Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հակամարտություններն ակտիվանում են

Դրանց «լուծման» հարցում հայտ է ներկայացնում Թուրքիան

Հունիսի 22, 2021
Միջազգային
Հակամարտություններն ակտիվանում են
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
132
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարգադրել է ստեղծել պետական հանձնաժողով, որը պետք է մշակի եւ իրականացնի դեօկուպացիայի ու հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ Վրաստանի պետական ռազմավարությունը։ Պետական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը մինչեւ տարեվերջ հասարակության լայն շրջանակների մասնակցությամբ կմշակի ներառական եւ համապարփակ ռազմավարություն։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, բացի պետական ինստիտուտներից հակամարտությունների կարգավորման հայեցակարգի մշակմանը կմասնակցեն փորձագիտական համայնքի ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ Վրաստանի օտարերկրյա ռազմավարական գործընկերները: Նոր հանձնաժողովը ղեկավարելու է երկրի ԱԳ նախարարությունը:

Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս որոշման խնդրո առարկան Աբխազիան եւ Հարավային Օսեթիան են։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներն ընկալելի են դարձրել տարածքային վեճերն այդ կերպ լուծելու հնարավորությունը։ Այս տրամադրությունները Թուրքիան փորձում է արդյունավետ կերպով կառավարելի դարձնել։ Այդ նպատակով հաջողությամբ զուգորդելով՝ կիրառում է կոշտ եւ փափուկ ուժերի քաղաքականությունը։

Այսպես, հունիսի 18-20-ը Անթալիայում անցկացվեց «Նորարար դիվանագիտություն. Նոր դարաշրջան, նոր մոտեցումներ» խորագրով դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում էին 11 երկրի ղեկավարներ, 41 նախարար, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարներ, շուրջ 60 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր: Դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ԱԳ նախարարներ Դմիտրո Կուլեբան, Աուրելի Չոկոն եւ Դավիդ Զալկալիանին, որի ընթացքում կողմերը քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու վերջին «Ասոցացված տրիոյի» նախաձեռնության շրջանակներում փոխգործակցության հարցը: Նշենք, որ «Ասոցացված տրիո» հուշագիրը ստորագրվել էր դեռեւս մայիսի 17-ին Կիեւում, որտեղ հանդիպել էին երեք երկրի ԱԳ նախարարները՝ Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացն արագացնելու ուղղությամբ համագործակցելու նպատակով։

Թուրքիայում երեք երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ հունիսի 14-ին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները: Զրուցակիցները «հայտարարել են Սեւծովյան տարածաշրջանում սպառնալիքների ընդհանրությունը՝ ռուսական ռազմականացման ֆոնին»:

Վերջին շրջանում առնվազն հայտարարությունների մակարդակում ակտիվացել է Վրաստանի եւ Ուկրաինայի դաշինքին անդամակցելու թեման։ 2008-ի ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի առաջնորդները հրաժարվել էին Ուկրաինային եւ Վրաստանին անդամակցության գործողությունների ծրագրեր տրամադրել, բայց քաղաքական հայտարարություն էր արվել, որ անդամակցությունը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Կիեւն ու Թբիլիսին համապատասխանեն անդամակցության բոլոր չափանիշներին: Կիեւի եւ Թբիլիսիի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի մասին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը վերջերս արձագանքել էր, որ քանի դեռ Ուկրաինան եւ Վրաստանը չեն կարգավորել Ռուսաստանի հետ իրենց տարածքային վեճերը, ապա նրանց անդամակցության դեպքում դաշինքին կկանգնեցնի Ռուսաստանի հետ ռազմական բախման եզրին, ինչը, ըստ էության, կնշանակի համաշխարհային պատերազմ։

Հասկանալի է, որ այս երկրներից որեւէ մեկը չի կարող սեփական ուժերով լուծել հակամարտությունն հօգուտ իրեն։ Հենց այստեղ է, որ «օգնության» է գալիս Թուրքիան, որը լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, այնուամենայնիվ հակամարտությունների ժամանակ գործում է նաեւ որպես «միայնակ» խաղացող։ Հետեւաբար պատահական չէ, որ նման տարածաշրջանային նշանակության հանդիպումները տեղի են ունենում Թուրքիայում, ինչը ազդեցության լծակներ է ապահովում։

Թե որքանով այդ բնույթի գործընթացները եւ ռազմական ճանապարհով հակամարտությունների լուծման տարբերակը վերահսկելի կլինեն եւ չեն վտանգի գոյություն ունեցող հավասարակշռությունը, հնարավոր չէ կանխատեսել. իրադարձությունները կարող են չափազանց անկանխատեսելի լինել անգամ խոշոր դերակատարների համար։

Թեգեր: ԹուրքիաՀարավային ՕսեթիաՆԱՏՕՎրաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արցախից հեռու, բայց արցախյան համ ու հոտով

Արցախից հեռու, բայց արցախյան համ ու հոտով

Անվերջ կրկնվող հիշողության բավիղներում

Անվերջ կրկնվող հիշողության բավիղներում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist