Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սիրիայի հարցում նոր համաձայնություն է ձեռք բերվել

Հուլիսի 3, 2021
Միջազգային
Սիրիայի հարցում նոր համաձայնություն է ձեռք բերվել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
178
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրերս Անթալիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման ընթացքում, ինչպես հայտարարել են կողմերը, քննարկումներ են եղել Արցախի, Սիրիայի եւ Լիբիայի հարցերի շուրջ։

Սիրիայի հարցում, ինչպես կողմերը նշել են համատեղ մամուլի ասուլիսում, ձեռք է բերվել համաձայնություն Իդլիբում առանց զենքի ու զինվորականների գոտի ստեղծելու վերաբերյալ, սակայն դրա ինչպիսին լինելու մասին բացատրություն չի ներկայացվել։ Ուստի այդ առնչությամբ միջազգային ԶԼՄ-ների ու փորձագետների շրջանակներում տարբեր ենթադրություններ են արվում։ Իրանական «Isna» գործակալությունը նշում է, թե արդյոք խոսքը վերաբերում է Հալեպ-Լաթաքիա M-4 միջազգային ավտոմայրուղու երկու կողմում «ապահով անցակետի՞ն», որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել 2020 թ.։

Նշենք, որ  2020 թ. մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի՝ 5 ժամ 40 րոպե տեւողությամբ բանակցությունները հանգեցրին Իդլիբում հրադադարի համաձայնության ստորագրմանը: Դա տեղի ունեցավ կողմերի միջեւ Մոսկվայում ու Անկարայում կայացած բանակցությունների 3 փուլից հետո, որոնք լուրջ ձեռքբերումներ չունեցան, սակայն դրանց ընթացքում թուրքական կողմը շարունակաբար խոսում էր նման հանդիպման մասին: Թեեւ Թուրքիան մեծ քանակությամբ զորք ու զինամթերք էր տեղափոխել Սիրիա, բայց եւ այնպես հայտնվել էր ծանր վիճակում, ուստի, որպես փրկօղակ, հույսը դրել էր հիշյալ հանդիպման վրա: Հանդիպում, որը, փաստորեն, արդարացրեց Էրդողանի հաշվարկներն ու սպասումները: Հաջողությամբ պսակված բանակցություններն առաջինը ողջունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հույս հայտնելով, որ լարվածության թուլացման շուրջ ձեռք բերված համաձայնությունը կվերածվի կայուն խաղաղության եւ կդառնա Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածի խաղաղ բնակչության ապահովության երաշխիք: ԱՄՆ պետքարտուղարությունը եւս, ողջունելով համաձայնությունը, հույս հայտնեց, թե Իդլիբում կնվազեն բախումները, ու կբարելավվի հումանիտար իրավիճակը:

Այսուհանդերձ, Լավրով-Չավուշօղլու համաձայնությունը, թերեւս, պետք է մեկնաբանել  առաջին հերթին հուլիսի 10-ին Սիրիա-Թուրքիա սահմանին Բաբ ալ-Հաուա անցակետի, ըստ պայմանավորվածության, փակվելու համատեքստում։ Նշենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, օգտվելով իր վետոյի իրավունքից, Ռուսաստանին հաջողվել է Սիրիա-Թուրքիա սահմանին 4 անցակետից միայն մեկը բաց պահել։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գիր Պետերսոնը պահանջել է, որ չփակվի Բաբ ալ-Հաուա անցակետը՝ Իդլիբի «ապստամբներին» մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Սակայն Ռուսաստանը դեմ է դրան եւ շեշտում է, որ մարդասիրական աջակցությունը նրանք կարող են ստանալ Դամասկոսից եւ այլ շրջաններից։ Ուստի անցակետի աշխատանքների շարունակության հարցը կրկին պետք է Անվտանգության խորհրդում քվեարկության դրվի, որտեղ Մոսկվան, բացառված չէ, կրկին կօգտվի վետոյի իրավունքից։ Նշյալ անցակետի բաց մնալու հարցում առավելապես շահագրգիռ է Թուրքիան, որն այս ուղղությամբ ջանք չի խնայել, եւ ըստ երեւույթին Անթալիայի համաձայնությունը հենց այս հարցի լուծումն է։ Այս առնչությամբ Անվտանգության խորհրդի երկու ոչ մշտական անդամ Նորվեգիան ու Իռլանդիան համատեղ բանաձեւի նախագիծ են ներկայացրել՝ պահանջելով եւս մեկ տարով երկարաձգել Բաբ ալ-Հաուայի աշխատանքները, բացի այդ, բացել եւս մեկը՝ Յարաբիան։ Իսկ Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պահանջում են հյուսիսարեւմտյան հատվածում բացել Բաբ ալ-Սալամա անցակետը։

Նշենք, որ 2016 թ. վերջին, երբ Ռուսաստանի օգնությամբ Սիրիայում իշխանական ուժերի դիրքերն զգալիորեն ամրապնդվել էին, Աստանայում Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցությամբ սկսվեցին բանակցություններ, որոնք հայտնի դարձան Աստանայի գործընթաց անունով, որտեղ Թուրքիան պաշտպանում էր եւ պաշտպանում է ընդդիմադիր ուժերի գլխավոր կոալիցիայի՝ բանակցությունների գերագույն խորհրդի շահերը, որն ընդգրկում է շուրջ 2 տասնյակ, երբեմն միմյանց հակադիր, տարբեր խմբեր, Իսկ Իրանն ու Ռուսաստանը՝ իշխող վարչակարգինը: 2017 թ. Աստանայում կողմերը Սիրիայում բախումնազերծ տարածքների շուրջ համաձայնության եկան, ինչի երաշխավորը համարվեցին հիշյալ երկրները։ Թուրքիային սահմանակից՝ Սիրիայի տարածքի 11 տոկոսը կազմող Իդլիբ նահանգի եւ դրա շրջակա տարածքների վերահսկողությունը հանձնված է Թուրքիային, որտեղ  վերջինս ունի ավելի քան 13 դիտակետ։

Հետագայում Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներն անցան իշխանական ուժերին, որտեղից էլ ահաբեկչական խմբերը, փախուստի դիմելով, կենտրոնացան Իդլիբում։ Վերջիններս սկսեցին ընդդեմ իշխանական ուժերի հարձակումներ իրականացնել այդտեղից։ Հանգամանք, ինչի բերումով Աստանայի գործընթացի օրակարգում հենց Իդլիբի խնդիրն էր։ 2018 թ. սեպտեմբերի 17-ին թեհրանյան գագաթնաժողովը նվիրված էր այդ հարցին, որը, կարելի է ասել, ձախողվեց, ինչը, թերեւս, պայմանավորված էր Ասադի շահերի՝ Թեհրանի անզիջում պաշտպանությամբ։ Ահա թե ինչու դրանից 10 օր անց Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը, որի ընթացքում կողմերն Իդլիբի հարցի շուրջ համաձայնության եկան: Ըստ դրա՝ այդտեղ իշխանությունների եւ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքների միջեւ 15 կմ խորությամբ անվտանգության գոտի էր ստեղծվելու, ինչը ողջունեց նաեւ Արեւմուտքը, որը խիստ դեմ էր Իդլիբի վրա հարձակվելուն: Սակայն Անկարան չցանկացավ, թե ի զորու չեղավ լիովին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը, ուստի առայսօր չլուծված է մնացել Իդլիբի հարցը՝ Թուրքիայի նպատակներով պայմանավորված։

Ընդդիմադիր ուժերը, գլխավորապես՝ ահաբեկչական կազմակերպությունները, պետք է հեռանային նշյալ գոտուց, մինչդեռ Իդլիբի 60 տոկոսը վերահսկող ահաբեկչական «Թահրիր ալ Շամ» կամ նախկին «Ալ Նոսրա» խմբավորումը հայտարարեց, թե դեմ է Սոչիի պայմանավորվածությանը եւ երբեք չի հրաժարվի ջիհադից ու պայքարից։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան ձախողեց պայմանավորվածությունը, եւ հարցը մնաց օրակարգում, այդ թվում՝ 2019 թ. փետրվարի 14-ի Սոչիի գագաթնաժողովինը, որտեղ կողմերը համաձայնել էին ջանքեր գործադրել Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ, ինչը, բնականաբար, տեղի չունեցավ, եւ դրան հաջորդեց 2020 թ. Պուտին-Էրդողան մոսկովյան հերթական հանդիպումը։

Թեգեր: ԹուրանԹուրքիաՄեւլութ ՉավուշօղլուՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստանՍերգեյ ԼավրովՍիրիաՎլադիմիր Պուտին
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Իմ հերոսը

Իմ հերոսը

Ճակատագրի ընտրությո՞ւն, թե՞…

Ճակատագրի ընտրությո՞ւն, թե՞…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist