Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Նաթանյահուն «կհանձնվի՞»

Արաբական ուժն առաջին անգամ անդամակցում է կառավարությանը

Հունիսի 10, 2021
Միջազգային
Նաթանյահուն «կհանձնվի՞»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
110
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկու տարվա ընթացքում, մարտի 23-ին, Իսրայելում տեղի են ունեցել խորհրդարանական 4-րդ ընտրությունները, որոնք պետք է երկիրը դուրս բերեին քաղաքական երկամյա փակուղուց: Ընտրությունների արդյունքում 13 տարբեր կուսակցություններ կարողացել են հատել անցումային շեմը եւ ընդգրկվել խորհրդարանի կազմում: Թեեւ վարչապետ Բենիամին Նաթանյահուն, արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտներում լուրջ հաջողություններ արձանագրելով, այդ թվում՝ համավարակի դեմ արդյունավետ պայքար ծավալելով եւ արաբական 4 երկրի հետ դիվանագիտական փոխհարաբերություններ հաստատելով, հույս ուներ, որ այս անգամ իր գլխավորած ծայրահեղ աջ «Լիկուտ» կուսակցությունը որոշիչ հաջողություններ կարձանագրի, դա տեղի չունեցավ:

Ընտրությունների արդյունքում վերջինս Իսրայելի 120 անդամ ունեցող Քնեսետում 30 ձայնով առաջին տեղը զբաղեցնելով՝ իր ավանդական դաշնակից, աջ ծայրահեղական ՇԱՍ կուսակցության հետ 52 ձայն ունի, այնինչ կառավարություն կազմելու համար հարկավոր է 61 ձայն: Բնականաբար, երկրի նախագահ Ռուվեն Ռիվլինը կրկին Նաթանյահուին էր հանձնարարել ձեւավորելու նոր կառավարություն, ինչի համար օրենքը նախատեսում է 28+14 օր: Սակայն Նաթանյահուին դա չհաջողվեց: Ուստի կառավարության ձեւավորման գործը հանձնարարվեց ընդդիմադիր ուժերին, այն է՝ 17 ձայնով երկրորդ տեղն զբաղեցրած լիբերալիստական «Յեշ Ատիդ» (Ապագա կա) կուսակցության առաջնորդ Յաիր Լապիտին: Վերջինիս հաջողվել է, մեկտեղելով 8 կուսակցություն ու դաշինք, ձեւավորել «փոփոխությունների կառավարություն»: Բայց, ըստ երեւույթին, դա շատ փխրուն է՝ հաշվի առնելով նրանց գաղափարախոսությունների խիստ հակասականությունը եւ «Լիկուտի» ու Նաթանյահուի բուռն ջանքերը՝ այն փլուզելու ուղղությամբ: Նշենք, որ 7 ձայնով Նա‎ֆտալի Բեննեթի գլխավորած «Հրեական տուն» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը կողմնակից է գրավյալ տարածքներից արաբներին հեռացնելու միջոցով բնակարանաշինությանը եւ Հորդանանի արեւմտյան ափն Իսրայելին միացնելուն: Բացի այդ, նա հայտարարել էր, թե երբեք Իսրայելի արաբների իսլամամետ կուսակցության հետ կոալիցիա չի կազմի: Իսկ այժմ շեշտել է, որ այդ քայլին գնացել է Նաթանյահուին իշխանությունից հեռացնելու նպատակով: Մինչդեռ «Միացյալ արաբների ցուցակ» իսլամամետ դաշինքը դեմ է Արեւելյան Երուսաղեմում եւ պաղեստինյան այլ տարածքներում բնակարանաշինությանը: Հատկանշական է, որ Իսրայելի պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ արաբական քաղաքական մի կազմակերպություն՝ իր 4 հույժ կարեւոր ձայնով, անդամակցում է կառավարությանը: Իսրայելի աջակողմյան կուսակցությունները խիստ զայրացած են Բենեթի այդ որոշման առնչությամբ, նրա հասցեին հնչեցվում են սպառնալիքներ: Նաթանյահուն նոր կառավարության ձեւավորումը գնահատել է որպես «դարի խաբեություն» եւ «անվտանգության սպառնալիք»:

 Խորհրդարանի խոսնակ, «Լիկուտի» անդամ Յարյու Լեւինը կոալիցիայի ղեկավարներ Լապիդից ու Բենեթից պահաջել էր Քնեսետին ներկայացնել կոալիցիայի համաձայնության փաստաթուղթը: Հատկանշական է, որ կոալիցիայի կողմնակիցները մտահոգություն են հայտնել խոսնակի՝ «Լիկուտի» անդամ լինելու առնչությամբ՝ նշելով, որ կառավարության կազմի հաստատման հարցում նա կարող է խոչընդոտներ հարուցել, ինչն անհիմն չէ, եթե հաշվի առնենք, որ Նաթանյահուն նման կոչով դիմել է խորհրդարանին: Նույնիսկ բացառված չէ, որ Արեւելյան Երուսաղեմի դեպքերը, մասնավորապես՝ արաբներին իրենց տներից հեռացնելը, ինչը նաեւ Համասի ու Իսրայելի միջեւ 11-օրյա պատերազմի պատճառ դարձավ, հենց նման կոալիցիայի ձեւավորումը խոչընդոտելու նպատակ էր հետապնդել: Ահավասիկ, 11-օրյա պատերազմի ընթացքում արաբական նշյալ դաշինքի ղեկավար Մանսուր Աբբասը դադարեցրել էր կոալիցիային միանալու բանակցությունները: Նշենք նաեւ, որ նախագահ Ռիվլինը եւ Լապիտը խոսնակին կոչ են արել գործել՝ զերծ մնալով կուսակցական պատկանելությունից ու ըստ օրենքի: Բացի այդ, խորհրդարանի 60 անդամ, դիմելով նախագահություն, պահանջել են ընտրել նոր խոսնակ՝ կոալիցիայի անդամ կուսակցությունների պատգամավորներից, ինչը, թերեւս, լուրջ հարված կլինի Նաթանյահուին: Ըստ հունիսի 7-ին հրապարակված՝ 30 կետից կազմված կոալիցիայի համաձայնության փաստաթղթի՝ ղեկավարները պատրաստվում են օրինագիծ ներկայացնել Քնեսետ՝ վարչապետի կառավարման ժամկետը դարձնելու 8 տարի, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը մեկ ժամկետով լինի երկրի վարչապետ: Փաստաթղթում շարադրված են 8 կուսակցությունների մասնակցության չափը եւ իշխանությունից ստանալիքը: Կառավարությունն ունենալու է 28 նախարար եւ 6 փոխնախարար, իսկ անվտանգության կառավարությունը՝ 12 անդամ:

Մանսուր Աբբասը, որ ստորագրել է կոալիցիոն համաձայնությունը, ինչպես գնահատվում է, պատմական այդ համաձայնությունը ստորագրողը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամ է: Նա կոալիցիային միանալը պատճառաբանել է Իսրայելում բնակչության 21 տոկոսը կազմող արաբների վիճակը բարելավելու, իշխանությունների անտարբերությունն ու խտրական վերաբերմունքը փոխելու նպատակով: Համաձայնությունն ստորագրելուց հետո նա հայտարարել է, որ ինքն ու իրեն սատարող ուժերը կառավարության մեջ մտնելով՝ ձգտում են փոփոխություն առաջացնել քաղաքական ուժերի հավասարակշռության մեջ: Աբբասը նշել է, թե այդ որոշումով է, որ կառավարությունը 16 միլիարդ դոլար է հատկացնելու Իսրայելի արաբաբնակ քաղաքների ու շրջանների ենթակառուցվածքների վերակառուցման, ծայրահեղականության դեմ պայքարի համար:

Արաբ վերլուծաբանները, նշելով, որ քանի դեռ Գազայի գոտին շրջափակման մեջ է, իսկ Արեւմտյան ափը՝ գրավված, Աբբասի այդ քայլն անըմբռնելի է ու չարդարացված: Քնեսետում արաբ պատգամավոր Սամի Աբու Շահադեն եւս ծայրահեղ աջ կառավարությանն անդամակցելը համարել է պատեհապաշտություն, անհասկանալի եւ դավաճանություն 1948 թ. արաբների նպատակներին, ինչը նշանակում է հավանություն տալ աջ ծայրահեղականների ծրագրերին: Մինչդեռ Իսրայելի Ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուդենցկին իսլամամետների կառավարությանն անդամակցելը գնահատել է որպես ռազմավարական քայլ, որին արաբները սպասել են 70 տարի:

Թեգեր: Բենյամին ՆաթանյահուԳազաընտրություններԻսրայել
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արցախի կարգավիճակը խնդրի վերջնական լուծման անկյունաքարն է

Արցախի կարգավիճակը խնդրի վերջնական լուծման անկյունաքարն է

Մարմնավորելով անցած ճանապարհի «փորձն ու գործը»

Մարմնավորելով անցած ճանապարհի «փորձն ու գործը»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist