Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիայում բացվել է «գարշահոտ ջրատարի» կափարիչը

Մայիսի 27, 2021
Միջազգային
Թուրքիայում բացվել է «գարշահոտ ջրատարի» կափարիչը
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերը, ով Թուրքիայից փախել է անցած տարվա սկզբին, տեսաուղերձների շարք է հրապարակել, որոնցում տարբեր հանցագործությունների կատարման մեջ մեղադրում է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նրանց, ովքեր մտերիմ հարաբերություններ ունեն Էրդողանի հետ: Դրանք լուրջ մեղադրանքներ են, որոնք հնչել են «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչների՝ նախարարների ու այլ ղեկավարների հասցեին: Պեկերը նրանց մեղադրում է նաեւ կոռուպցիայի մեջ: Հաղորդվում է նաեւ, որ թուրքական իշխանությունները ձերբակալել են նրա եղբորը՝ Աթիլլա Պեկերին:

Ոստիկանությունն Աթիլլա Պեկերին ու նրա թիկնապահ Յունուս Օլքային ձերբակալել է երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Մուղլա նահանգում անցկացված օպերացիայի ընթացքում: Մաքսանենգության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը Մուղլա նահանգի գլխավոր դատախազությանը խնդրել է Պեկերի տան նկատմամբ խուզարկության թույլտվություն տալ: Հայտագիր ստանալուց հետո թուրքական ոստիկանությունը խուզարկել է նրա տունն ու մեքենան եւ առգրավել չգրանցված ատրճանակ ու երկու տուփ պարկուճ:

Աթիլլա Պեկերին ձերբակալելու որոշումը կայացվել է «YouTube»-ում Սեդաթ Պեկերի յոթերորդ տեսաուղերձի հրապարակումից անմիջապես հետո, որում նա մեղադրել է Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմի որդուն` Էրքամ Յիլդիրիմին, կոկաինի առաքման նոր ուղի կազմակերպելու եւ անօրինական այլ գործունեության մեջ: Ըստ նրա՝ Էրքամը միջազգային թմրանյութերի ապօրինի շրջանառության համակարգի անդամ է, այս տարի երկու անգամ այցելել է Վենեսուելա` թմրանյութերի ապօրինի շրջանառության նոր ուղի կազմակերպելու համար, քանի որ անցյալ տարի Կոլումբիայի իշխանություններն առգրավել էին Թուրքիային ուղղված 4,9 տոննա կոկաին: Էրքամ Յիլդիրիմը փողերի լվացման մեջ է ներգրավված նաեւ կիպրոսցի թուրք գործարար, օկուպացված Հյուսիսային Կիպրոսում հյուրանոցի սեփականատեր Խալիլ Ֆալիալիի հետ: Հայր Յիլդիրիմը, իհարկե, հերքել է Պեկերի մեղադրանքները՝ ասելով, որ իր որդին Վենեսուելա է մեկնել համաճարակային դիմակներ բաժանելու համար, ինչը սոցիալական ցանցերում, բնականաբար, անհավատալի հեգնական մեկնաբանությունների տեղիք է տվել:

Սեդաթ Պեկերը դատապարտել է իր եղբոր՝ Աթիլլա Պեկերի ձերբակալությունը: Նա թվիթերում հետաքրքրվել է. «Ինչո՞ւ իշխանությունները չեն ձերբակալում այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպիսին ներքին գործերի նախկին նախարար Մեհմետ Աքարն է»: Թուրք քրեական հեղինակության խոսքերով՝ Աքարն այն մարդկանցից մեկն է, ովքեր կապ ունեն լրագրողների ձերբակալությունների ու սպանությունների հետ: 1993 թ. ձախ լրագրող Ուգուր Մումջուի սպանության հետեւում կանգնած էր ՆԳ նախկին նախարար Մեհմետ Աքարը: Պեկերի խոսքերով՝ լրագրողը սպանվել է, քանի որ հետաքննում էր պետական ահաբեկչության դեպքերը: «Ուգուր Մումջուն գրել է ահաբեկչության մասին, բայց երբ նա հարցրեց, թե ով է շահել դրանից, նրան շարքից հանեցին: Ո՞վ է առաջինը ժամանել սպանության վայր: Իհարկե, մարդասպանը»,- պնդում է գլխավոր մաֆիոզը՝ նկատի ունենալով նախկին նախարար Մեհմետ Աքարին:

Պեկերը մեղադրել է նաեւ Մեհմետի որդուն՝ Տոլգա Աքարին, որն այժմ պատգամավոր է Էրդողանի կուսակցությունից. 2019 թ. նա բռնաբարել ու սպանել է երիտասարդ ղազախ լրագրող Գելդանա Քահարմանին, իսկ հետո իր հայրիկի եւ ոստիկանության օգնությամբ սպանությանն ինքնասպանության բնույթ տվել:

Պեկերը Թուրքիայի տխրահռչակ հետախուզական ծառայության նախկին փոխգնդապետ Կորկուտ Էկենին մեղադրել է կիպրոսցի լրագրող Քութլու Անթալի սպանությունը պատվիրելու մեջ: Վերջինս սպանվել է իր տան մոտ 1996 թ., իսկ հանցագործությունը դեռ չի բացահայտվել:

«Մենք ցանկանում ենք, որ հետաքննություն սկսվի Ուգուր Մումջուի եւ Քութլու Անթալի սպանությունների համար: Պահանջում ենք, որ կասկածյալները պատասխանատվության ենթարկվեն: Դատախազներին կոչ ենք անում կատարել իրենց աշխատանքը»,- ասված է Անկարայի լրագրողների միության հայտարարության մեջ: Թուրքիայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսնակ Էրոլ Օդերօղլուն նույնպես իշխանություններին կոչ է արել հետաքննել լրագրողների չբացահայտված սպանությունները:

Եվ ի՞նչ: «Անատոլու» լրատվական գործակալության լրագրող Մուսաբ Թուրանը կորցրեց իր աշխատանքը, քանի որ մամուլի ասուլիսում երկու նախարարի հարցրեց մաֆիայի շեֆի մեղադրանքների մասին: Թուրանը նույնիսկ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ էր, բայց դա նրան չփրկեց, քանի որ, ինչպես սպառնացել էր Էրդողանի խոսնակ Ֆահրեդին Ալթունը, «ով զրպարտի պետությանը, նա կվճարի դրա գինը»:

Սեդաթ Պեկերը հրապարակված տեսաուղերձներից մեկում հաղորդել է, որ Մեհմետ Աքարն իրեն խնդրել է սպանել Կիպրոսում ինչ-որ կարեւոր մարդու: Պեկերի խոսքերով՝ ինքն այդ գործը հանձնարարել է Աթիլլային՝ ավելացնելով, որ եղբայրը չի կարողացել կատարել դրված խնդիրը, եւ այդ գործը մեկ ուրիշն է արել: Հետաքրքիր է, որ Սեդաթ Պեկերը մեղադրանքներ է հնչեցրել նաեւ Թուրքիայի այժմյան ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հասցեին, ով մտերիմ է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Իր տեսանյութում քրեական հեղինակությունը հաստատում է, որ նախարարն իրեն զգուշացրել է իր նկատմամբ սկսված հետաքննության մասին, որից հետո Պեկերը փախել է Թուրքիայից՝ բանտում չհայտնվելու համար:

Մաֆիայի ղեկավարը պնդում է, որ ինքը եւ Սոյլուն միասին աշխատել են եւ լուծել բազմաթիվ կեղտոտ գործեր, որ ՆԳՆ-ն իրեն անձնական ուղեկցություն է տրամադրել, որ ինքը նախարարի եւ մյուսների միջոցով շատ բարդ եւ տհաճ իրավիճակներ է կարգավորել անօրինական միջոցներով: Օրինակ՝ նա պնդում է, որ ոստիկանության բաժանմունքում ծեծի է ենթարկել ընդդիմության անդամներից մեկին, քանի որ նա վիրավորել է Էրդողանի ընտանիքին: Այս ամենից հետո մաֆիայի ղեկավարն ասում է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը դավաճանել է իրեն՝ հետաքննություն սկսելով իր դեմ:

«Մի կասկածեք, ես որոշ բռնակալների ցույց կտամ, որ չկա ավելի վտանգավոր զենք, քան մահացող տղամարդը»,- մայիսի 9-ին թվիթերում գրել է Պեկերը: Վարչախմբի համար մաֆիայի կնքահոր սադրանքը նույնիսկ ավելի տհաճ ու վտանգավոր է, քանի որ այն չի դադարեցրել հիշեցնել իր ջերմ աջակցությունը նախագահ Էրդողանին 2014 թ. բանտից շուտ ազատ արձակվելուց ի վեր, որտեղ 14 տարվա բանտարկության պատիժն էր կրում:

Մի քանի օր առաջ Պեկերը լուրջ մեղադրանքներ է առաջ քաշել թուրք քաղաքական գործիչների եւ կուսակցական առաջնորդների նկատմամբ՝ շեշտելով, որ նրանք կապ ունեն մի շարք հանցագործությունների կատարման հետ: Նա ներկայացրել է նաեւ թուրքական գործող իշխանության միջեւ պայքարը եւ ներքին մրցակցությունը:

Իրավիճակը հետաքրքիր է բնութագրել հունական «Militaire.gr»-ն. Թուրքիայի «զարգացումը» կատարվում է Կոլումբիայում, եւ այսօր լույս աշխարհ են գալիս հանգամանքներ, որոնք լույս են սփռում տասնամյակներ շարունակ չբացահայտված քաղաքական սպանությունների վրա: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահի որդին մեղադրվում է Լատինական Ամերիկայից Եվրոպա թմրանյութերի վաճառքի մեջ: Հիմա աշխատանքից հեռացվում են այն լրագրողները, ովքեր համարձակվում են հարցնել, թե այդ ամենն արդյոք ճի՞շտ է: «Թուրքիայում բացվել է «գարշահոտ ջրատարի» կափարիչը՝ սպառնալով սուլթանի երկարակեցությանը»,- նշում է «Militaire.gr»-ն:

Պեկերն իր կյանքի ընթացքում բազմաթիվ հանցագործություններ է կատարել՝ շորթումից մինչեւ սպանություն: Ծայրահեղ ազգայնական է եւ ժամանակի ընթացքում աջակցել է ծայրահեղ աջերին: Դիմելով մտավորականներին՝ ասել է, որ նրանց արյամբ ցնցուղ կընդունի: Անկախ այն բանից՝ այդ մեղադրանքները ճիշտ են, թե կեղծ, դրանք գործնականում ապացուցելի չեն: Բայց կա մի հանգամանք, որը հնարավոր չէ թերագնահատել. երկրի բնակչությունը հայտնվել է այդ լուրերի կենտրոնում, լուրեր, որոնք միլիոնավոր թուրքերի են գրավում: Պեկերի մեղադրանքները Թուրքիայում քաղաքական բանավեճի հիմքում են երկու պատճառով: Առաջին՝ Պեկերի ներկայությունը կարեւոր էր Թուրքիայի քաղաքական կյանքում, եւ նա աշխատում էր Էրդողանի օգտին: Երկրորդ՝ Պեկերի տեսանյութերը միլիոնավոր դիտումներ են ունեցել Թուրքիայում եւ մեծ հակասություններ առաջացրել սոցիալական ցանցերում:

Պեկերը խոստովանել է, որ ստիպված է անընդհատ փոխել թաքստոցը Արաբական Միացյալ Էմիրություններում, քանի որ Թուրքիայից մի մեծ խումբ է ժամանել այդ երկիր՝ իրեն վնասազերծելու համար: «Սա կեղտոտ եռանկյունի է: Քաղաքականություն-մաֆիա-բյուրոկրատիա. բոլորը քայլում էին միասին»,- գրում է ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթը: «Բյուրոկրատիան եւ քաղաքականությունը միշտ միասին են եղել Թուրքիայում՝ կազմակերպված հանցավորության կողքին: Առանց երկու հենարանի աջակցության, այդ կազմակերպությունները չեն կարող գոյատեւել: Այս կեղտոտ եռանկյունին բոլորին հայտնի է»,- նշում է թուրքական թերթը:

Թուրքիայի շատ քաղաքացիների համար Բեքերի պնդումները, որքան էլ լուրջ եւ ապացուցված չեն, եթե ոչ հավաստի, գոնե ծանոթ են թվում: Մեղադրանքները բազմաթիվ են, Պեկերը խոսում է նաեւ Էրդողանի փեսայի եւ ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի մասին՝ պնդելով, որ նա լավ հարաբերություններ է ունեցել իր հետ, որոնք փչացել են ՆԳ նախարար Սոյլուի դավադրությունների պատճառով: Պեկերն առայժմ Էրդողանին չի մեղադրել որեւէ հանցանքի մեջ: Բայց դա հերթական հարվածն է Թուրքիայի նախագահին, ով տեսնում է, որ իր ժողովրդականությունը փլուզվում է անդառնալիորեն: Ընդդիմությունը կոչ է անում նոր ընտրություններ անցկացնել, որի արդյունքը հաստատ բարենպաստ չի լինի Էրդողանի ռեժիմի համար: Պեկերին չլռեցնելը վերածվում է ամենամեծ քաղաքական ճգնաժամի, որը երբեւէ ունեցել է Էրդողանը: Բայց լռեցնելու անհաջող փորձն առավել վտանգավոր է, քանի որ, ով իմանա՝ Էրդողանը հանցագործություններ չի՞ կատարել, թե նրան առայժմ չեն ոչնչացնում՝ ինչ-ինչ կամուրջներ չայրելու համար:

Միխալիս ՊՍԻԼՈՍ
Հունաստան

Թեգեր: ԹուրքիաՌեջեփ Թայիփ ԷրդողանՔրեական հեղինակություն
Կիսվել5Tweet3Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Բաքուն ռազմական բախումներ է սադրում

Բաքուն ռազմական բախումներ է սադրում

«Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում…»

«Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist