Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիային ձեռնտու է օգտագործվել՝ օգտագործելով

Էրդողանին թեքում են դեպի հակառուսական խաղ

Հունիսի 26, 2021
Միջազգային
Թուրքիային ձեռնտու է օգտագործվել՝ օգտագործելով
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
256
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չնայած Թուրքիայի նկատմամբ կիրառված արեւմտյան պատժամիջոցներին, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արեւմուտքի հետ հաշտության եզրեր է փնտրում եւ կարծես թե կարողացել է հասնել իր նպատակին ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում: Դա, իբր, անհրաժեշտ է այն բանի համար, որ թուրքական սահմանի միջոցով սնունդ ու դեղորայք առաքի սիրիական Իդլիբ: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Monde»-ը՝ քննադատելով Ռուսաստանին, որը կարծում է, թե «Սիրիա հումանիտար օգնությունը պետք է առաքվի Դամասկոսի, այլ ոչ թե ապստամբների միջոցով»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրորդ շնչառություն է ստացել այն բանից հետո, երբ հունիսի 14-ին կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում իր նկատմամբ կրկին զիջողական վերաբերմունք է զգացել: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի հետ հունիսի 21-ին ունեցած հեռախոսազրույցից հետո նա Եվրամիությանն իր երկրի հանդեպ դրական օրակարգի կոչ է արել:

«Թուրքիան ավելին է արել, քան պարտավոր էր: Հիմա եկել է Եվրամիության հերթը՝ ձեռնարկելու կոնկրետ քայլեր»,- նշված է Թուրքիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ հեռախոսազրույցից հետո: Զրույցը կայացել է հունիսի 24-25-ին Եվրոպայի խորհրդի նիստից առաջ, որում քննարկվել են Թուրքիայի հետ «քսանյոթի» հարաբերությունները:

Բավարարված լինելով Թուրքիայի ղեկավարի հետ «լավ զրույցից»՝ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը թվարկել է քննարկվող թեմաները, այդ թվում՝ փախստականների մասին համաձայնագիրը, որին ԵՄ-ն մտադիր է աջակցել: Դրա շրջանակներում Բրյուսելն առանձնացրել է ավելի քան 6 մլրդ եվրո՝ թուրքական հողում հայտնված 3.7 մլն սիրիացի փախստականներին օգնելու համար: Թուրքիային եւս 3.5 մլրդ դոլար կհատկացվի պատերազմից փախչող սիրիացիներին ապագայում ընդունելու համար:

Քննարկվել են նաեւ մաքսային միության մասին պայմանագրի թարմացման հարցը, որն Անկարան ցանկանում է թարմացնել «առանց նախապայմանների», դերը, որը Թուրքիան կարող է խաղալ Աֆղանստանում, որտեղ նրա զորքերը պատասխանատու կլինեն Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման համար ամերիկյան ու արտասահմանյան զորքերի հեռանալուց հետո:

Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին գագաթնաժողովում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հատուկ վերաբերմունք են ցուցաբերել Թուրքիայի առաջնորդի նկատմամբ: Անկարայի ավանդական դաշնակիցներն առաջին հերթին ցանկանում են Թուրքիային վերադարձնել արեւմտյան խաղի մեջ, հանգստացնել նրա զավթողական տրամադրությունները, մոռանալ նրա նախագահի ոչ դիվանագիտական վարքն ու աճող ավտորիտարիզմը:

Զայրույթից ողորմածության անցումն իսկը ժամանակին էր Էրդողանի համար, որի ներքին հեղինակությունը շարունակում է անկում ապրել տնտեսական ճգնաժամի ֆոնին՝ զուգակցված համավարակով: «Մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր դարաշրջանի դռներն ենք բացել դրական ու կառուցողական հիմքով»,- ասել է Էրդողանը երկուշաբթի՝ իր նախարարների կաբինետի նիստից հետո:

Սակայն Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ տարաձայնությունները դեռ մնում են: Խոսքը Սիրիայում քրդերին ամերիկյան օգնության, ինչպես նաեւ թուրքերի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման մասին է: Թուրքերն ատում են քրդերին, իսկ ԱՄՆ-ն կարծում է, որ C-400-ները համատեղելի չեն ՆԱՏՕ-ի համակարգերի հետ:

Թուրքիայի նախագահը ծանրակշիռ պատճառ ունի՝ ձգտելու մերձենալ ամերիկյան նոր վարչակազմի հետ: Նրա «ընկերը»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հրամայել է փակել ՄԱԿ-ի հումանիտար օգնության միակ անցակետն Իդլիբում, որը Թուրքիային սահմանակից շրջան է եւ սիրիական ապստամբների վերջին հենակետը, որտեղով եւ պետք է անցնի արեւմտյան երկրների հումանիտար օգնությունը:

Շուտով ամեն բան կավարտվի: ՄԱԿ-ի օգնության առաքման մանդատի ժամկետը կլրանա հուլիսի 10-ին: Եթե այն չերկարաձգվի, Թուրքիան կարող է բախվել սիրիացի փախստականների նոր ալիքի հետ: Գործնականում Մոսկվան չի թաքցնում հաջորդ քվեարկության վրա վետո դնելու իր մտադրությունը: Բաշար ալ-Ասադի դաշնակիցը կարծում է, որ ՄԱԿ-ի տրամադրած օգնությունը պետք է անցնի բացառապես Դամասկոսի, այլ ոչ թե ուղղակիորեն ապստամբների միջոցով: Նախկինում Կրեմլն արդեն հասել է այն բանին, որ փակվեն Սիրիա տանող մնացած բոլոր միջազգային հումանիտար միջանցքները:

Այս դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ արտահայտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Օգնությունը պետք է տրամադրվի կենտրոնական կառավարության միջոցով»,- ասել է նա «NBC News»-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման նախօրեին տված հարցազրույցում:

Այս մասին օրերս հաղորդել է նաեւ ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը: Վերջերս նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղած հայտարարության մեջ նկատել է, որ իր երկիրը հանդես կգա Թուրքիայի միջոցով առաքվող օգնության մանդատի երկարաձգման դեմ: ՌԴ ԱԳՆ ղեկավարը քննադատում է Անկարային «Հայաթ Թահրիր ալ-Շամի» հետ հարաբերությունների համար, ահաբեկչական կազմակերպություն, որն ամենահզոր զինված խմբավորումն է տարածաշրջանում: Նրա խոսքերով՝ խմբավորումը պարբերաբար խոչընդոտում է Դամասկոսից Իդլիբ ՄԱԿ-ի հումանիտար օգնության առաքումը: Իսկ Թուրքիան, չնայած այն բանին, որ Ռուսաստանի դաշնակիցն է Սիրիայում դեէսկալացիայի մասին Աստանայի համաձայնագրով, այդ հարցում կառուցողական դիրքորոշում չունի:

Իդլիբում մարդասիրական օգնության վերջին անցակետի փակումը կարող է լուրջ ճգնաժամ առաջացնել Մոսկվայի ու Անկարայի միջեւ: «Եթե Մոսկվան ու Դամասկոսը շարունակեն համառել Իդլիբի բնակչությանը սովամահ անելու իրենց մտադրության մեջ, պետք է զգուշանալ միգրացիոն նոր ճգնաժամից, որը կազդի Թուրքիայի եւ Եվրոպայի վրա»,- ասել է Անկարայում աշխատող արեւմտյան դիվանագետներից մեկը:

Թեգեր: C-400ՄԱԿՆԱՏՕՌեջեփ Թայիփ ԷրդողանՎլադիմիր Պուտին
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Երբ անհայտ են տոմարագետի ծննդյան ու մահվան օրերը…

Երբ անհայտ են տոմարագետի ծննդյան ու մահվան օրերը…

Հնդկաստանի պալատական երաժիշտ հայուհին

Հնդկաստանի պալատական երաժիշտ հայուհին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist