Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իսրայելին նետված կրկնակի սպառնալիք

Հունիսի 3, 2021
Միջազգային
Իսրայելին նետված կրկնակի սպառնալիք
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
112
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստակամություն է հայտնել շտապ բանակցություններ վարել Իսրայելի հետ՝ գերիների փոխանակություն կազմակերպելու համար, սակայն հրաժարվել է այդ հարցը կապել Գազայի հատվածում ենթակառուցվածքների վերականգնման հետ: Չնայած այն բանին, որ վերջերս հաջողվել է կրակի դադարեցման ռեժիմ հաստատել, շարժումը, ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, ձեռնամուխ է եղել իր հրթիռային զինանոցի վերազինմանը՝ հնարավոր նոր հակամարտության դեպքում հակառակորդին դիմակայելու համար: Ռազմական ջանքերն ուղեկցվում են դիվանագիտական միջոցներով. ՀԱՄԱՍ-ը լրջորեն խորհում է սիրիական կառավարության հետ հարաբերությունների վերականգնման մասին:

Պաղեստինյան շարժման՝ շտապ երկխոսության պատրաստակամության մասին հայտարարել է Գազայի հատվածում նրա առաջնորդ Յահյա Սինվարը՝ ելնելով Եգիպտոսի ընդհանուր հետախուզության վարչության ղեկավար Աբաս Քամելի հետ բանակցությունների արդյունքներից: «Վերջին օրերին առաջխաղացում է նկատվում գերիների փոխանակության հարցում, սակայն այն դադարեցվել է օկուպացիոն երկրի իշխանությունների մոտ կայուն կառավարության բացակայության պատճառով,- ասել է Սինվարը՝ նկատի ունենալով, որ Իսրայելում քաղաքական ճգնաժամը շարունակվում է, իսկ հիմնական ուժերն ի վիճակի չեն ձեւավորել կոալիցիա:- Մենք պատրաստ ենք շտապ բանակցությունների»:

Իսրայելն առայժմ կենտրոնացած է ներքին խնդիրների վրա. օրերս ընդդիմադիր կուսակցությունները բազային համաձայնության են հասել առանց վարչապետ Բենյամին Նաթանյահուի կոալիցիայի ստեղծման մասին:

Արտերկրում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ խումբը հրաժարվում է գերիների փոխանակման գործընթացը կապել Գազայի հատվածի ենթակառուցվածքների վերականգնման խնդրի հետ: Առափնյա անկլավը լրջորեն վնասվել է մայիսյան հրետակոծության հետեւանքով եւ վերակառուցման կարիք ունի, բայց Իսրայելում կոչեր են հնչում խստացնել մարդասիրական օգնության, այդ թվում՝ շինանյութերի ներմուծման պայմանները, որպեսզի զինյալները թունելային համակարգի վերականգնման հնարավորություն չունենան: Այլ կերպ ասած՝ չկարողանան հարձակվել հրեական պետության վրա եւ թաքցնեն իրենց զինանոցները: Իսկ ՀԱՄԱՍ-ն անկլավին օգնող արաբական երկրներին կոչ է անում վերականգնել Գազան առանց միջնորդների:

Եգիպտոսը, որպես հակամարտության մեջ դիվանագիտության գլխավոր երաշխավոր, կողմերին կոչ է անում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել խաղաղության ամրապնդման ու քաղաքական գործընթացների աշխուժացման նպատակով լուրջ եւ կառուցողական բանակցություններ սկսելու համար հարմար պայմաններ ստեղծելու համար՝ «զերծ մնալով ցանկացած քայլից, որը խոչընդոտում է այդ ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին»: Հենց այդ նպատակով էլ Քամելն այցելել է Պաղեստին եւ Իսրայել: Եվս մեկ հարց, որը հետաքրքրում է Կահիրեին, կապված է միավորման նպատակով «Պաղեստինի ազգային ազատագրության շարժում» եւ ՀԱՄԱՍ խմբավորումների միջեւ ընթացող երկխոսության շարունակման հետ: Պաղեստինյան դիմադրության որոշ խմբակցություններ դեռ չեն համակերպվում միմյանց, չնայած թվացյալ ընդհանուր նպատակներին:

Իրանական «Ֆարս» գործակալությունը, հենվելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի վրա, հաղորդում է, որ Գազայի հատվածի վարչակազմը ձեռնամուխ է եղել իր հրթիռային զինանոցների վերազինմանը՝ այն բանի համար, որ դիմակայի իսրայելցիներին լարվածության հնարավոր նոր ալիքի դեպքում: Մերձափնյա անկլավում նոր ռումբերի արտադրությունն սկսվեց կրակի դադարեցման ռեժիմի հաստատումից անմիջապես հետո: Շարժման քաղբյուրոյի ներկայացուցիչներից մեկը՝ Ֆաթհի Համադը, շեշտել է, որ իսրայելական զանգվածային ռմբակոծության ենթարկված ֆաբրիկաներն ու վարպետանոցներն արդեն վերսկսել են արտադրությունը: «Մենք կրկին հազարավոր հրթիռներ ենք արտադրում, եւ դրանք Նաթանյահուին կստիպեն ճկունություն դրսեւորել»,- վստահություն է հայտնել Համադը:

Միեւնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ը դիվանագիտական միջոցներ է գործարկում: Այսպես՝ հայտնի է դարձել պաշտոնական Դամասկոսի հետ շփում հաստատելու նրա փորձերի մասին, որի հետ հարաբերությունները վատթարացել են Սիրիայում հակակառավարական ելույթների ֆոնին. պաղեստինյան շարժումը պարզապես հրաժարվեց պաշտպանել նախագահական պալատը: Այսպես՝ պաղեստինցիների պատվիրակությունը, ըստ լիբանանյան մամուլի հաղորդումների, այցով Արաբական Հանրապետություն է ուղեւորվել դեռեւս իսրայելցիների հետ ռազմական գործողությունների ժամանակ: Հյուրերին անձամբ ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որը շեշտել է իր երկրի կայուն դիրքորոշումը պաղեստինյան դոսյեի եւ պաղեստինյան ժողովրդի դիմադրության իրավունքի նկատմամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ոչ միայն ՀԱՄԱՍ-ի, այլ նաեւ այլ խմբակցությունների ներկայացուցիչներ:

Լիբանանյան «Ալ-Աքբար» թերթը, հենվելով իր աղբյուրների վրա, հաղորդել է, որ պաղեստինցիները մտադիր են Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնումը քննարկել նաեւ «Հըզբոլլահի» եւ Իրանի ներկայացուցիչների հետ, որոնք կազմում են դիմադրության, այսպես կոչված, շիական առանցքը:

«Մեր զինված պայքարը ռազմական պոտենցիալ, մարտական հնարավորություններ, Պաղեստինին մոտ գտնվող երկրներում նախապատրաստություն ու զարգացում է պահանջում,- վաշինգտոնյան «Al-Monitor»-ին ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներից  Մահմուդ Մարդավին:- Վերջերս մենք դրական ազդանշաններ ենք ստացել Սիրիայի նախագահից՝ կապված մեր հարաբերությունների հետ: Չենք փակում դռները, եթե դա ծառայում է մեր գործին: Սակայն մինչ օրս չի քննարկվել ՀԱՄԱՍ-ի գրասենյակը Սիրիա վերադարձնելու հարցը»:

Պաղեստինյան ուժերի ու սիրիական կառավարության միջեւ բանակցությունների հաջողությունը կրկնակի սպառնալիք է Իսրայելի համար. Գազայի հետ յուրաքանչյուր հակամարտություն  կարող է առաջացնել հրեական պետության հյուսիսային հարեւանների սինխրոն արձագանքը: Առավել եւս, որ ՀԱՄԱՍ-ի ու իսրայելցիների միջեւ վերջին սրումը տեղի է ունեցել լիբանանյան կողմից հրթիռների պարբերաբար արձակման ֆոնին:

Թեգեր: Բենյամին ՆաթանյահուԳազաԻսրայելՀԱՄԱՍ
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Շառլ Միշելը ողջունել է հայկական կողմի դիրքորոշումը

Շառլ Միշելը ողջունել է հայկական կողմի դիրքորոշումը

Երկարաժամկետ եւ հիմնարար լուծումների միակ երաշխիքը

Երկարաժամկետ եւ հիմնարար լուծումների միակ երաշխիքը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist