Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Մոսադը» թափանցել է Իրանի պետական կառույցներ

Իսրայելի նպատակը պատասխան գործողություններ սադրե՞լն է

Հուլիսի 2, 2021
Միջազգային
«Մոսադը» թափանցել է Իրանի պետական կառույցներ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
303
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի հետախուզության նախկին նախարար Ալի Յունեսին մի շարք սենսացիոն հայտարարություններ է արել: Նրա խոսքերով՝ «Մոսադը» թափանցել է Իսլամական Հանրապետության պետական կառույցներ, մինչդեռ անվտանգության ծառայությունները զբաղված են իրանցիների, այլ ոչ թե իսրայելցի լրտեսների հետապնդմամբ: Ավելի վաղ նման հայտարարություններ է արել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով, ինչպես հայտնի է, այս տարի դուրս է մնացել նախագահական մրցարշավից:

Ալի Յունեսին խոստովանել է, որ իսրայելական «Մոսադ» ծառայությանը հաջողվել է բավական խորը ներթափանցել երկրի պետական համակարգեր՝ ավելացնելով, որ, կապված դրա հետ, իրանական պաշտոնատար բոլոր անձինք պետք է վախենան իրենց կյանքի համար: Այդ մասին նա հայտարարել է օրերս իրանական «Jamaran» կայքին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ Իրանում «անվտանգության զուգահեռ ինստիտուտների» ստեղծումը բացասաբար է անդրադարձել հետախուզության նախարարության աշխատանքի վրա ու թուլացրել այն:

Ալի Յունեսին հետախուզության ու ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Մուհամմադ Խաթամիի նախագահության շրջանում՝ 1997-2005 թթ.: Հաղորդվում է, որ «Jamaran» կայքը մտերիմ հարաբերություններ է պահպանում Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրի թոռան՝ Հասան Խոմեյնիի հետ:

Նրա խոսքերը համապատասխանում են Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի արած այն հայտարարություններին, ըստ որոնց՝ իրանական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով պատասխանատու է իսրայելական լրտեսներին դիմակայության համար, Իսրայելի գործակալ է: Ահմադինեժադի խոսքերով՝ Իրանում Իսրայելի հետախուզական գործողությունների հաջողությունը, այդ թվում՝ միջուկային ու տիեզերական ոլորտների հետ կապված գաղտնի փաստաթղթերի գողությունը, կարող են բացատրվել միայն մի հանգամանքով՝ «Մոսադի» գործակալներին հաջողվել է թափանցել պետական անվտանգության ծառայություններ:

«Այս կոռումպացված բանդան (Ահմադինեժադն այսպես է անվանել իրանական հետախուզությունը-խմբ.) պետք է բացահայտի իր դերը միջուկային գիտնականների սպանության ու Նաթանզում ուրանի հարստացման գործարանում պայթյունների մեջ: Նրանք կարեւոր փաստաթղթեր են գողացել Տորկուզաբադից ու Իրանի տիեզերական գործակալությունից: Սա կատակ չէ: Գողացվել են չափազանց կարեւոր փաստաթղթեր, եւ երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է»,- հայտարարել է նախկին նախագահը:

Մահմուդ Ահմադինեժադի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ «Մոսադի» նախկին ղեկավար Յոսի Քոենը բացահայտեց Թեհրանի դեմ իր երկրի իրականացրած գործողությունները, այդ թվում՝ միջուկային արխիվի գողության մանրամասները:

Քոենն իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքին տված հարցազրույցում պատմել է այն մասին, որ այդ գաղտնի գործողությունը կատարվել է 2018 թ. հունվարի 31-ին: Դրան մասնակցել են «Մոսադի» 20 գործակալ: Իսրայելական հետախուզության նախկին ղեկավարը, բնականաբար, նրանց անունները չի հրապարակել, ուստի հայտնի չէ՝ արդյոք նրանք իսրայելցինե՞ր են, թե՞ ոչ բոլորը: Բացի այդ, նա պատմել է, որ միջուկային արխիվի գաղտնի փաստաթղթերը թվային եղանակով ավելի շուտ են ուղարկվել Թել Ավիվ, քան գործակալները կհասցնեին լքել Իրանը:

Հարկ է հիշեցնել, որ Իրանն ու Իսրայելը միշտ գտնվել են «սառը պատերազմի» վիճակում, սակայն վերջին ամիսներին ոչ միայն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել, այլեւ հարվածներ են հասցրել միմյանց նավերին: Մի քանի ամիս առաջ հարձակում կատարվեց Նաթանզում ուրանի հարստացման գործարանի վրա, եւ դրա մեջ Թեհրանը մեղադրեց Թել Ավիվին: Իսրայելը նաեւ հսկայական թվով ավիահարվածներ է հասցրել իրանական օբյեկտներին Սիրիայում, իրանական խմբավորումներին ու աշխարհազորայիններին:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին Իսրայելին ոչ թե պետություն է համարում, այլ ահաբեկիչների բազա: «Իսրայելը ոչ թե երկիր է, այլ ահաբեկչական բազա, որը գործում է պաղեստինյան ժողովրդի եւ մահմեդական մյուս ազգերի դեմ: Յուրաքանչյուրիս պարտքն է պայքարել այդ ռեժիմի դեմ»,- ասել է նա:

Անդրադառնալով Իսրայելի իրականացրած հակաիրանական բոլոր գործողություններին՝ հարց է առաջանում, թե որն է դրանց նպատակը: Միջուկային ֆիզիկոս Ֆահրիզադեի սպանությունը ոչինչ չի փոխի: Եթե մի պահ պատկերացնենք, որ Իրանի՝ ատոմային ռումբ ստեղծելու մտադրությունը ճշմարտություն է, ապա հասկանալի կլինի, որ իրանական միջուկային ու հրթիռային ծրագրերը կշարունակեն զարգանալ նաեւ առանց Ֆահրիզադեի: Ստացվում է, որ Իսրայելը ոչ թե վախենում է իրանական ատոմային ռումբի ստեղծումից, որը կարող է ուղղվել իր դեմ, այլեւ պարզապես շատ է ցանկանում սադրել Իրանին եւ ստիպել՝ իրականացնելու պատասխան գործողություններ: Եթե Իրանը վրեժ լուծի, դա հնարավոր կլինի որպես առիթ օգտագործել ամերիկյան հարվածի համար: Իսրայելական իշխանություններն արդեն երկու տասնամյակ փորձում են այնպես անել, որ ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, սակայն ապարդյուն: Եթե նույնիսկ ԱՄՆ-ն չվերադառնա միջուկային գործարքին, որի ցանկությունն ունի, միեւնույն է, կրակից շագանակներ չի հանելու Իսրայելի համար: Ավելին՝ ամերիկյան շրջանակներում ոչ ոք տրամադրված չէ Արմագեդոն ստեղծել: Ոչ ոք վաղուց արդեն միջուկային զենք ունեցող Իսրայելին չի օգնի, որովհետեւ նրա այժմյան ռազմավարության մեջ ուղղակի լավ տարբերակներ չկան: Իրանի վրա հարձակումը կհանգեցնի մեծ պատերազմի Մերձավոր Արեւելքում, որում կայրվեն բոլորը, այդ թվում՝ պատերազմի հրձիգները:

Որոշ փորձագետներ գրեթե համոզված են, որ Իսրայելին չեն օգնի նաեւ Իրանի լիակատար մեկուսացումն ու արեւմտյան պատժամիջոցները: Ոչ այն պատճառով, որ Իրանը վաղ թե ուշ ատոմային ռումբ կստեղծի եւ այն կնետի Իսրայելի վրա: Իրանը դա չի անի, սակայն կշարունակի միավորել իսլամական աշխարհի այն ուժերին, որոնք չեն ընդունում Իսրայելի փորձերը՝ հավերժ պահպանելու ստատուս քվոն Պաղեստինում ու Երուսաղեմում:

Վաղ թե ուշ այս իրավիճակը կհանգուցալուծվի Իսրայելի պարտությամբ, երբ նա կզրկվի իր անդրօվկիանոսյան դաշնակցից, որն աստիճանաբար կկորցնի համաշխարհային հեգեմոնի կարգավիճակը: Հետո հրեական երիտասարդ պետությանը կհարվածեն ոչ թե այս կամ այն պետության զենքերը, այլ հենց իր գործած անարդարությունն այդքան կարճատեւ պատմության ընթացքում:

Թեգեր: ԱՄՆԻսրայելԻրանՄերձավոր ԱրեւելքՄոսադ
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արցախը չի ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որեւէ տարբերակ

Արցախը չի ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որեւէ տարբերակ

«…Հասնել Արցախի միջազգային ճանաչմանը»

«...Հասնել Արցախի միջազգային ճանաչմանը»

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist