Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Վրացիները սկսել են հակազդել թուրքական սողացող էքսպանսիային

Մայիսի 26, 2021
Միջազգային
Վրացիները սկսել են հակազդել թուրքական սողացող էքսպանսիային
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
166
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին 10 օրվա ընթացքում Վրաստանում արձանագրված սոցիալական անհնազանդության երկու խոշոր միջադեպն էլ կապված են այդ երկրում առկա ադրբեջանաթուրքական գործոնի հետ: Ադրբեջանցիների ու թուրքերի պատկառելի թիվը եւ կենսագործունեության տարբեր ոլորտներում ազդեցության մեծացումն արդեն իրենց օրինաչափ հակազդեցությունն են գտնում էթնիկ վրացի հասարակության շրջանում:

Մայիսի 16-ին Վրաստանի Դմանիսի քաղաքում ադրբեջանցիների եւ վրացիների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որը շարունակվում էր մի քանի օր՝ բախումների մեջ ներգրավելով ավելի շատ թվով քաղաքացիների: Վրացական իշխանությունները մեծ թվով իրավապահներ էին կենտրոնացրել քաղաքում՝ թույլ չտալով կողմերին օժանդակող մարդկանց խմբերի մուտքը բնակավայր: Տեւական ժամանակ չէր հաջողվում կրքերն այստեղ հանդարտեցնել: 

Ոչ պակաս զանգվածային ակցիայի առիթ է դարձել թուրքական «Էնկա» ընկերության կողմից «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման նախաձեռնությունը: Այս անգամ ակցիայի կազմակերպիչները վրաններ են տեղադրել Թբիլիսիի Հանրապետության հրապարակում: Ցուցարարների թիվն ավելանում է շրջաններից ժամանած քաղաքացիների շնորհիվ: Ըստ ցուցարարների՝ ՀԷԿ-ի շինարարության թույլտվությունը կխաթարի Ռիոնի կիրճի գեղեցկությունն ու էկոհամակարգը: Նրանք գտնում են, որ «Էնկան» պետք է լքի կիրճը, կասեցվի ընկերության հետ կնքված պայմանագիրը, որը գործում է 2015-ից:

Ցուցարարները պահանջում են նաեւ էկոնոմիկայի նախարարի հրաժարականը եւ պատասխանատվության ենթարկել նրանց, որոնք անմիջականորեն մասնակցել են այդ նախագծին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարտին հայտարարել էր, որ թեեւ «Նամախվան ՀԷԿ»-ի ամբարտակի կառուցումը շատ կարեւոր է Վրաստանի համար, սակայն բնակիչների եւ բնապահպանների բողոքի ֆոնին այն դադարեցվել է 9-12 ամսով:

Աներկբա է, որ Վրաստանում թուրք-ադրբեջանական ներկայության աննախադեպ ծավալները հանգեցրել են էթնիկ վրացիների եւ Վրաստանում բնակվող մյուս ժողովուրդների օրինաչափ հակազդեցությանը: Չնայած այդ երկրի իշխանությունները պնդում են, որ ադրբեջանցիները նույնպես Վրաստանի քաղաքացիներ են, եւ նրանց իրավունքների պաշտպանությունը չի կարող մյուս քաղաքացիների իրավունքներից առանձին դիտարկվել, սակայն փաստ է, որ նրանք ընդհարվել են էթնիկ հողի վրա ձեւավորված լուրջ հակասության: Վերոհիշյալ դեպքերը փաստում են, որ այս երկրում մեծանում է լարումն արդեն Վրաստանում մեծությամբ երկրորդ էթնիկ շերտ հանդիսացող թյուրքերի ազդեցության ավելացման հետեւանքով:  Այս ամենն արդյունք է առաջին հերթին Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության, որի սողացող տարբերակը լայն թափ ստացավ Սաակաշվիլիի ջանքերով՝ հակաթուրքական կեցվածքով Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի հեռացումից հետո: Եթե Վրաստանի իշխանություններին չհաջողվի բալանսավորված քաղաքականություն վարել, ապա էթնիկ հողի վրա հակասությունը կունենա ավելի բարդ դրսեւորումներ, ինչը ցանկալի չէ նաեւ մեզ համար…

Թեգեր: ԹուրքիաԻրակլի ՂարիբաշվիլիծեծկռտուքՀԷԿՎրաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Շինծու քրեական գործեր

Շինծու քրեական գործեր

Չերչիլի գաղտնի պլանը

Չերչիլի գաղտնի պլանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist