Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքական վտանգը գիտակցված է

Հայաստանը շատ է կարեւորվելու Արեւմուտքի համար, եւ դեռ կմեծանա նրա դերը տարածաշրջանում

Հուլիսի 8, 2021
Միջազգային
Թուրքական վտանգը գիտակցված է
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
751
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին տարիներին տեղի ունեցած շատ իրադարձություններ անկանխատեսելի էին, քանի որ չէին տեղավորվում Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված իրավիճակի տրամաբանության մեջ: Ոմանք սկսեցին հայտարարել, որ չեն հասկանում պետությունների ղեկավարությանը, ոմանք շտապեցին շեշտել, թե որոշ դուրսպրծուկներ ցանկանում են օգտվել իրադրությունից եւ, անկախ հետագա ընթացքից, ապահովել սեփական շահը, իսկ շատերն էլ արձանագրեցին, որ տեղի ունեցածն ավելի շուտ ոչ թե շեղում է տրամաբանությունից, այլ հաստատում է քաղաքական նոր իրավիճակ եւ դրանից բխող նոր իրականություն, եւ ավանդական հարցադրումները, որոնք դեռ երեկ կարելի էր հնչեցնել, այսօր հիմնականում անիմաստ են ու չեն համապատասխանում ժամանակի շնչին:

Սկսած այն պահից, երբ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, մեծացավ այն փորձագետների թիվը, որոնք կարծում էին, որ այդ կերպ Միացյալ Նահանգները պատժում է Թուրքիային Ռուսաստանին մերձենալ ձգտելու եւ նրանից C-400 հակաօդային պաշտպանական համակարգեր գնելու համար: Իհարկե, պատմությունը չի հիշում դեպք, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որեւէ մեկն անվտանգային համակարգերի ձեռք բերման նպատակով դիմի այնպիսի պետությունների, որոնք այդ դաշինքի անդամ չեն: Դա ոչ միայն փորձ է՝ ձերբազատվելու Հյուսիսատլանտյան դաշինքից ունեցած կախվածությունից, այլեւ անուղղակիորեն հաստատում է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերը պակաս վստահելի են, քան ռուսականը: Սա Թուրքիայի մոտեցումն է, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Դրանցից մեկն այն է, որ Անկարան ձգտում էր խաղացող լինել Լիբիայում, Սիրիայում, Արեւելյան Միջերկրածովյանում, Արցախում, որի իրավունքը, սակայն, չէր ստանում ՆԱՏՕ-ից: Թուրքիան այդ կազմակերպության եւ, ընդհանրապես, Արեւմուտքի հետ արհեստական տարաձայնություններ ստեղծեց C-400-ների պատմությամբ, կարողացավ պայմանավորվել Ռուսաստանի հետ, իսկ ԱՄՆ-ի հետ հարցերի լուծումը թողեց ապագային՝ հուսալով, որ, անկախ ամեն ինչից, դա մի օր տեղի կունենա:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսազրույցում տեղեկացրել էր, որ Վաշինգտոնը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարել էր, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը կվնասի երկու երկրների հարաբերություններին: Իսկ ահա ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել էր, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ նախագահ Ջո Բայդենը ոչ թե ցանկացել է մեղքը բարդել Թուրքիայի վրա, այլ հարգել է զոհերի հիշատակը:

Բայդենը, օսմանյան Թուրքիայում 1915 թ. կատարված իրադարձությունները որակելով որպես գենոցիդ, ազնվորեն կատարեց ոչ միայն իր խոստումը, այլեւ հարգանքի տուրք մատուցեց միլիոնավոր զոհերի հիշատակին, որոնք Թուրքիայում սպանվել են միայն հայ լինելու համար: Բայց նա նաեւ ազդանշան ուղարկեց նույն Թուրքիային, որ այսօր նրա կողմից Ադրբեջանի ներգրավմամբ Հայոց ցեղասպանության շարունակումը ճիշտ գնահատականի է արժանացել եւ անպայման պետք է բախվի դիմակայության Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որն իր հետագա քաղաքականությունը կառուցելու է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա: Այլ կերպ ասած՝ Բայդենը կարող էր իր նախորդների պես հարգանք մատուցել օսմանյան Թուրքիայում կատարված եղեռնագործողությունների զոհերի հիշատակին եւ չանել համապատասխան որեւէ հայտարարություն, սակայն Թուրքիան իր գործողություններով նրան այդպիսի հնարավորություն չէր տվել: Բայդենը հասկանում էր, որ գենոցիդի չճանաչումը միանգամից ձախողման է մատնելու իր քաղաքականությունը՝ հիմնված ժողովրդավարության ու մարդու իրավունքների արժեւորման վրա:

Թուրքական պաշտոնական շրջանակներում ոչ մի քննարկում չկատարվեց, թե երկրի իշխանությունների քայլերը հայ-ադրբեջանական հակամարտությունում ու ցեղասպան մեքենայի անխափան գործունեությունը որքանով են ազդել Բայդենի որոշման վրա: Այդ երկրում այնքան էին վստահ, որ ԱՄՆ-ն առանց իրենց չի կարող առաջ ընթանալ կամ իրականացնել սեփական քաղաքականությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում, որ գրեթե համոզված էին՝ ԱՄՆ-ից լուրջ հաղթաթղթեր են ստանալու Ռուսաստանից հեռանալու համար: Բավական է հիշել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հայտարարությունը. «Մենք մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ ենք ունեցել Ռուսաստանի հետ, սակայն կարողացանք հաղթահարել դրանք արդյունավետ երկխոսության միջոցով: Ինչո՞ւ նույնը չի կարելի անել ԱՄՆ-ի հետ: Եթե մեկ այլ երկիր մեզ դիմում է մաքսիմալիստական դիրքերից եւ «կամ այսպես, կամ այնպես» պահանջով, ապա նման վերաբերմունքն ստիպում է նայել այլ ուղղությամբ: Մենք կարող ենք այդ հարցերը լուծել բաց, անկեղծ ու արդյունավետ երկխոսության միջոցով, սակայն ամերիկյան ղեկավարությունը պետք է հասկանա, թե այդ հարցերը որքան մեծ նշանակություն ունեն մեզ համար»:

Իսկ ահա Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունները խոսում են այն մասին, որ նոր իշխանությունը Վաշինգտոնում մտադիր է պահպանել Անկարայի վրա ճնշում գործադրելու կուրսը:

Բայդենի վարչակազմը թշնամաբար է վերաբերվում Թուրքիային ու ձախողում է նրա քաղաքականությունը Հարավային Կովկասում: Այս մասին հայտարարել է թուրքական հետախուզության նախկին ղեկավար Իսմայիլ Պեկինը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է խափանել Անկարայի ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում:

«Բայդենի նպատակն այդ տարածքում խաղաղության հաստատումը սաբոտաժի ենթարկելն է: Այդպիսի քաղաքականությունը թելադրված չէ ԱՄՆ-ի հայկական լոբբիով, ընդհակառակը, այն չէր կարող ազդել ամերիկյան նախագահի որոշման վրա: Այդպիսի սաբոտաժը, ընդհանուր առմամբ, Անկարայի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության արդյունքն է»,- հայտարարել է Պեկինը:

Հունիսի 11-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով օգնության խմբի անդամները Սպիտակ տան ղեկավարին հղած նամակում շեշտում էին. «Առանց ամերիկյան ուժեղ ղեկավարության Թուրքիան եւ Ադրբեջանը կշարունակեն խախտել մարդու իրավունքները եւ խարխլել ժողովրդավարությունը՝ ապակայունացնելով տարածաշրջանը: ԱՄՆ-ն պետք է պարզորոշ հասկացնի, որ այդ թշնամական գործողությունները հետեւանքներ կունենան»:

Հուլիսի 3-ին ավարտվել են ադրբեջանաթուրքական հնգօրյա համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք 2021» մարտավարական զորավարժությունները: Ռազմական մանեւրները կատարվել են համաձայն Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ կնքված ռազմական համագործակցության: Մանեւրներին մասնակցել են մոտ 600 զինվորականներ, 40 տանկ եւ այլ զինտեխնիկա, տարբեր տրամաչափի 20 հրանոթ եւ ականանետ, յոթ մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, ինչպես նաեւ մոտ 50 ավտոմեքենա:

Այն բանից հետո, երբ Ֆրանսիա տեղափոխված մահմեդականները բավական մեծ թվաքանակի հասան այդ երկրում եւ Թուրքիայի նախագահի ցուցումով սկսեցին սպառնալ հայերին, իսկ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին որակեց վիրավորական տերմիններով՝ նրան հիշեցնելով, որ առջեւում նախագահական ընտրություններ են, պարզ դարձավ, որ թուրքական ղեկավարության նպատակը մահմեդական տարբեր ծայրահեղ ուժերի միջոցով արեւմտյան երկրներում առավելություն ստանալն է ու այդ առավելությունը նույն այդ երկրների դեմ կիրառելը: Դա չէին կարող չնկատել եվրոպական մյուս երկրները: Դա չէր կարող չնկատել նաեւ ԱՄՆ-ն, որտեղ նույնպես թուրքական գործոնի ազդեցությունն աստիճանաբար մեծանում է: Ակնհայտ է, որ վտանգը գիտակցված է, եւ դրա դեմ միջոցներ կկիրառվեն, սակայն առայժմ չենք խոսի իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին: Կնշենք միայն, որ այդ պայքարում Հայաստանը շատ է կարեւորվելու Արեւմուտքի համար, եւ արդյունքում կմեծանա նրա դերը տարածաշրջանում, իսկ «տիրոջ մոտ» վերադարձած Թուրքիային էլ ԱՄՆ-ն Աֆղանստանում հատկացրել է դեսպանատան անվտանգությունն ապահովելու գործառույթը: Այլ կերպ ասած՝ Անկարային կապել է իր դռան առաջ…

Թեգեր: C-400ԱՄՆԱֆղանստանԹուրքիաՄեւլութ ՉավուշօղլուՆԱՏՕՋո ԲայդենՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել3Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Անգլիան առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

Անգլիան առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

Ռամոսը պաշտոնապես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է

Ռամոսը պաշտոնապես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist