաքրքրությունների հավասարակշռումն այս դեպքում անհնար է: Հետեւաբար՝ թուրքական կողմի հետեւողական լինելու դեպքում այդ երկու պետությունների միջեւ վերջին տարիներին հաստատված փոխադարձ չխանգարելու քաղաքականությունը կարող է վերածվել հակամարտության:

Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում հաստատել է «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու Անկարայի որոշումը եւ հանդես է եկել «Ղրիմի պլատֆորմի» նախաձեռնության աջակցությամբ, որի նպատակն է մերձեցնել Ղրիմի հարցում միջազգային հանրությանը: ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հակադրության սրումը շղթայական արտացոլում կստանա այն տարածաշրջաններում, որտեղ համատեղ ներկայացած են այս երկու պետությունները: Այն լինելու է Լիբիայում, Սիրիայում եւ Արցախում: Արցախի շուրջ ստեղծված ստատուս քվոյի ցանկացած խախտում հարվածելու է տարածաշրջանում՝ առաջին հերթին իր զինված ուժերով ներկայացող ՌԴ-ի շահերին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, սակայն, համոզմունք է հայտնել, որ Ղրիմի շուրջ հակադրությունները չեն սրվի այն աստիճան, որ հասնեն գործընկերային հարաբերությունների ավարտին: «Այսպիսով, առանց թերագնահատելու առկա տարաձայնությունները, միաժամանակ զարգացնելով Թուրքիայի հետ համագործակցությունը՝ մենք կշարունակենք առաջնորդվել մեր ընդհանուր շահերի ռազմավարական տեսլականով: Համոզված եմ, որ սա համապատասխանում է ինչպես ռուս, այնպես էլ թուրք ժողովուրդների ձգտումներին»,- հայտարարել է Լավրովը:

Հատկանշական է, որ նույն հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է ՌԴ-Հայաստան սերտ հարաբերությունների մասին: Սերգեյ Լավրովը նշել է՝ կասկած չունի, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգով: «Մեր երկիրը միշտ պատրաստ է ուս-ուսի տված կանգնել եղբայրական հայ ժողովրդի կողքին: Դա են վկայում Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական առճակատման կասեցումը՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար»,– ասել է նա։

Վերեւում ներկայացվածից ակնհայտ է դառնում, որ Ղրիմի եւ Արցախի միջեւ միակ տարբերությունն այն է, որ Հայաստանը դեռ չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, որն, անհրաժեշտության դեպքում, ժամերի ընթացքում լուծելիք խնդիր է: Այստեղից հետեւում է, որ Արցախի հարցում ՌԴ-ն չի կարող Ղրիմի խնդրի լուծումից տարբերվող դիրքորոշում ունենալ: Հետեւաբար՝ Արցախի Հանրապետություն-Հայաստան-ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան հնգյակի ներսում խնդիրների լուծումը եւ հարաբերություններն այդ տրամաբանությունից շեղելու յուրաքանչյուր դեպք հղի կլինի լուրջ անկայունության պոտենցիալով:

Թեգեր: ԱրցախԹուրքիաՂրիմպատերազմՌուսաստանՍերգեյ Լավրով
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Մենք պետք է ունենանք մեկ՝ համապետական եւ համազգային օրակարգ»

«Միջազգային կառույցները պետք է առավելագույնս անհանդուրժող լինեն»

Հունաստանը որպես այլընտրանք

Հունաստանը որպես այլընտրանք

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist