Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Շուշիից՝ Վարոշա

Ո՞րն է լինելու աշխարհին ուղղված Էրդողանի ուղերձը «ուրվական քաղաքում»

Հուլիսի 14, 2021
Միջազգային
Շուշիից՝ Վարոշա
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
208
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 20-ին մեկնելու է Հյուսիսային Կիպրոս, որտեղ հանդես է գալու ուղերձով։ Այդ մասին նա հայտարարել էր դեռեւս մայիսի 19-ին Անկարայում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ իր խոսքերը կվերաբերեն ոչ միայն կղզու ապագային, այլեւ նշանակալից կլինեն համաշխարհային ողջ հանրության համար:

47 տարի առաջ հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս, իսկ նույն տարվա օգոստոսի 15-ին թուրքերը գրավեցին Ֆամագուստան։ Ռազմական ներխուժման արդյունքում կղզին առայսօր բաժանված է երկու մասի՝ հունական եւ թուրքական օկուպացիայի տակ գտնվող հյուսիսային հատվածի։ Կղզու օկուպացված 37 տոկոս տարածքի վրա 1983-ին թուրքական համայնքը հայտարարեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ստեղծման մասին, իսկ Թուրքիան դարձավ աշխարհում միակ երկիրը, որը ճանաչեց ինքնահռչակ հանրապետության անկախությունը: Կղզու հունական մասում հուլիսի 20-ը համարվում է սգո օր, մինչդեռ Կիպրոսի օկուպացված հատվածի համար տոնական է եւ պաշտոնապես նշվում է որպես «Խաղաղության եւ ազատության օր»։

Ֆամագուստա քաղաքի Վարոշա (թուրքական անունը՝ Մարաշ) տուրիստական հանգստավայրը 1974-ից փակ է հանրության համար եւ հայտնի է որպես «ուրվական քաղաք»։ Վարոշան պաշտպանված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թ. բանաձեւով, որում ասվում է, որ դատարկ քաղաքում կարող են բնակվել միայն իր նախնական բնակիչները: Այս տարվա փետրվարին Թուրքիայի եւ ինքնահռչակ ՀԿԹՀ ներկայացուցիչները հայտարարեցին տուրիստական քաղաքը բացելու մտադրության մասին:

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը երկուշաբթի արտաքին գործերի խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ մտահոգություն էր հայտնել Վարոշայի հնարավոր բացման կապակցությամբ։ Բորելը վերահաստատել է, որ արտաքին գործերի խորհուրդը միաձայն մերժել է Թուրքիայի լուծումը՝ Կիպրոսում ստեղծել  երկու պետություն՝ նշելով, որ ԵՄ-ն «միասնական է» եւ կոչ է արել Թուրքիային «զերծ մնալ սադրիչ գործողություններից»: «Հուսանք, որ առաջիկա օրերին մենք ստիպված չենք լինի արտակարգ արտաքին գործերի խորհուրդ գումարել»,- հավելել է Բորելը:

Եթե Շուշին Էրդողանի համար խորհրդանշում է Հարավային Կովկասում տարած հաղթանակը, ապա Վարոշան արեւմուտքում տարած հաղթանակի խորհրդանիշն է։ Շուշիում Թուրքիան տոնեց իր վերադարձը տարածաշրջան եւ դրանով իսկ այդտեղ Ռուսաստանի միանձնյա ազդեցության ավարտը, իսկ Վարոշան թուրքական անպատժելիության լուռ վկան է արդեն Եվրոպայի դարպասների մոտ։ «Մենք Լիբիայում ենք, Ադրբեջանում, Սիրիայում, գտնվում ենք Արեւելյան Միջերկրական ծովում եւ կշարունակենք մնալ այնտեղ: Ինչպիսին էլ լինեն մեր իրավունքները, մենք դրանք կստանանք: Մենք կշարունակենք մեր նավթի որոնման աշխատանքները Արեւելյան Միջերկրական ծովում եւ Կիպրոսում»,- հուլիսի 2-ին ասված Էրդողանի խոսքերն է մեջբերում «Hurriyet»-ը: Սա բաց տեքստով մարտահրավեր է, եւ Էրդողանը լավ գիտի, որ ԵՄ-ում առկա մի շարք հանգամանքներ կխոչընդոտեն, որպեսզի կոշտ քայլեր ձեռնարկվեն Թուրքիայի դեմ։ Այս մասով ամենաազդեցիկ խաղաքարտերից մեկը փախստականների խնդիրն է։

Նշենք, որ Կիպրոսի հիմնախնդրի քաղաքական կարգավորման վերջին փորձը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլին Ժնեւում, որտեղ ոչ պաշտոնական բանակցություններ էին վարվում ՄԱԿ-ի հովանավորությամբ «5+1» ձեւաչափով՝ Հունաստանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Կիպրոսի եւ Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության միջեւ: Հանդիպման շրջանակներում այդպես էլ չէր հաջողվել հիմքեր ստեղծել կողմերի ուղղակի բանակցությունները վերսկսելու եւ Կիպրոսի խնդրի երկարաժամկետ լուծումը որոշելու համար:

Վերջերս Թուրքիա էր այցելել Մեծ Բրիտանիայի եվրոպական հարեւանության հարցերով նախարար Ուենդի Մորտոնը, ով հայտարարել էր, որ իր երկիրն աջակցում է Կիպրոսի խնդրի «համապարփակ, արդար եւ կայուն» լուծմանը։ «Կիպրոսի բնակավայրի լուծումը մնում է առանցքային կետ տարածաշրջանում որոշ ավելի լայն հակասություններ լուծելու համար: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա երկիրն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դերին այս հարցում: Հարցի լուծումը պետք է հիմնված լինի երկու գոտի ունեցող, երկհամայնքային ֆեդերացիայի միջազգայնորեն ճանաչված մոդելի վրա, որն ունի քաղաքական հավասարություն, ինչպես նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում»,- բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն է փոխանցում «Hurriyet»-ը: Մորտոնը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան խրախուսում է բոլոր կողմերին ցուցադրել «ճկունություն» եւ գտնել խնդրի «փոխընդունելի լուծում»:

Հունաստանն ակտիվորեն զարգացնում է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնց շահերը նույնպես ոտնահարվում են Թուրքիայի՝ հաճախ ապօրինի գործողություններից։ Հունաստանի ԱԳ նախարարության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը երեկ Կահիրեում պետք է հանդիպեր Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթի հետ: Հանդիպման արդյունքում ստորագրվելու էր համագործակցության հուշագիր Հունաստանի արտաքին գործերի նախարարության եւ Արաբական լիգայի միջեւ, որը նախատեսում է քաղաքական խորհրդատվություն հաստատել երկու կողմերի, ինչպես նաեւ Հունաստանի եւ Արաբական լիգայի անդամների միջեւ: Նախորդ ամիս (21 հունիսին) Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մեկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Մեկ անգամ եւս կողմերը վերահաստատել են Կիպրոսի հարցի շուրջ իրենց մոտեցումների նույնականությունը, ընդգծվել է Եգիպտոսի աջակցությունը՝ խնդիրը լուծել ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի շրջանակներում։ Հունաստանի վարչապետն էլ վերահաստատել է Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կողմերի դիրքորոշումների նույնական լինելը։

Համատեղ ուժերով եւ փոխօգնությամբ բոլոր այն երկրների հետ, որոնց շահերը համընկնում են, հնարավոր կարող է դառնալ թուրքական ագրեսիայի զսպումը։ Սա այն ճանապարհն է, որից պետք է օգտվի նաեւ Հայաստանը՝ թուրքական վտանգը ինչ-որ չափով չեզոքացնելու համար։

Թեգեր: ԹուրքիաԿիպրոսՄԱԿՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Հյուսիսային հոսք-2»-ը կմթագնի գերմանա-ամերիկյան հարաբերությունները

«Հյուսիսային հոսք-2»-ը կմթագնի գերմանա-ամերիկյան հարաբերությունները

Արդիականացված կրիոգեն կայանը կգործի օգոստոսից

Արդիականացված կրիոգեն կայանը կգործի օգոստոսից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist