Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 31, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը ռազմավարական աղետ չէ

Նրա նպատակը պետք է լինի չթույլատրել վերահսկելու Եվրասիայի սիրտը

Հուլիսի 20, 2021
Միջազգային
Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը ռազմավարական աղետ չէ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
91
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նրանց մեծ մասը, ովքեր դատապարտում են Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական առաքելության անխուսափելի ավարտը, հակված են դա անել լիբերալ ինտերնացիոնալիզմի տրամաբանության շրջանակներում: Այդ տրամաբանության համաձայն՝ սառը պատերազմի ավարտն ստեղծել է միջազգային նոր կարգ, որը որոշվում է, ընդհանուր առմամբ, լիբերալ նորմերի, կանոնների ու ինստիտուտների միաբեւեռությամբ (ԱՄՆ-ն միակ գերտերությունն է) եւ գերազանցությամբ, իսկ դրանք կհանգեցնեն հավերժական խաղաղության ու համընդհանուր բարգավաճման: Այս մասին Մինեսոտա նահանգի Սենթ Պոլ մայրաքաղաքի «Macalester College»-ի միջազգային հարաբերությունների դասախոս Էնդրյու Լետհեմը գրել է ամերիկյան «The Hill»-ում:

Սակայն «միաբեւեռ պահի» ծնունդի հետ նաեւ նոր սպառնալիքներ ի հայտ եկան: Վերացավ խորհրդային հեգեմոնիզմի էքզիստենցիալ վտանգը, բայց արտաքին քաղաքական ղեկավարության պատկերացումներում նրա տեղն զբաղեցրել են ավելի փոքր, բայց միեւնույն ժամանակ անհանգստություն առաջացնող սպառնալիքները «սրիկա պետությունների» եւ «համաշխարհային ահաբեկչության» կողմից, ինչպես նաեւ «պետությունների փլուզման» արդյունքում:

Իր հերթին՝ դա նպաստել է նոր բարձր ռազմավարությանը՝ լիբերալ ինտերնացիոնալիզմին: Այդ ռազմավարության հիմնական հենարանն այն է, որ ռազմական գերազանցությունն ու փափուկ ուժի անգերազանցելի ռեսուրսները պետք է օգտագործվեն նորահայտ «լիբերալ միջազգային կարգի» աջակցության, պահպանության ու պաշտպանության համար: Լիբերալ ինտերնացիոնալիզմը, որը փոխարինել է սառը պատերազմների ժամանակների զսպման բարձր ռազմավարությանը, ինչպես եւ նախորդ աշխարհաքաղաքական սխեման, վերածվել է համապարփակ տեսլականի, որն ուղղորդում է ԱՄՆ-ի արտաքին եւ ներքին քաղաքականությունը:

Այս ֆոնին Աֆղանստանում երկու տասնամյակ երկարաձգված առաքելությունը նշանակալից իմաստ է ձեռք բերում՝ նվազագույնը որպես մտադրություն: Ոչ լիբերալ ուժերը գրոհել են ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ լիբերալ միջազգային կարգի երկու «սրբապատկերների»՝ Համաշխարհային առեւտրի կենտրոնի ու Պենտագոնի վրա: Ավելին՝ նրանք դա արել են լիբերալ աշխարհի սահմաններից դուրս՝ ոչ լիբերալ գոտուց՝ հետադիմական վտանգավոր Աֆղանստանից: Լիբերալ ինտերնացիոնալիզմի տեսանկյունից «Ալ Քաիդան» ու «Թալիբանը» ոչնչացնելու նպատակով ԱՄՆ-ի ներխուժումը, իսկ այնուհետեւ արշավի անցկացումը՝ Աֆղանստանը վերածելու գործող լիբերալ ժողովրդավարության, միանգամայն տրամաբանական էին: Ավելին՝ լիբերալ ինտերնացիոնալիզմի տեսանկյունից միայն այդ քայլն իմաստ ուներ:

Մյուս կողմից, դարձյալ լիբերալ ինտերնացիոնալիզմի տեսանկյունից, ԱՄՆ-ի զորքերի անխուսափելի հեռացումը դիտվում է որպես լուրջ սխալ: Դա ոչ միայն կանխատեսում է Աֆղանստանի նահանջը լիբերալիզմի շրջանակներից այն կողմ (հաշվի առնելով, որ դա կներառի այն աֆղանցիներին, որոնք որոշել էին աջակցել ԱՄՆ-ին ու լիբերալիզմի այլ ուժերին), այլ նաեւ խոսում է ԱՄՆ-ի անկարողության մասին՝ պաշտպանելու լիբերալ միջազգային կարգը: Այս երկու տրամադրություններն էլ կարելի է տեսնել Աֆղանստանի «կորստի» մասին վերջին ողբերում:

Ըստ Էնդրյու Լետհեմի՝ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմանը կարելի է այլ կերպ նայել: Եթե մերժենք լիբերալ ինտերնացիոնալիզմի սիրված հնարքները, ծեծված կարգախոսները եւ փոխարենը որդեգրենք ավելի իրատեսական դիրքորոշում, ապա արագ կանհետանա լիբերալ միջազգային կարգի համար սպառնալիքների անհանգստությունը (դա հիմա ավելի հաճախ անվանում են «կանոնների վրա հիմնված կարգ») եւ Աֆղանստանի զիջումը ոչ լիբերալ ուժերին: Եվ երբ այդ անհանգստությունը վերանա, տեսադաշտում կսկսեն հայտնվել ռազմավարական օգուտները: Առաջին հերթին՝ այդ օգուտները վճռական կերպով կդադարեցնեն ամերիկյան արյան եւ հարստության արտահոսքը Աֆղանստան: Սակայն պակաս կարեւոր չէ եւ այն, որ ԱՄՆ-ի դուրս գալն այդ երկրից կհանգեցնի նաեւ Ռուսաստանի հարավային թեւի ապակայունացմանը եւ, որպես հետեւանք, կթուլացնի Մոսկվայի կարողությունները՝ հետապնդելու իր մեծապետական հավակնությունները Կենտրոնական Ասիայում եւ Եվրոպայում:

ԱՄՆ-ի դուրս գալու հավանական հետեւանքը կլինի Աֆղանստանի ազգային կառավարության փլուզումը եւ նրա տեղում «Թալիբանի» էմիրության ստեղծումը: Եթե դա տեղի ունենա, եւ «Թալիբանը», ինչպես հեղափոխական շատ այլ շարժումներ, փորձի տարածել իր հեղափոխությունը, Կենտրոնական Ասիայի հարեւան երկրները լիովին կարող են ապակայունացվել:

Տաջիկստանն արդեն բախվել է կասկածների, որոնք կարող են տարածաշրջանային աշխարհաքաղաքական երկրաշարժ նշանակել, ուստի ստիպված էր դիմել Ռուսաստանին եւ նրա գլխավորած հետխորհրդային ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս անդամներին՝ (իր ազգային անվտանգությանը, հավանաբար, հարեւան Աֆղանստանից նետված մարտահրավերների դեմ պայքարում) օգնություն ստանալու համար: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը դրան կպատասխանի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի ռազմաբազայում տեղակայված ռազմական ուժերի ավելացմամբ:

Եթե այդ տատանումներն իրականում Կենտրոնական Ասիայում ընդհանուր հուզումների կանխանշաններ լինեն, Ռուսաստանն ստիպված կլինի մեծ, հնարավոր է՝ շատ մեծ ռազմական ռեսուրսներ նետել տարածաշրջան: Քանզի եթե ՀԱՊԿ անդամ պետություններից մեկը չկարողանա դիմակայել «Թալիբանի» հետ կապված շարժումներին, որոնք ոգեւորված են աֆղանական ազգային կառավարության անկմամբ ու Միացյալ Նահանգների պարտությամբ, Ռուսաստանի կարգավիճակը, որպես տարածաշրջանային անվտանգության երաշավոր ու հեգեմոն, լուրջ կասկածի տակ կդրվի:

Եվ եթե նույնիսկ Կրեմլի վատագույն սցենարը չիրականանա, տարածաշրջանում մշտական հուզումները՝ դրդված «Թալիբանի» կողմից, միեւնույն է, կպահանջեն Ռուսաստանի մեծ ուշադրությունը: Մի կողմ թողնենք տարածաշրջանի տնտեսական նշանակությունը (Ռուսաստանի համար դա էժան աշխատուժի կարեւոր աղբյուր է), Կենտրոնական Ասիայում անկայունությունն ու հուզումները կարող են ներթափանցել Ռուսաստան: Չի կարելի մոռանալ, որ ՌԴ-ն առաջվա պես այդ տարածաշրջանը համարում է իր մերձավոր արտասահմանի մի մասը՝ տարածություն, որն իրավամբ կարող է վերահսկել:

Հաշվի առնելով այս բոլոր պահանջները՝ Մոսկվան պարզապես չի կարող ձեռքերը ծալած նստել, քանի դեռ «Թալիբանը» հուզումներ կառաջացնի շրջանում: Եթե Քաբուլն ընկնի, ՌԴ-ն շատ ավելի ներքաշված կլինի Կենտրոնական Ասիայի անկայուն իրավիճակի մեջ:

Ահա թե ինչու իրատեսական տեսանկյունից Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը ռազմավարական աղետ չէ: Մեծ տերությունների մրցակցության նոր դարաշրջանում ամերիկյան բարձր ռազմավարության նպատակը պետք է լինի չթույլատրել երկրներին՝ վերահսկելու Եվրասիայի սիրտը: «Թալիբանի» ազդեցության տակ գտնվող Աֆղանստանը, որն ԱՄՆ-ի դեմ տարած հաղթանակով ոգեշնչված է ապստամբելու, հավանաբար, կխաթարի Ռուսաստանի (եւ, հնարավոր է, Չինաստանի) ջանքերը՝ հասնելու նման գերակայության: Եվ չնայած Ռուսաստանում դա խիստ անընդունելի կհամարեն, Վաշինգտոնում պետք է այն ավելի բարենպաստ ընկալվի: Տեղի կունենա դա, թե ոչ, մեծապես կախված է նրանից, թե արդյոք ամերիկյան արտաքին քաղաքական իսթեբլիշմենտը վերջապես պատրա՞ստ է հեռանալ անցյալ տարիների լիբերալ ինտերնացիոնալիզմից եւ անցնել ուժի հավասարակշռության ռեալիզմի հավերժական տրամաբանությանը:

Թեգեր: ԱՄՆԱֆղանստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչու է թիրախավորվել Երասխը

Ինչու է թիրախավորվել Երասխը

Ինչի մասին է վկայում հարեւան երկրի նման պահվածքը

Ինչի մասին է վկայում հարեւան երկրի նման պահվածքը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Խնկելի անուն՝ Սոսե Մայրիկ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist