Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իսրայելական արտադրության լրտեսող ծրագրերը օգտագործվում են ամբողջ աշխարհում լրագրողներին եւ ակտիվիստներին վերահսկելու համար

Հուլիսի 20, 2021
Միջազգային
Իսրայելական արտադրության լրտեսող ծրագրերը օգտագործվում են ամբողջ աշխարհում լրագրողներին եւ ակտիվիստներին վերահսկելու համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
77
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունգարիայում Շաբոլչ Պանին բացահայտել է լրտեսական ինտրիգը եւ զենքի մութ գործարքները:

Հնդկաստանում Փարանջոյ Գուհա Թակուրտան հետաքննել է կապերը բիզնեսի եւ քաղաքական շահերի միջեւ:  

Ադրբեջանում Սեւինջ Վաքըֆքիզին բացահայտել է ընտրությունների արդյունքների կեղծումը:

Երեքն էլ աշխարհի տասնյակ լրագրողների եւ ակտիվիստների թվում են, որոնց սմարթֆոնները վարակվել էին Pegasus-ով՝ Իսրայելական NSO Group ընկերության արտադրած լրտեսող ծրագրով: Այն ի վիճակի է գաղտնի գողանալ անձնական տվյալները, կարդալ խոսակցությունները եւ միացնել խոսափողներն ու տեսախցիկներն ըստ ցանկության:

Հարձակումները բացահայտել է Pegasus Project-ը, որը 17 մեդիա կազմակերպությունների ավելի քան 80 լրագրողի միջազգային համագործակցություն է, ներառյալ՝ OCCRP-ն:

Պանիի, Թակուրտաի եւ Վաքըֆքիզիի հեռախոսները վերլուծել է Amnesty International-ի Անվտանգության լաբորատորիան եւ պարզել է, որ դրանք վարակված են եղել, երբ հայտնվել են ավելի քան 50,000 համարների ցուցակում, որոնց կառավարությունները թիրախավորել են NSO ծրագրային ապահովման միջոցով: Քրեագիտական վերլուծության միջոցով պարզվել են Pegasus-ի թիրախները:

Amnesty International-ի անվտանգության լաբորատորիան ուսումնասիրել է 67 հեռախոսի տվյալները, որոնց համարները ցանկում էին: 37 հեռախոս ցույց է տվել Pegasus-ի գործունեության հետքեր. 23 հեռախոս վարակված է եղել, իսկ 14-ում  երեւացել է թիրախավորման փորձի նշաններ: Մնացած 30 հեռախոսի համար թեստերն անարդյունավետ էին, որոշ դեպքերում  հեռախոսները փոխարինելու պատճառով:

Տվյալներում ընդգրկված հեռախոսներից 15-ը Android սարքեր էին: Ի տարբերություն iPhone-ի, Android-ները չեն գրանցում Amnesty-ի հետաքննության աշխատանքի համար անհրաժեշտ տեղեկատվություն:

NSO Group-ը հերքել է իր լրտեսող ծրագրի օգտագործման չարաշահումը եւ վիճարկել է լրագրողների ստացած տվյալների հավաստիությունը: Խումբը պնդել է, որ Pegasus-ը վաճառվում է կառավարություններին՝ հանցագործներին եւ ահաբեկիչներին հետեւելու համար՝ բազմաթիվ կյանքեր փրկելու նպատակով: Ընկերությունը, որը սերտ կապեր ունի Իսրայելի անվտանգության ծառայությունների հետ, հայտարարում է, որ իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելու չարաշահումը:

Բայց հանցագործներին հետապնդելու փոխարեն, ավելի քան 10 երկրում թիրախավորել են նաեւ քաղաքական հակառակորդներին, գիտնականներին, լրագրողներին, իրավապաշտպաններին, բժիշկներին եւ կրոնական առաջնորդներին: Չի բացառվում, որ NSO հաճախորդներն ընկերության ծրագրային ապահովումն  օգտագործել են լրտեսություն իրականացնելու համար՝ թիրախավորելով օտարերկրյա պաշտոնյաներին, դիվանագետներին եւ նույնիսկ պետությունների ղեկավարներին:

Թեգեր: Amnesty InternationalPegasusԻսրայելլրտեսող ծրագրեր
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Լիբանանյան զարգացումները կարող են անկանխատեսելի լինել

Լիբանանյան զարգացումները կարող են անկանխատեսելի լինել

Նոր թռչնաֆաբրիկա Մաճկալաշեն սահմանամերձ գյուղում

Նոր թռչնաֆաբրիկա Մաճկալաշեն սահմանամերձ գյուղում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist