Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Որքանո՞վ են համընկնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը

Որոշիչ է լինելու երիտասարդ սերնդի կողմնորոշումը

Հուլիսի 8, 2021
Միջազգային
Որքանո՞վ են համընկնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
99
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի են ուժեղացել պրոթուրքական տրամադրությունները։ Եթե մինչ այդ Անկարայի եւ Բաքվի հարաբերություններում զարգացվում էր «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը, ապա հետպատերազմյան շրջանում փորձ է արվում ստուգել, թե ինչպիսի ընդունելություն կգտնի «մեկ ազգ, մեկ պետություն» ունենալու հեռանկարը։ Մասնավորապես՝ ադրբեջանցի միլիարդատեր Իլհամ Ռահիմովը, ով սերտ հարաբերություններ ունի երկրի նախագահ Ալիեւի հետ, «Ենի Մուսավաթ» իշխանամետ թերթին տված հարցազրույցում նշել էր, որ ժամանակն է «մեկ ազգ, երկու պետություն» մոդելից երկրներն անցում կատարեն «մեկ ազգ, մեկ պետություն» մոդելին: Նման տեսակետին են հակված նաեւ ընդդիմադիր շրջանակները: Տարիներ շարունակ բարձրաձայնվել է նաեւ համադաշնության հեռանկարի մասին։ Չնայած այդ ամենին, որքան էլ այսօր Ադրբեջանում հրապուրված են «մեծ եղբոր» օգնությամբ եւ հովանավորությամբ «հաղթանակն» ամրապնդելու եւ զարգացնելու հեռանկարով, այնուամենայնիվ, բռնապետները հազիվ թե համաձայնեն կիսել իշխանությունը։ Նման տրամադրությունները, իհարկե, օգնում են կոնսոլիդացնել հասարակությունը եւ ձեւավորել գոյություն չունեցող ազգային ինքնություն, բայց նպատակը բնավ միաձուլումը չէ, առնվազն Ադրբեջանի այսօրվա իշխանության համար։

Մինչդեռ թուրքական կողմը բավականին հեռահար եւ արդյունավետ քաղաքականություն է իրականացնում պրոթուրքական տրամադրություններն առավել խորքային եւ անբեկանելի դարձնելու համար։ Ամեն փոփոխություն սկսվում է երիտասարդ սերնդին անհրաժեշտ գաղափարներով եւ արժեքներով դաստիարակելու ճանապարհով։ Թուրքիայի իշխանությունների կողմից տարիների ընթացքում կրթաթոշակներ են շնորհվել շուրջ 26 հազար թյուրքալեզու ուսանողների։ Կրթության միջոցով գաղափարաբանական եւ հոգեւոր-մշակութային նվաճումն այն արդյունավետ միջոցն է, որը թեեւ ժամանակատար է, սակայն հիմնավոր։ Եթե այլ կերպ ձեւակերպենք, ապա երիտասարդ այդ «բանակը» թուրքական մտածելակերպի եւ քաղաքականության կրողն է դառնալու։

Կրթականից բացի, Թուրքիայի հետեւողական ռազմավարության մասն է կազմում ռազմական կապերի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Դեռեւս 2017 թ. Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 21-րդ հոդվածը, որով հնարավորություն ստեղծվեց ադրբեջանական սպայական կազմի համար սովորել Թուրքիայի զինված ուժերի ուսումնական եւ նյութական բազայում: Մինչեւ 2020 թ. երկու երկրների բանակների սերտ համագործակցության արդյունքում Թուրքիայի ռազմական դպրոցներն են ավարտել 18 հազար ադրբեջանցի կուրսանտներ, եւս 8 հազար զինծառայող վերապատրաստվել է թուրքական տարբեր դասընթացների եւ ծրագրերի շրջանակներում:

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովը Բաքվում ընդունել էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչուքաքիյուզի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով, որ ռազմաօդային ուժերի համագործակցության զարգացումը նպաստում է Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը:

Թուրքական ռազմական ուսումնարաններում կրթությունն ու զինված ուժերում վերապատրաստումների հետեւանքն այն են լինելու, որ ադրբեջանական բանակի սպայակազմը կրելու է թուրքական դպրոցի կնիքը, այնինչ նախկինում այն խորհրդային, ապա ռուսական ռազմական դպրոցի, ռազմարվեստի կրողն էր։ Այս ամենը ի վերջո, խորքային եւ արմատական փոփոխությունների է հանգեցնելու ինչպես բանակի ներսում, այնպես էլ՝ հասարակական եւ պետական մակարդակներում։ Ի դեպ, այդ զարգացումների ապացույցներից կարելի է համարել այն, որ այս տարվա հունվարի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից հեռացվեց Նաջմեդին Սադիկովը, որի պաշտոնանկությունը կապվում է պրոռուսական կողմնորոշում ունենալու եւ թուրքական ազդեցության աճը քննադատելու հետ:

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիա
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Համատիրությունների աշխատանքները կվերահսկվեն

Համատիրությունների աշխատանքները կվերահսկվեն

Ավելին, քան կին եւ ավելին, քան դիվանագետ…

Ավելին, քան կին եւ ավելին, քան դիվանագետ…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist