Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Շիական ճակատը՝ ընդդեմ թալիբների

Իրանին կասկածում են հարեւանի տարածքում երկակի խաղի մեջ

Հուլիսի 22, 2021
Միջազգային
Շիական ճակատը՝ ընդդեմ թալիբների
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
150
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թեհրանն ու Քաբուլը հայտնվել են դիվանագիտական բախման շեմին իրանական պաշտոնական լրատվամիջոցներում Աֆղանստանում առկա իրավիճակի վերաբերյալ հրապարակումների պատճառով: «Ջոմհուրի Էսլամի» հայտնի թերթը հանդես է եկել պնդումով, որ հարեւան երկրի տարածքում հասունացել է մի ողջ ռազմական կազմակերպություն՝ բաղկացած աֆղանական շիաներից, եւ դրա խնդիրը «Թալիբան» շարժման մարտիկների դեմ պայքարն է: Դրանք վերջին շաբաթներին զգալիորեն ուժեղացրել են իրենց հարձակողական գործողություններն աֆղանական անվտանգության ուժերի դիրքերի վրա: Իրանական մամուլի ենթադրությունները գրավել են նախագահ Աշրաֆ Ղանիի վարչակազմի ուշադրությունը, որը դրանք անվանել է իրանական ղեկավարության կողմից կատարված փորձ՝ իսկական ապստամբություն հրահրելու Աֆղանստանում:

Իրանական մամուլը կիսվել է տվյալներով, որ թալիբների կողմից հարձակողական գործողությունների ինտենսիվությունը հանգեցրել է Աֆղանստանի շիա բնակչության կտրուկ մոբիլիզացման: Մասնավորապես՝ այն բանից հետո, երբ Աֆղանստանի տասնյակ շրջաններ հանձնվեցին «կատաղի մոլլաներին», իբր, այդ երկրում գլուխ է բարձրացրել ինչ-որ «Հաշդ ալ-Շիա» շիական խմբավորում, որը, ինչպես հաստատում է «Ջոմհուրի Էսլամին», պատրաստ է հակահարված տալ պաշտոնական Քաբուլի զինված հակառակորդներին եւ աջակցել բանակին: Ամենահետաքրքիրն այն է, որ զինյալ կազմակերպության կազմում, համաձայն այդ տեղեկությունների, մտնում են աֆղանական շիա խմբավորման «Ֆաթիմիյուն» դիվիզիայի մարտիկները, որոնց ենթադրաբար մարզել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ Սիրիայում ռազմական գործողությունների համար:

Հրապարակումը, որը հենվել է այդ թվում «Հաշդ ալ-Շիայի» անդամների արտահայտությունների վրա, անմիջապես արժանացել է պաշտոնական Քաբուլի ուշադրությանը: Աֆղանստանի նախագահի ավագ օգնական Շահ Հուսեյն Մուրթազավին լուրեր տարածողներին կոչ է արել «դադարեցնել իրենց չարագործությունները» եւ ենթադրել է, որ իրանական ղեկավարությունը մի ձեռքով փորձում է արդարացնել «Թալիբանին», իսկ մյուսով խռովություն է հրահրում, չնայած, ինչպես շեշտում է ընդդիմադիր «Iran International» հեռուստաալիքը, «Ջոմհուրի Էսլամին», ընդհակառակը, հաճախ է քննադատել իրանական ստրատեգներին թալիբների նկատմամբ ավելորդ չեզոքության համար: Մուրթազավին վստահություն է հայտնել, որ Աֆղանստանը երբեք չի կրկնի Սիրիայի, Յեմենի, Իրաքի ու Լիբանանի փորձը, իսկ իրանցիների ենթադրյալ բոլոր փորձերը՝ հրահրելու ապստամբություն, դատապարտված են անհաջողության:

2019 թ. աֆղանական վարչակազմը ոչ պաշտոնական մակարդակով հայտարարել էր, որ հազարավոր շիա մարտիկներ, որոնք մարտնչել են Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կողմից, վերադառնում են տուն եւ կարող են գլխացավանք ստեղծել Քաբուլի համար: Սաուդյան «Աշարք ալ-Աուսատ» հանդեսի աղբյուրներն աֆղանական անվտանգության մարմիններում այդ ժամանակ ուշադրություն դարձրեցին, որ իրանական սպաների կողմից հավաքագրվելուց հետո շիա խազարներն ունակ են լավ քաղաքական գործիք դառնալ իրենց հայրենիքում, ինչից կարող է օգտվել Իրանը՝ Աֆղանստանում իր դիրքերն ամրապնդելու համար: Ավելին՝ նույն «Ֆաթիմիյուն» դիվիզիան, ինչպես կարծում էին, Իրանի համար կատարում էր ոչ միայն արտաքին լեգեոնի դերը, այլեւ դավանաբանական քաղաքականությունը փոխելու միջոց էր: 

Պարադոքս է, բայց իրանական ղեկավարությանը ժամանակին մեղադրեցին թալիբներին օգնելու մեջ: ՄԱԿ-ի հատուկ դիտորդական խմբի 2020 թ. հունիսի զեկույցում ասվում էր, որ «կատաղած մոլլաներ» շարժման մեջ առաջացել է հրամանատարների մի ողջ իրանամետ խմբակցություն: Նրա հայտնությունը, ինչպես հաստատում էին ՄԱԿ-ի փորձագետները, խմբավորման մեջ հանգեցրեց պառակտման: «Թալիբանի» բարձրաստիճան անդամների առնվազն մեկ խումբ արդեն ստեղծել է նոր կուսակցություն, որը դեմ է ցանկացած պոտենցիալ խաղաղ համաձայնագրի»,- նշել են հետազոտության հեղինակները՝ նկատի ունենալով թալիբների ու ամերիկյան կողմի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Եթե խաղաղ գործընթացն անհաջողության մատնվի, Աֆղանստանում կարող է բռնության ու քաոսի ալիք ծագել»:

Տարածված կարծիք կար, որ իրանական կողմի նկատմամբ թալիբների չեզոքության վրա ազդել է Միացյալ Նահանգների հետ խաղաղության պայմանագրի կնքումը: Մասնավորապես, ինչպես ենթադրել է ՄԱԿ-ի դիտորդական խումբը, այս պայմանավորվածությունները, որոնք ճանապարհ են բացել Աֆղանստանից օտարերկրյա զորակազմի դուրսբերման համար, դուր չեն եկել «կատաղած մոլլաներին»՝ այն պատճառով, որ նրանց վրա դրվել են կոշտ պարտավորություններ՝ «բռնության մակարդակը կրճատելու» համար: Արեւմտյան դիտորդներն ամերիկա-թալիբյան գործարքի հակառակորդների ճամբարի ձեւավորումը համարում էին շարժման մեջ աճող տարաձայնությունների նախանշան եւ նախազգուշացում, որ աֆղանական կարգավորման գործընթացը խափանվելու է: Կանխատեսումներ կային, որ «Թալիբանի» ներսում իրանական «5-րդ շարասյունը», ամենայն հավանականությամբ, նույնիսկ հիմնված է հարեւան Իրանի տարածքի վրա:

«Նեզավիսիմայա գազետայի» թղթակցի համար մեկնաբանելով իրանական մամուլում հայտնված ենթադրությունները՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ժամանակակից Աֆղանստանի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Օմար Նեսարը խոստովանել է, որ շիական ճակատ ասելով՝ նկատի են առնվում խազարների նախկին դաշտային հրամանատարների խմբավորումները: «Միայնակ նրանք սպառնալիք չեն թալիբների համար,- բացատրել է Նեսարը:- Այս պահին նրանք ուժեղացնում են իրենց դիրքերը հակաթալիբյան աշխարհազորայինների շարժման շրջանակներում»: Այդ շարժումը, ըստ փորձագետի, ներառում է ոչ միայն խազարներին, այլ նաեւ տաջիկներին ու ուզբեկներին եւ, հավանաբար, ստեղծվում է ոչ առանց Քաբուլի օգնության: Եթե նման ուժերը կարող են եւ սպառնալիք ներկայացնել կառավարության համար, ապա միայն՝ հեռանկարում:

Թեգեր: Աֆղանստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Բալթալիմանի» հիմնադիրն ու Մեծ եղեռնի զոհը

«Բալթալիմանի» հիմնադիրն ու Մեծ եղեռնի զոհը

Արցախում մեկնարկել է նյութական վնաս կրած անձանց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը

Արցախում մեկնարկել է նյութական վնաս կրած անձանց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist