2018-2020 թվականներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար երկրի դատարանները դատական գործ են հարուցել ավելի քան 29 հազար մարդու դեմ:
Այս մասին տեղեկացնում են Թուրքիայի արդարադատության նախարարությունից:
Միայն անցյալ տարի դատարանի առաջ է կանգնել 9773 մարդ, այդ թվում՝ 152 օտարերկրացի և 290 երեխա: Ընդհանուր գործերի 34.4 տոկոսի դեպքում դատապարտման որոշում է կայացվել, 14.3 տոկոսն արդարացվել է, մինչդեռ 35.1 տոկոսի գործը հետաձգվել է, փոխանցում է 1lurer-ը:
2018-ին նախագահական համակարգի անցնելուց ի վեր Թուրքիայում դատարանի առաջ է կանգնել 6326 մարդ: 2019-ին այս թիվը հասել է 13990-ի: