Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհամագործակցի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, եթե նրանք մտնեն Աֆղանստանի կառավարության կազմ: Հուլիսի 13-ին Daily Telegraph թերթում հրապարակված հարցազրւյցում համապատասխան հայտարարությունն արել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:
Ինչպես նշում Է Ուոլեսը, Մեծ Բրիտանիան կհամաձայնվի Աֆղանստանում այդ իրավիճակին, եթե կատարվեն որոշակի միջազգային պարտավորություններ: «ինչպիսին Էլ որ լինի կառավարության կազմը, պայմանով, որ այն կհետեւի որոշակի միջազգային նորմաների, Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաշխատի նրանց հետ»,- հայտարարել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Նրա կարծիքով՝ թալիբները չեն կատարի անցայլի սխալները: Նրանք ցանկանում են միջազգային ճանաչում, իսկ դրա համար անհրաժեշտ Է լինել խաղաղության կողմնակից:
Նաեւ Ուոլեսն Աֆղանստանի նախագահի Աշրաֆ Ղանիին եւ թալիբներին կոչ Է արել սկսելու համագործակցել՝ երկրում կայունությունը վերականգելու համար հակամարտության տասնամյակներից հետո:
Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումներն ակտիվացել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի արած հայտրարությունից հետո: Ապրիլի 14-ին նա հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն աարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի 6-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Միեւնույն ժամանակ Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանը» սաստկացումն Է հարձակման տեմպերը: Այս պահին «Թալիբան» շարժումը վերահսկում Է Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով: Քաբուլը պլանավորում Է զանգվածային հակահարձակում շարժման կողմնակիցների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: