Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը Կովկասում

Վրացի զինվորականները միանում են Թուրանի բանակին

Հուլիսի 15, 2021
Միջազգային
Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը Կովկասում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
190
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ներքին քաղաքական խնդիրները Վրաստանին չեն խանգարում ռազմական ու ռազմամարտավարական համագործակցության զանգվածային պլաններ կազմել ՆԱՏՕ-ի անդամ երկրների, իսկ առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի հետ: Այդ նպատակի համար, ինչպես նախկինում, ԱՄՆ-ի բյուջեի նախագծում զգալի գումարներ են հատկացվում: 2022 թ. համար Վրաստանին կհատկացվի մոտ 60 մլն դոլար, եւ այդ երկրի զինվորականները գործնականում սեւծովյան շրջանում ու Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրականացվող բոլոր մանեւրների ու այլ նախագծերի ակտիվ մասնակիցները կլինեն:

ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի կողմից կազմակերպված «Sea Breeze 2021» զորավարժություններին Ուկրաինայում մասնակցելուց հետո վրացական ծովային հատուկ նշանակության ջոկատը, ինչպես նաեւ պարեկային երկու նավ՝ «Դիոսկուրիան» եւ «Օչամչիրեն», գործարկվել են ոչ պակաս լայնածավալ զորավարժություններում՝ Բուլղարիայում կայացած «Breeze»-ին: Իսկ Վրաստանում, համաձայն ՆԱՏՕ-ի՝ պաշտպանական գործողությունների մշակման դիրեկտիվների, սկսվել են երկրի պաշտպանական ուժերի Արեւելյան հրամանատարության զորավարժությունները՝ «Բասիանի-2021» անվամբ: Թբիլիսիից հաղորդում են, որ դրան մասնակցում են 1-ին հետեւակային բրիգադը, ավիացիոն ստորաբաժանումներն ու Վրաստանի զինված ուժերի ՀՕՊ զորամասերը, ազգային գվարդիան, հատուկ գործողությունների ուժերը եւ այլն:

Նման զորավարժությունները շատ կարեւոր են Հյուսիսատլանտյան դաշինքի համար, քանի որ Վրաստանի զինված ուժերն արդեն 17 տարի, սկսած 2004-ից, մասնակցում են ՆԱՏՕ-ի իրական մարտական ծրագրերին աշխարհի տարբեր «տաք» կետերում: Այդ թվում՝ Դաշինքի զորքերի կազմում Աֆղանստանում տարեկան ծառայություն է անցկացրել մոտ 800-900 վրացի զինվորական: Ընդամենը, ըստ պաշտոնական տեղեկությունների, այդ երկրում հակամարտությանը մասնակցել է ավելի քան 20 հազար վրացի զինվորական, որոնցից 32-ը զոհվել է:

Միեւնույն ժամանակ Վրաստանին, որպես հատուկ հեռանկարային նախագիծ, ընդունում են նաեւ Թուրքիայի ղեկավարությունում: Օրերս Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ օնլայն ռեժիմով քննարկվել են «Eternity 2021» համատեղ զորավարժություններին նախապատրաստության հետ կապված հարցեր: Այդ մանեւրները պարբերաբար իրականացվում են 2014-ից: Դիտորդները դա կապում են այն հանգամանքի հետ, որ Թուրքիայում ամրապնդվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը: Նա, ինչպես հայտնի է, հնարավոր է համարում Կովկասում իր երկրի նախկին ազդեցության վերականգնումը, միեւնույն ժամանակ Անկարայում Էրդողանին մոտ կանգնած քաղաքագետներն ու փորձագետները խոսում  են Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում «Մեծ Թուրանի»՝ ռազմաքաղաքական բլոկի ստեղծման մասին, որը կմիավորի թյուրքալեզու երկրները:

Դատելով այն բանից, որ վերջերս Անկարա է մեկնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կարելի է ասել, որ Վրաստանը դեմ չէ՝ միանալու «Մեծ Թուրանին»: «Մենք ունենք ընդհանուր կարեւոր նախագծեր, ինչպիսին են Բաքու-Թբիլիսի-Կարսը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը: Բոլոր հնարավորություններն ունենք՝ իրականացնելու ավելի մեծաթիվ նախագծեր ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով»,-Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով ասել է Ղարիբաշվիլին:

«Վրաց-թուրքական բանակցությունների արդյունքներով հայտարարվել է, որ Թուրքիան մտադիր է իր թեւի տակ միավորել Հարավային Կովկասի բոլոր երկրներին: Մինչ այդ Էրդողանը նման միավորման մասին խոսել է Կենտրոնական Ասիայի երկրների պարագայում: Եվ Թուրքիան, համագործակցելով Վրաստանի ու հետխորհրդային այլ երկրների հետ, այստեղ չափազանց կոնկրետ է գործում՝ հարձակվելով Ռուսաստանի հետաքրքրությունների վրա»,- «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակցին ասել է ռազմական փորձագետ գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչեւը, որը հետխորհրդային շրջանում երկար ժամանակ ծառայել է Կովկասում: Նա պատմել է, որ Թուրքիան ավելի վաղ վերակառուցել է, իսկ ավելի ճիշտ՝ գործնականում երկու նոր օդանավակայան է կառուցել Թբիլիսիում ու Բաթումիում: «Ավիացիոն այդ կետերը ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն քաղաքացիական տնտեսական առումով, այլեւ որպես օբյեկտներ, որոնք անհրաժեշտ են ռազմական խնդիրների լուծման համար: Վրացի հարյուրավոր զինվորականներ պատրաստվել են Թուրքիայի զինված ուժերում, Անկարան Թբիլիսիին օգնել է արդիականացնել երկրի ներսում գտնվող մի շարք ռազմական բազաներ»,- ընդգծել է փորձագետը: Նա մատնացույց է արել, որ հիմա համատեղ մանեւրներին մասնակցության ճանապարհով Անկարան ու Թբիլիսին մշակում են ռազմական համագործակցությունը՝ այդ կերպ սովորելով դիմակայել Ռուսաստանի հետաքրքրություններին:

Նշենք, որ միեւնույն ժամանակ Էրդողանը հանդես է գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին՝ անուղղակիորեն չճանաչելով Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի այժմյան կարգավիճակը: Պատահական չէ, որ բոլորովին վերջերս Վրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել ինչպես Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի խնդիրների լուծման, այնպես էլ կապված ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ինտեգրման հետ: Այդ մասին մոտ մեկ ամիս առաջ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Նրա խոսքերով՝ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ ամուր երաշիքներ են ստացվել, որ թուրքերը վրացիներին կօգնեն բոլոր ձեւաչափերում: «Վրաստանի հարցում Թուրքիայի դիրքորոշումը բավական հստակ էր նաեւ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում»,- ասել է Զալկալիանին: Իսկ հունիսի 11-ին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «ամուր կերպով աջակցում է եվրաատլանտյան կազմակերպությանը Վրաստանի ինտեգրմանը»:

Արեւմուտքի հովանու տակ շարունակվում է Թուրքիայի տնտեսական, քաղաքական ու մշակութային էքսպանսիան հարավային ու արեւմտյան Վրաստանում: Անկարան այժմ գործնականում նվաճել է Վրաստանի ներքին շուկան: Այդ երկրի արտաքին ներդրումների 80 տոկոսը կատարում են թուրքերը: Կարելի է ասել, որ անդրազգային նախագծերի շրջանակներում անդրկովկասյան երկիրն արդեն ընդգրկվել է Թուրքիայի տնտեսական համակարգում: Իսկ Վրաստանի շրջաններում թուրքական հատուկ ծառայությունների կողմից պարբերաբար սադրանքներ են հրահրվում միջկրոնական հողի վրա:

Բաքու-Ջեյհան գազամուղը եւ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը կարեւորագույն նախագծեր են, որոնք աշխարհաքաղաքական առումով Թբիլիսին կապում են Անկարայի հետ:

Այս խոշոր նախագծերից բացի, տասնյակ ավելի փոքր ծրագրեր էլ են իրականացվում: Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա են շատ սերտ տնտեսական կապեր, Վրաստան ներմուծվող ապրանքների 75 տոկոսը թուրքական է, եւ Թուրքիան արդեն զբաղեցնում է վրացական շուկայի 75 տոկոսը:

Ընկերությունների եւ ձեռնարկությունների մեծ մասը, այսպես թե այնպես, 70 տոկոսով կախված է Թուրքիայից: Իսկ դա նշանակում է, որ Վրաստանի ֆինանսական եւ քաղաքական էլիտան կապված է թուրքական կապիտալի ներկայացուցիչների հետ: Նկատի ունենալով Թուրքիայի ժամանակակից նեոօսմանյան գաղափարախոսությունն ու ռազմավարությունը, որը դրսեւորվում է պանթուրքիզմով եւ այլ մարտահրավերներով, վստահաբար կարելի է ասել, որ Վրաստանի ինքնիշխանության եւ տարածաշրջանի անվտանգության ամենամեծ սպառնալիքն այսօր Թուրքիան է:

Նշենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան ստորագրել է մի համաձայնագիր, որով 90 տարով օգտագործման համար թուրքերին է տրվել արեւմտյան խոշորագույն՝ Ռիոնի գետը՝ մոտ 320 կմ հարակից տարածքներով: Թուրքական ընկերությունն իր հայեցողությամբ կարող է շահագործել գետի ավազանի 13.4 հազար քառակուսի կիլոմետրը, ողջ կենդանական ու բուսական աշխարհը: Միեւնույն ժամանակ թուրքերին է տրվել Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանային գոտին, Էդենի սառցադաշտը՝ Մեծ Կովկասի լեռներում, որտեղից սկիզբ է առնում նույն Ռիոնի գետը…

Իրադարձությունները, որոնք  վկայում են, որ Թուրքիան աստիճանաբար կուլ է տալիս Վրաստանը, բազմաթիվ են, եւ դրանց դեռ շատ կանդրադառնանք: Այստեղ հարկ ենք համարում շեշտել, որ ստեղծված իրավիճակում Հայաստանից լրջագույն ուշադրություն է պահանջվում թուրքական սպառնալիքի դեմ պայքարում: Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները պետք է ուսումնասիրեն այն ամենը, ինչ կատարվում է Վրաստանի հետ: Ուսումնասիրեն՝ սեփական շահերը պաշտպանելու համար: Այո, թուրքական վտանգը սողոսկում է բավական մեծ արագությամբ, բայց մենք զգուշացված ենք, քանզի միակ ազգն ենք, որը լավ գիտի թուրքական գործողությունների ողջ տրամաբանությունը, ինչի համար քաղաքական հատուկ գիտելիքների կարիք երբեք չի ունեցել: 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Թեգեր: ԱբխազիաԱդրբեջանգազամուղերկաթուղիԹուրքիաՀարավային ՕսեթիաՆԱՏՕՌուսաստանՎրաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Գործընթացը շարունակվում է, ձգձգումն էլ մի քիչ հարաբերական է ասված»

«Գործընթացը շարունակվում է, ձգձգումն էլ մի քիչ հարաբերական է ասված»

Պատվաստումային տուրիզմը կարող է խթան լինել ոլորտի զարգացման համար.մասնագետ

Պատվաստումային տուրիզմը կարող է խթան լինել ոլորտի զարգացման համար.մասնագետ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist