Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ադրբեջանը սկսել է «մարել» իր պարտքերը

Եվ պատրաստվում է ճանաչել Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան

Հուլիսի 16, 2021
Միջազգային
Ադրբեջանը սկսել է «մարել» իր պարտքերը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
248
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ կայցելի ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»: Սրանով փաստացի Բաքուն կճանաչի Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան, իսկ պաշտոնական ճանաչումը կդառնա ընդամենը ժամանակի հարց։

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քիլիչը պատմական է համարել սպասվող այցը, շեշտելով, որ Ադրբեջանի պատվիրակության առաջին այցը Լեֆկոշա «կդառնա կարեւոր ուղերձ ամբողջ աշխարհի համար»: Այս մասին երեկ հայտարարել է Կիլիչը Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: «Մենք շնորհակալ ենք ձեզ այս կարեւոր քայլի համար: Սա կարեւոր ուղերձ է ամբողջ աշխարհին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության եւ եղբայրության հերթական ցուցադրումը»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ ասել է Քիլիչը: Երեկ Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ ինքնահռչակ հանրապետության խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը:

Նախքան Արցախի տարածքների օկուպացիան Թուրքիան ձեռնպահ էր մնում Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ճանաչման գործընթացն ակտիվացնելուն ուղղված քայլերից, սակայն այսօր որեւէ խոչընդոտ չի տեսնում այն իրականացնելու համար։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան «փակված» են համարում Արցախի հարցը եւ որպես հաջորդ փուլ ցանկանում են լուծել նաեւ Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան։ Թեեւ Կիպրոսի հարցում ԵՄ-ի եւ նրա անդամ մի շարք երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի կողմից բավականին կոշտ արձագանքներ են հնչում, սակայն պաշտոնական Անկարային հաջողվում է չեզոքացնել դրանք։ Այսպես՝ Հունաստանում Ֆրանսիայի դեսպան Պատրիկ Մեզոնավը «Greek City Times» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ «Հունաստանի առջեւ ծառացած խնդիրները սպառնալիք են ներկայացնում բոլոր եվրոպացիների եւ միջազգային կարգի համար, որը հիմնված է միջազգային իրավունքի եւ, ընդհանրապես, բարիդրացիական հարաբերությունների վրա»։

Ադրբեջանը, որը «պարտք» է «մեծ եղբորը» արցախյան երկրորդ պատերազմում ցուցաբերած ռազմաքաղաքական աջակցության համար, այսօր ստիպված է վճարել դրա համար։ Չի բացառվում, որ այդ գինը ժամանակի ընթացքում կարող է դեմ գնալ այդ երկրի շահերին։ Նկատենք, որ Ադրբեջանն առաջին օղակն է լինելու, որը կօգտագործի Թուրքիան Կիպրոսի հարցում «աշխարհին ուղղված ուղերձը» առարկայական դարձնելու համար։ Հատկանշական է, որ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության այցը Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացված տարածքներ տեղի է ունենում Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների, այդ թվում՝ Հունաստանի դեսպանի՝ Արցախի բռնազավթած տարածքներ, մասնավորապես Շուշի այցից ընդամենը մեկ շաբաթ անց։ Հունաստանի հայ համայնքը բողոքի նոտա էր հղել երկրի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլայոս Պիպերիգոսի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներ այցի կապակցությամբ։ Հունաստանի դեսպանի արարքն արժանացել է նաեւ հույների քննադատությանը։ Հունաստանի նախկին արտաքին գործոց նախարար Նիկոս Կոցիասը գրառում է կատարել՝ ամոթալի որակելով հույն դեսպանի մասնակցությունը «հայերի դեմ ադրբեջանական հաղթանակի տոնախմբությանը»։

Հաշվի առնելով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի օրեցօր խորացող համագործակցությունը, ամենայն հավանականությամբ Պակիստանը կդառնա Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը ճանաչող հաջորդ երկիրը։ Բազմիցս Էրդողանը հանդես է եկել այս կամ այն հարցի շուրջ թյուրքական աշխարհին ուղղված միասնության կոչերով, այդ թվում՝ Կիպրոսի հետ կապված։ Էրդողանը նաեւ օգտագործում է տարբեր երկրների թուրքական համայնքները տվյալ երկրի իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով։ Այս համատեքստում ավելի նպատակահարմար կլիներ, եթե Հայաստանը եւ բոլոր այն պետություններն ու ժողովուրդները, որոնց ուղղված է թուրքական ագրեսիան, մեկտեղեին ունեցած ռեսուրսները։ Հունաստանի եւ Կիպրոսի հետ համագործակցությունը, բացի պատմական հիմք ունեցող բարիդրացիական հարաբերություններից, կարող է ներառել նաեւ միացյալ ուժերով տարբեր հարթակներում թուրք-ադրբեջանական տանդեմի դեմն առնելուն ուղղված քայլերը։ Դեռեւս 2019 թ. հունիսի 4-ին Նիկոսիայում կայացել էր Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ, որի արդյունքում ինստիտուցիոնալ մակարդակի վրա էր դրվել Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափի համագործակցությունը։ Եռակողմ համագործակցության շրջանակներում նախատեսվում էր 2020 թ. հունվարին Հայաստանում անցկացնել երկրների ղեկավարների մակարդակով առաջին եռակողմ գագաթնաժողովը։ Ցավոք, այն այդպես էլ չկայացավ, մինչդեռ նմանատիպ միջոցառումներն ու համագործակցությունները հնարավորություն կտային կողմերին ավելի լսելի դարձնելու առկա խնդիրներն ու մարտահրավերները միջազգային տարբեր հարթակներում եւ կառույցներում։ Սրանք այն ուղղություններն են, որոնք երբեք ուշ չէ զարգացնել։

Թեգեր: ԱդրբեջանԵՄԹուրքիաԿիպրոսՀունաստանճանաչումօկուպացիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ում համար են Բաքվի էժանագին սուտն ու հերյուրանքը

Ում համար են Բաքվի էժանագին սուտն ու հերյուրանքը

Նորատ Տեր-Գրիգորյանց. «Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ իրական դաշնակից` Հայոց բանակը…»

Նորատ Տեր-Գրիգորյանց. «Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ իրական դաշնակից` Հայոց բանակը...»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist