Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ադրբեջանը դատում է ՌԴ քաղաքացուն

Քրեական գործերով ապալեգիտիմացվում է արցախյան ազատամարտը

Հունիսի 24, 2021
Միջազգային
Ադրբեջանը դատում է ՌԴ քաղաքացուն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
145
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեկ սկսել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի քրեական գործով դատավարությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», «հանցավոր համայնքին մասնակցություն» եւ «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Ավելի վաղ Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Արցախում գերեվարված լիբանանահայ Վիգեն Եվլեկչեչյանին, ում նույնպես մեղադրանք էր առաջադրվել «ահաբեկչության» եւ «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման» հոդվածներով։ Նրանցից բացի, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատում է նաեւ մեկ տասնյակից ավելի մեր հայրենակիցների։ Նրանք ներկայացվում են որպես վարձկաններ, մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան են, որ Արցախյան պատերազմում ներգրավել էին ահաբեկիչ-վարձկանների։ Այդ ամենը փաստող բազմաթիվ տեսանյութեր կան, այդ հանգամանքին անդրադարձել են մի շարք երկրների պաշտոնատար անձինք, նաեւ հայաստանյան եւ միջազգային մամուլը։

Ակնհայտ էր, որ Ադրբեջանը ռազմագերիներից եւ պատանդներից ոմանց ներկայացնելու է որպես ահաբեկիչներ՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ շատ հայ զինվորներ «ձերբակալվել են» եւ «չեն կարող համարվել ռազմագերիներ»: Սրանով ադրբեջանական կողմը միջազգային հանրության առջեւ փորձում է ապալեգիտիմացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ սեփական ճակատագիրը տնօրինելու համար օրինական պայքարը։ Այդպիսով՝ Ադրբեջանը խնդիր է լուծում՝ Արցախը ներկայացնել որպես Ադրբեջանի մաս, դրանով իսկ փակելով նաեւ Արցախի կարգավիճակի հարցը։ Հայրենիքում ապրելու իրավունքի համար պայքարի դուրս եկած հայերը, որոնք գերեվարվել էին անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո, այլեւս ներկայացվում են որպես հանցագործներ եւ այսօր անօրինական կերպով ենթարկվում են քրեական հետապնդման։

Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, սակայն ռազմագերիների ապօրինի կերպով քրեական հետապնդման ենթարկելով եւ դատապարտելով՝ ադրբեջանական կողմը միաժամանակ հիմքեր է նախապատրաստում, որպեսզի հակակշռի Հայաստանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի եվրոպական դատարան ներկայացված եւ ապագայում ներկայացվելիք գանգատները, որոնք վերաբերում են ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի կողմից իրականացված ռազմական հանցագործություններին։

Գերիների հարցը պետք է լուծված լիներ դեռեւս յոթ ամիս առաջ, սակայն առայսօր խնդիրն օրակարգում է։ Հունիսի 21-ին մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ժամանակ նույնպես հայկական պատվիրակությունը, մասնավորապես պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանն անդրադարձել է ռազմագերիների խնդրին։ Խոսելով մոտավորապես մեկ շաբաթ առաջ օկուպացված Շուշի ուղեւորվելու ճանապարհին Իլհամ Ալիեւի եւ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի խոսակցության մասին՝ պատգամավորն ընդգծել է, որ թեեւ Հայաստանն իրագործել է իր պարտավորությունները, սակայն Ադրբեջանը հրաժարվում է նույն կերպ վարվել. «Ադրբեջանն ու Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ են, իսկ նրանց առաջնորդներն իրենց այսպես են պահում: Սա ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի տրամաբանությանը, այլեւ ուղղակի աննորմալ եւ անմարդկային մի բան է: Եվ ամեն անգամ, երբ մենք գալիս ենք այստեղ, ռազմագերիների հարազատները մեզ հարցնում են՝ ի՞նչ է Եվրոպան անում, որ օգնի վերադարձնել մեր հարազատներին: Մենք պատասխանում ենք՝ քննարկում են, դատապարտում են, եւ արդյունքում մենք ունենք ռազմագերիների՝ փոքր «պորցիաներով» վերադարձ, մինչդեռ Բաքվում բազմաթիվ գերիներ կան, իսկ նրանց ընտանիքները տառապում են»:

Հայ ռազմագերիներին եւ պատանդներին որպես ահաբեկիչ ներկայացնելու նպատակով էր, որ Ադրբեջանի կառավարությունը հայ գերիների հարցում լիովին չի համագործակցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ եւ չի կատարում դատարանի նախնական վճիռները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է մանրամասն տեղեկատվություն տրամադրել գերիների պահման պայմանների, առողջական վիճակի եւ նրանց վերադարձի համար ձեռնարկված միջոցառումների մասին։ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրում նաեւ գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԱրցախդատավարությունպատերազմռազմագերիներՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Համագործակցության կազմակերպությունները կարող են արդյունավետ գործել

Համագործակցության կազմակերպությունները կարող են արդյունավետ գործել

Տիեզերական ճառագայթների հետախույզը

Տիեզերական ճառագայթների հետախույզը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist