Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Աֆղանստանում իրավիճակը բարդանում է

Թալիբները դեմ են երկրի ներքին գործերին թուրքական միջամտությանը

Հուլիսի 14, 2021
Միջազգային
Աֆղանստանում իրավիճակը բարդանում է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
176
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աֆղանստանում թալիբների առաջխաղացումը շարունակվում է, ինչը պայմանավորված է նաեւ կենտրոնական իշխանության նկատմամբ բնակչության շրջանում առկա անվստահության մթնոլորտով։ Բացի այդ, թվում է՝ իշխանական ուժերը պատրաստ չէին թալիբների՝ նման ծավալներով գործողություններին դիմակայելուն։

Անդրադառնալով իշխանությունների հանդեպ անվստահությանը՝ նշենք, որ դա ձեւավորվել է 2019 թ. սեպտեմբերի 28-ին Ա‎ֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից ի վեր, որոնց մասնակցում էր 13 թեկնածու: Սակայն մրցակցությունը գլխավորապես գործող նախագահ փուշտուն Մոհամեդ Աշրա‎ֆ Ղանիի եւ վարչապետ, տաջիկ Աբդուլահ Աբդուլահի միջեւ էր: 2019 թ. դեկտեմբերի 22-ին, փաստորեն 3 ամիս ուշացումով, ընտրությունների անկախ հանձնաժողովի հայտարարությամբ նախնական արդյունքներով Ղանին ձայների 50.64 տոկոսով հաղթող էր հայտարարվել, իսկ Աբդուլահը երկրորդ տեղում էր` 39,52 տոկոսով: 2020 թ. փետրվարի 18-ին նույն տվյալներով հայտարարվեցին ընտրությունների վերջնական արդյունքները, եւ Ղանին հաղթող  ճանաչվեց, ինչն Աբդուլահը կտրականապես անընդունելի եւ կեղծված գնահատելով՝ իրեն հայտարարեց երկրի նախագահ: Արդյունքում նույն թվականի մարտի 9-ին Ա‎ֆղանստանում միաժամանակ տեղի ունեցան երկու նախագահի երդմնակալության արարողություններ: Ի դեպ, նախորդ ընտրություններին եւս նման իրավիճակ էր ստեղծվել, եւ խնդիրը հանգուցալուծվել էր Աբդուլահին վարչապետ նշանակելով։ Ի վերջո, մայիսի 17-ին, ընտրություններից 8 ամիս անց, Ղանի-Աբդուլահ բանակցություններն ու սակարկումները հաջողությամբ պսակվեցին: Երկրի հանրահայտ քաղաքական գործիչների, այդ թվում` նախկին նախագահ Համեդ Քյարզայի ներկայությամբ նրանց միջեւ ստորագրվեց քաղաքական համաձայնագիր՝ իշխանությունը կիսելու շուրջ: Ըստ դրա՝ Աբդուլահը գլխավորեց նորաստեղծ ազգային հաշտության գերագույն խորհուրդը, որն արարողակարգային առումով համարվում է երկրի երկրորդ դեմքը, ունի 5 տեղակալ, առանձին բյուջե, խորհրդի անդամներն ընտրվելու են նախագահի հետ խորհրդակցությամբ, խաղաղության նախարարությունը եւս ենթարկվելու է նշյալ խորհրդին: Բացի այդ, կառավարության կազմի 50 տոկոսը լինելու են Աբդուլահի թիմակիցները:

ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն սկսել են իրենց զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, որն ավարտվելու է ընթացիկ տարվա օգոստոսի 31-ին։ Աֆղանստանում ԱՄՆ-ի 20-ամյա պատերազմի ավարտի ուղղությամբ հուլիսի 12-ին եւս մի քայլ է կատարվել՝ Քաբուլում հատուկ արարողությամբ 2018-ից Աֆղանստանում ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Սքոթ Միլերը հեռացել է պաշտոնից՝ այն հանձնելով ԱՄՆ-ի հրամանատարական կենտրոնական շտաբի պետ, գեներալ Ֆրանկ Մակքենզիին (նստավայրը՝ Ֆլորիդա նահանգի Թամփա քաղաք)։ Վերջինս արտակարգ իրավիճակում, ի պաշտպանություն Աֆղանստանի զինված ուժերի, օդուժի միջոցով իրականացնելու է ռմբակոծություններ։ Սա՝ այն դեպքում, երբ կառավարական ու թալիբների ուժերի միջեւ բախումները շարունակվում են, վերջիններս լուրջ հաջողություններ են արձանագրել՝ հասնելով Աֆղանստան-Տաջիկստան եւ Իրան-Աֆղանստան սահմաններ, գրավելով երկուական անցակետ։ Այլ կերպ ասած՝ թալիբներն աստիճանաբար մոտենում են Քաբուլին, թեեւ մայրաքաղաքի ու երկրի հյուսիսային հատվածի վրա վերահսկողություն սահմանելը բավականին բարդ է լինելու, եթե չասենք՝ անհավանական։ Ավելին, որոշ փորձագետներ չեն բացառում նույնիսկ երկրի մասնատումը՝ երկիշխանության հաստատումը։

Այսուհանդերձ, միաժամանակ ջանքեր են գուծադրվում նաեւ տարաձայնությունները լուծելու բանակցությունների միջոցով։ Նշենք, որ թալիբներն իրենց իշխանության օրոք Իրանին թշնամաբար էին վերաբերվում, անգամ Նավազշարիֆում սպանեցին 8 իրանցի դիվանագետի եւ ոչ իսլամական կրոն էին համարում շիա ուղղությունը։ Սակայն նրանք 2006 թ., երբ կրկին վերականգնվեցին եւ վերահսկողություն հաստատելով երկրի որոշ հատվածներում սկսեցին ջանքեր գործադրել՝ ընդլայնելու իրենց միջազգային կապերը, այս համատեքստում 2015 թ. թալիբական պատվիրակություն էր ժամանել Իրան եւ որոշ շրջանակների հետ հանդիպումներ ունեցել։ Մյուս կողմից՝ Իրանը եւս վերանայեց թալիբների հանդեպ իր քաղաքականությունը, այժմ արդեն որոշ քաղաքական գործիչներ հստակ շեշտում են, որ թալիբներին չպետք է նույնացնել «Իսլամական խալիֆայության» ու «Ալ Քաիդայի» հետ։ Եվ ահա հուլիսի 5-6-ը Թեհրանի միջնորդությամբ հակամարտ կողմերն այստեղ բանակցեցին հիմնահարցի լուծման եւ երկրում խաղաղություն հաստատելու խնդրի շուրջ։ Կողմերը թեհրանյան բանակցությունները համարել են նպաստավոր հող, հնարավորություն՝ հիմնահարցին քաղաքական լուծում տալու ուղղությամբ։ Բանակցությունների ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ շեշտվել է, որ պատերազմը հարցի լուծում չէ, կողմերը պետք է կենտրոնանան հարցին խաղաղ, քաղաքական լուծում տալու վրա։ Միաժամանակ երախտիքի խոսք են ասել Իրանի բարի կամքի դրսեւորման առիթով։ Հատկանշական է նաեւ, որ ԱՄՆ-ն եւս դրական է գնահատել Իրանի քայլը։ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, նշելով, որ նման նախաձեռնությունները կարող են կառուցողական լինել, հավելել է, թե պետք է սպասել արդյունքների։ Այսուհանդերձ, թալիբներն առանց լուրջ դժվարությունների շարունակում են ընդլայնել սահմանները, ինչը կամրապնդի նրանց դիրքերը բանակցություններում, որոնք ԱՄՆ նախաձեռնությամբ վերսկսվելու են նաեւ Քաթարում։

Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդեն-Էրդողան հանդիպմանը վերջինս առաջարկել էր ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի զորքերի Աֆղանստանից դուրս բերվելուց հետո Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը հանձնել Անկարային՝ Վաշինգտոնի լոգիստիկ, ֆինանսական եւ այլ աջակցությունների պայմանով։ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը կարեւորվում է, քանի որ այն համարվում է այդ երկրում դիվանագետների համար միակ դարպասը։ Հուլիսի 9-ին Էրդողանը  հայտարարել է, թե Անկարան ու Վաշինգտոնը համաձայնության են եկել հարցի շուրջ, եւ օգոստոսի վերջին Թուրքիան ստանձնելու է այդ պարտականությունը:

Պաշտոնական Քաբուլը գոհունակություն է հայտնել Թուրքիային այս առիթով, մինչդեռ թալիբները հուլիսի 12-ին կրկին Թուրքիայից պահանջել են, որպես ՆԱՏՕ-ի զորքերի բաղկացուցիչ մաս, ըստ ԱՄՆ-թալիբներ համաձայնության՝ դուրս գալ Աֆղանստանից։ 

Թեգեր: ԱՄՆԱֆղանստանԹալիբանԹուրքիաՆԱՏՕ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Շուշիից՝ Վարոշա

Շուշիից՝ Վարոշա

«Հյուսիսային հոսք-2»-ը կմթագնի գերմանա-ամերիկյան հարաբերությունները

«Հյուսիսային հոսք-2»-ը կմթագնի գերմանա-ամերիկյան հարաբերությունները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist