Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Դիվանագիտական նոր «մրցարշավ» է սպասվում

Լավրովը մեկնել է Անթալիա՝ Չավուշօղլուի հետ բանակցելու համար

Հուլիսի 1, 2021
Միջազգային
Դիվանագիտական նոր «մրցարշավ» է սպասվում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
167
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ մեկնել է Անթալիա՝ իր թուրք գործընկերոջ՝ Մեւլյութ Չավուշօղլուի հետ բանակցություններ վարելու համար: Նախարարները կքննարկեն երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ: Խոսքն Անդրկովկասում իրավիճակի, Մերձավոր Արեւելքում, Աֆղանստանում ու Հյուսիսային Աֆրիկայում ճգնաժամների, Ուկրաինայում, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում առկա իրավիճակի մասին է: Փորձագիտական շրջանակներում ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ Լավրովի այցելությունը կայանում է ռուսական կողմի համար բարեհաջող ժամանակահատվածում. Անկարան շատ է շնորհակալ Մոսկվային ավիահաղորդակցության դադարեցման մասին ապրիլի կեսերին կայացրած որոշման կասեցման համար:

Անկախ այն բանից, որ ՌԴ-ն դադարեցրել էր ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ, համավարակը չի ազդել Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ շփումների ինտենսիվության վրա: Երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարեսկզբից մինչ օրս նվազագույնը վեց անգամ շփվել են հեռախոսով, ինչպես նաեւ օնլայն ձեւաչափով մասնակցել «Ակկույու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկի արարողությանը: Շաբաթներ առաջ Էրդողանը, խոսելով «Անդրկովկասի համար Զանգեզուրի միջանցքի կարեւորության մասին», տեղեկացրել էր, որ պլանավորում է այց կատարել Ռուսաստան՝ Ղարաբաղի հետ կապված հարցերը քննարկելու համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներին, ապա նրանց առերես հանդիպումները կայացել են մարտին, Դոհայում՝ ՌԴ-ի, Թուրքիայի եւ Քաթարի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպման շրջանակներում:

Կապված շրջանառության մեջ դրված «Զանգեզուրի միջանք» արտահայտության հետ՝ հարկ է նշել, որ թուրքական աղբյուրների համար այն ունի 43 կմ երկարություն եւ իրականություն կդառնա «համաձայն Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանագրի»: Ըստ նրանց՝ «միջանցքը» կանդրադառնա Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության, ինչպես նաեւ դրանում Իրանի տեղի վրա, ինչը, ըստ տարբեր փորձագետների, անհանգստացնում է Իսլամական Հանրապետությանը: «Հաբերթյուրք» թերթի մշտական հեղինակ Չեթիմեր Չեթինը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացման օգտին, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Հեյդար Ալիեւն այդ հարցում դեռ համաձայնության չեն հանգել:

Իսկ ինչպիսի՞ն է Թուրքիայի դերը: Անկարան առաջարկում է տարածաշրջանային խաղաղություն ու համագործակցություն «վեցի պլատֆորմի» միջոցով, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան: «Առաջիկա տարիներին տրանսպորտային ուղիների շուրջ մրցակցությունը Հարավային Կովկասում կուժեղանա, եւ Թուրքիան կարեւոր դեր կկատարի միջանցքների մեծ մասում, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքում»,- գրել է Չեթինը:

Լավրովն ու Չավուշօղլուն Անթալիայում քննարկել են սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ընթացքը՝ մայիսի վերջին նախագահ Բաշար ալ-Ասադի վերընտրման ֆոնին: Անկարան, իհարկե, ցանկություն ունի ստանալ Մոսկվայի թույլտվությունը՝ Հյուսիսային Սիրիա հումանիտար օգնությունն ուղարկելու թուրքական սահմանային անցակետերով, քանի որ ՄԱԿ-ի մանդատի ժամկետը կլրանա հաջորդ ամիս: Սակայն Թուրքիան Ռուսաստանի վրա ազդելու համար անհրաժեշտ քաղաքական լծակներ չունի՝ Մոսկվայի քաղաքականությունը փոխելու համար: Լիբիայի, Սիրիայի, Ուկրաինայի եւ Հարավային Կովկասի հակամարտություններում Անկարան եւ Մոսկվան կրկին ու կրկին ուղիներ են գտնում՝ գործարքներ կնքելու համար, չնայած այն բանին, որ շարունակում են մնալ տարբեր կողմերում:

Խոսվել է նաեւ լիբիական զինված հակամարտության մասին: Նախկին Ջամահիրիայում տարեվերջին սահմանադրական հանրաքվե եւ ընդհանուր ընտրություններ պետք է անցկացվեն: Այս հարցերն են դրվել Լիբիայի քաղաքական երկխոսության ֆորումի օրակարգում, որը հունիսի 28-ին սկսել է քառօրյա բանակցությունները Շվեյցարիայում: Չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի լուրջ առաջընթաց գրանցվեց միասնական իշխանության՝ Ազգային միասնության կառավարության ստեղծման գործում, երկրի տարբեր մասերի միջեւ պառակտման նշանները պահպանվում են: Այսպես՝ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը դեռ փորձում է պաշտպանել զորքերի ազատ տեղաշարժի իր իրավունքը:

Անթալիայում լուրջ ուշադրություն է դարձվել երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ու դրա որակյալ աճի ապահովման ուղիների ինտենսիֆիկացիային: Թուրքիայի համար տնտեսական լուրջ հարված էր Ռուսաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի որոշումը՝ երկու երկրների միջեւ դադարեցնելու ուղեւորատար, բեռնատար, չարտերային ու գրեթե բոլոր պարբերական չվերթները: Իշխանությունները հերքում էին, որ այդ սահմանափակման մեջ կա քաղաքական ենթատեքստ, սակայն դիտորդները կարծում էին, որ որոշումը հատուկ բնույթ է կրում. դրան նախորդել էր Էրդողանի այցն Ուկրաինա, որտեղ Թուրքիայի նախագահը կատարել էր Կրեմլի համար մի շարք տհաճ հայտարարություններ: Այդ երկրի հետ լիարժեք ավիահաղորդակցությունը Ռուսաստանը վերականգնեց հունիսի 22-ին, սակայն նման որոշման քաղաքական գինն առայժմ հայտնի չէ: Իհարկե, ռուս զբոսաշրջիկների հոսքն իսկական փրկություն է Թուրքիայի՝ դժվար ժամանակներ ապրող տուրիստական ոլորտի, ինչպես նաեւ երկրի տնտեսության համար, որը ֆինանսական ճգնաժամ է ապրում՝ պայմանավորված համավարակով:

Անթալիայում Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները, ամենայն հավանականությամբ, քննարկել են հետագա մարտավարական գործարքներ, որոնք կամրապնդեն երկրների քաղաքական եւ ռազմական ազդեցությունն «այս թատերաբեմերում»՝ երրորդ կողմերի հաշվին… Այս թեմային, անշուշտ, հաճախ կանդրադառնանք առաջիկա համարներում:

Թեգեր: ԱրցախԹուրքիաԻրանՀարավային ԿովկասՄեւլութ ՉավուշօղլուՌուսաստանՍերգեյ Լավրով
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ հեռանալ Սեւ ծովից

ՆԱՏՕ-ն մտադիր չէ հեռանալ Սեւ ծովից

Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի տեղահանվածների բնակարանային խնդրի լուծման ծրագիրը

Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի տեղահանվածների բնակարանային խնդրի լուծման ծրագիրը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist