Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Լիբանանյան զարգացումները կարող են անկանխատեսելի լինել

Այս երկրում այդպես էլ չի հաջողվում կառավարություն ձեւավորել

Հուլիսի 20, 2021
Միջազգային
Լիբանանյան զարգացումները կարող են անկանխատեսելի լինել
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
101
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միջին Արեւելքի երբեմնի ծաղկուն ու, թերեւս, ամենազարգացած Լիբանանում իրավիճակը դառնում է խիստ սպառնալից՝ տնտեսությունը հայտնվել է ազատ անկման վիճակում։ Թեեւ օրեր առաջ արդեն երկրի տարբեր քաղաքներում վերսկսվել էին բողոքի ցույցերը՝ տնտեսական գերծանր իրավիճակի առնչությամբ, սակայն դրանք նոր թափ են ստացել սունիաբնակ վայրերում, ինչը հանգեցրել է անվտանգության ուժերի հետ բախումների։ Հանգամանք, ինչը պայմանավորված է հուլիսի 16-ին Սաադ Հարիրիի կառավարություն ձեւավորելուց հրաժարվելով, որն է՛լ ավելի է խորացրել երկրում համատարած ճգնաժամը։ Իսկ ավելի հոռետեսները նշում են, թե երկիրը հայտնվել է փլուզման շեմին կամ ներքին բախումների լուրջ վտանգի առաջ։ 

Հարիրին շուրջ 9 ամիս ջանք է գործադրել նոր կառավարություն ձեւավորելու համար, ինչը փաստորեն դարձել է ժամանակի վատնում։ Նա Միշել Աունին էր ներկայացրել 24 նախարարից կազմված նոր կառավարության ցանկը, ինչի վերաբերյալ նախագահը պետք է իր տեսակետը հայտներ հուլիսի15-ին։ Այդ օրը, Աուն-Հարիրի հանդիպումից հետո, պարզվել է, որ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել, եւ վերջինս հրաժարական է տվել, շեշտելով, թե նախագահի հետ անհնարին է համաձայնության գալ։ Աունը, նախապես նշելով, որ ստացել է նախարարների ցանկը, ընդգծել է, որ լուրջ փոփոխություններ կան պաշտոնների բաժանման արդեն պայմանավորված տարբերակի համեմատ, ինչի շուրջ պետք է քննարկումներ լինեն։ Իսկ Հարիրին նշել է, թե նախագահը պահանջել է արմատական փոփոխություններ կառավարության կազմում, ինչը համարել է անընդունելի։ Նա Աունի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե կառավարության կազմը ձեւավորել էր խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի եւ Ֆրանսիայի առաջակած նախագծերի հիման վրա՝ ներառելով արհեստավարժ ու պրագմատիկ անձանց, այդ կերպ, փաստորեն, մեղադրելով նախագահին։

Հաշվի առնելով միջազգային ԶԼՄ-ների որոշ հրապարակումներ, կարելի է ենթադրել, որ  կողմերի միջեւ հիմնական տարաձայնությունները եղել են քրիստոնյա նախարարների հարցի շուրջ։ Հարիրիի հրաժարականի առնչությամբ խիստ մտահոգություն են հայտնել  տարբեր երկրներ։ ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլիքենը շեշտել է, թե հրաժարականը խիստ հուսահատեցնող է Լիբանանի ժողովրդի համար, հավելելով, որ խիստ կենսական է բարձր պատասխանատվությամբ կառավարության ձեւավորումը, որն ի զորու կլինի իրականացնել առաջնահերթ բարեփոխումներ։ Իսկ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ  Լե Դրիանը եւս հրաժարականը հուսահատեցնող եւ սարսափելի գնահատելով, նշել է, որ թվում է, թե Լիբանանի ղեկավարներն ի զորու չեն լուծում գտնել ճգնաժամի համար, որի հեղինակները հենց իրենք են։ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյտն այս առնչությամբ ափսոսանք հայտնելով՝ նշել է, որ դրա հետեւանքները Լիբանանի համար կարող են շատ վտանգավոր լինել։

Նշենք, որ Լիբանանի ճգնաժամի արմատները ձգվում են մինչեւ այդ երկրում խորհրդարանական վերջին  ընտրությունները։ 2018 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մրցապայքարը գլխավորապես ընթանում էր 2005 թ. ձեւավորված քաղաքական երկու հոսանքի՝ վարչապետ Հարիրիի գլխավորած Մարտի 14-ի եւ Մարտի 8-ի կոալիցիաների միջեւ: Վերջինս ձեւավորվել է շիա «Հեզբոլահ» եւ «Ամալ» կուսակցությունների գլխավորությամբ, որոնք ընտրություններին լուրջ հաղթանակ արձանագրեցին: Նշյալ հոսանքին անդամակցում են նաեւ նախագահ Միշել Աունի գլխավորած մարոնականների Ազատ հայրենասիրական շարժումը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Իսկ վարչապետ Հարիրիի գլխավորած Մարտի 14-ի կոալիցիայի կազմի մեջ մտնում են նրա առաջնորդած «Ալ Մոսթակբալ», Սամիր Ջաաջաայի առաջնորդած մարոնական Լիբանանյան ուժեր, Վալիդ Ջոմբալատի գլխավորած Առաջադեմ սոցալիստական կուսակցությունները եւ մի քանի այլ փոքր կուսակցություններ: Արդյունքում՝ Մարտի 8-ի հոսանքը 128 անդամ ունեցող խորհրդարանում 67, իսկ Մարտի 14-ի հոսանքը՝ 50  ձայն ունեցան:

Հավելենք, որ երկրի Սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է լինի քրիստոնյա մարոնական, վարչապետը՝ սունի, իսկ խորհրդարանի խոսնակը՝ շիա: Նույն թվականի մայիսի 24-ին խորհրդարանը Հարիրիին հաստատեց որպես երկրի վարչապետ, իսկ վերջինիս սեպտեմբերին հաջողվել էր միայն մասամբ ձեւավորել ու նախագահ Աունին ներկայացնել կառավարության կազմը։ Այլ կերպ ասած, Հարիրիից բավական երկար ժամանակ պահանջվեց նոր կառավարություն ձեւավորելու համար, նույնիսկ ստեղծված վիճակը բնութագրվեց որպես ճգնաժամային: Ի վերջո, 8 ամիս լուրջ ջանքեր գործադրելուց հետո, 2019 թ. հունվարի 31-ին նրան հաջողվեց ձեւավորել նոր կառավարություն, որը փաստորեն աշխատեց շուրջ 9 ամիս: Նույն թվականի հոկտեմբերին Լիբանանում բողոքի ցույցեր սկսվեցին երկրի տնտեսական ծանր վիճակի, համատարած կոռուպցիայի ու թալանի դեմ, ինչի պատճառը տարբեր տեսակի հարկերի մեծացումը, բենզինի ու այլ ապրանքների գների բարձրացումն էին, ինչն էլ հանգեցրեց բնակչության լայն զանգվածների, մասնավորապես, միջին խավի դժգոհությանը, եւ տեղի ունեցավ հասարակական «պայթյուն», ուստի Հարիրին հարկադրված հոկտեմբերի 29-ին հրաժարական տվեց:

Թեեւ Հարիրիին կրկին հանձնարարվեց ձեւավորել կառավարություն, բայց դա նրան չհաջողվեց: Վարչապետ ընտրվեց Հասան Դիաբը, որի ղեկավարած կառավարությունը 2020 թ. հունվարի 22-ին պաշտոնապես սկսեց աշխատել՝ 20 տեխնոկրատ (10-ը՝ քրիստոնյա, 10-ը՝ մահմեդական), անկուսակցական, արհեստավարժ անդամով, ընդ որում, 6-ը՝ կին: 2020 թ. օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի սարսափելի պայթյունի պատճառով հրաժարական տվեց, սակայն առ այսօր կառավարում է երկիրը որպես պաշտոնակատար։ Օգոստոսի 31-ին Լիբանանի խորհրդարանը  նոր վարչապետ ընտրեց Մուստաֆա Ադիբին, սակայն նրան չհաջողվեց ձեւավորել կառավարություն, եւ հրաժարական տվեց 2020 թ. հոկտեմբերին, ինչից հետո կրկին կառավարության ձեւավորումը հանձնարարվեց Հարիրիին, ինչը ձախողվեց, եւ երկիրը հայտնվել է գերծանր վիճակում: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այն հղի է անկանխատեսելի զարգացումներով: Երկրում երկու տարվա ընթացքում ազգային արժույթն արժեզրկվել է 90 տոկոսով։

Թեգեր: Լիբանան
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նոր թռչնաֆաբրիկա Մաճկալաշեն սահմանամերձ գյուղում

Նոր թռչնաֆաբրիկա Մաճկալաշեն սահմանամերձ գյուղում

Բանաստեղծը՝ Սյունյաց աշխարհից

Բանաստեղծը՝ Սյունյաց աշխարհից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist