Բրիտանացի լրագրող Իմոջեն Բրոդիկը խսել է երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկի մասին՝ ռուսական երեք ատոմային սուզանավերի («Орел», «Князь Владимир» եւ «Вепрь»)՝ առաջին անգամ Բալթիկ ծով մտնելու եւ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունների պատճառով։ Այս մասին գրում է The Sun-ը։
Լրագրողը կարծում է, որ Բալթիկ ծովում ռուսական ռազմանավերի ներկայությունը «Ռուսաստանի ուժի ցուցադրություն է»:
Ռուսական սուզանավերը Բալթիկ ծով են մտել՝ Սանկտ Պետերբուրգի գլխավոր ռազմածովային շքերթին մասնակցելու համար: Yuma ամերիկյան նավը Սեւ ծով է մտել Sea Breeze բազմազգ վարժանքներն մասնակցելու համար, որին, բացի ԱՄՆ-ից, մասնակցում են 31 երկրներ։