Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իսրայելի լրտեսական արդյունաբերությունը ճգնաժամ է ապրում

Իշխանությունները զբաղվում են գաղտնալսման ծրագրով եւ «Մոսադի» նախկին ղեկավարով

Հուլիսի 23, 2021
Միջազգային
Իսրայելի լրտեսական արդյունաբերությունը ճգնաժամ է ապրում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
255
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելը մտավախություն ունի, որ իր «NSO Group» խմբի կողմից լրագրողների, իրավապաշտպանների եւ համաշխարհային առաջնորդների լրտեսության համար ծրագրային ապահովման օգտագործման սկանդալը կխաթարի հարաբերություններն այլ երկրների հետ: Իշխանությունները որոշել են ձեւավորել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի աղմկահարույց գործի հետեւանքներով: Բացի այդ, գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիտն այժմ ստիպված է ուսումնասիրել մի շարք բողոքներ ընդդեմ «Մոսադի» նախկին տնօրեն Յոսի Կոհենի:

Այն մասին, որ իսրայելցիներն զբաղվում են միջգերատեսչական համակարգի ձեւավորմամբ, հաղորդել են ամերիկյան «Axios» պորտալի աղբյուրները: Հանձնաժողովը, որի կազմում կընդգրկվեն պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ինչպես նաեւ «Մոսադի» ու ռազմական հետախուզության աշխատակիցները, կմշակի մի շարք միջոցառումներ՝ Իսրայելում արտադրված «Pegasus» ծրագրի շուրջ սկանդալի հետեւանքները չեզոքացնելու համար: ԶԼՄ-ներում հայտնված վերջին դրվագն այն տեղեկություններն են, որ հեռախոսահամարներից մեկը, որն օգտագործել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գտնվել է Մարոկկոյի հատուկ ծառայությունների ցուցակում՝ գաղտնալսում կազմակերպելու համար: Ըստ «Monde»-ի տեղեկությունների՝ նպատակը եղել է ոչ միայն Հինգերորդ հանրապետության ղեկավարը, այլեւ Էդուար Ֆիլիպը, ով գլխավորել է կառավարությունը 2017-2020 թթ., ինչպես նաեւ 14 նախարար: Թերթը գրում է, որ Մակրոնի հեռախոսահամարի հետ կապված այս պատմությունը ցույց է տալիս, թե Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությունը որքան խոցելի է նման հարձակումների դեպքում: Բայց, համաձայն նույն թերթի տեղեկությունների, հատուկ գաղտնի բանակցությունների համար Հինգերորդ հանրապետության նախագահը սովորաբար օգտագործում է մեկ այլ՝ պաշտպանված հեռախոս:

Այս ֆոնին ձեռնարկվող զգուշավորության միջոցառումների մասին հարց են ուղղել նաեւ Կրեմլի մամուլի քարտուղարությանը: «Ընդհանուր առմամբ՝ պետության ղեկավարը, վարչապետը, նախագահի վարչակազմը եւ այլ գերատեսչություններ օգտագործում են հատուկ կապի համակարգ՝ կառավարական կապ, որը հուսալիորեն պաշտպանված է»,- լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Իսրայելի կառավարության համար հիմա խնդիր է ստեղծում նաեւ այն, որ «Pegasus»-ը հատուկ ծրագիր է, եւ դրա օգտագործման իրավունքը հրեական պետության իշխանությունների կողմից հատուկ թույլտվությամբ տրվում է միայն պետություններին ու պետական կառույցներին: Յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկվի առանձին: Իսրայելը հրապարակայնորեն պնդում է, որ առայժմ ուսումնասիրում է «Pegasus»-ի օգտագործման մասին տեղեկատվությունը: «Եթե հաստատվի, որ օգտագործումը խախտում է արտոնագրի պայմանները կամ գնորդ երկրների հետ կնքված հուշագրերի դրույթները, մենք կձեռնարկենք համապատասխան միջոցառումներ,- ասված է սկանդալի առիթով իսրայելական պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:- Կարեւոր է նշել, որ Իսրայելը կապ չունի այն տեղեկատվության հետ, որը հավաքվել է «NSO Group»-ի կողմից»:

«Axios»-ը կարծում է, որ ակնարկը, թե «Pegasus»-ի շուրջ սկանդալը, որն օգտագործվել է նաեւ սպանված սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգիի հարցաքննողների կողմից, կարող է ազդել աշխարհի հետ Իսրայելի հարաբերությունների վրա: Այս մասին նշված է բրիտանական Կիբերանվտանգության ազգային կենտրոնի ղեկավար Լինդի Կեմերոնի հայտարարության մեջ: Կեմերոնն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այժմ պետությունները, որոնք չեն կարող մեծ ներուժ ստեղծել լրտեսական արդյունաբերության մեջ, կարող են հեշտ գնել այն: «Կենսականորեն կարեւոր է, որ կիբերտարածության մեջ բոլոր սուբյեկտներն օգտագործեն իրենց հնարավորություններն օրինական, պատասխանատու եւ համաչափ կերպով»,- նշել է բրիտանացի պաշտոնյան:

Իսրայելը կանգնել է եւս մեկ խնդրի առաջ. գլխավոր դատախազը մի քանի զեկույց է ստացել «Մոսադի» նախկին ղեկավար Կոհենի վերաբերյալ: Դրանցից մեկի հեղինակները մատնանշում են, որ Կոհենը դստեր հարսանիքի համար գործարար Ջեյմս Պակերից 2016 թ. հունիսին ֆինանսական նվեր է ստացել: Խոսքը 20 հազար դոլար կանխիկ գումարի մասին է, ինչը խախտում է օրենսդրությունը: Անցած ամիս իր հեռուստատեսային հարցազրույցներից մեկում «Մոսադի» նախկին ղեկավարը նվերն անվանել էր «ոչ չարամիտ սխալ» եւ խոստացել վերադարձնել գումարը: Մեկ այլ դրվագ, որով զբաղվում է դատախազը, Կոհենի ներգրավվածությունն է ավտոմեքենաների երկու իսրայելական ներկրողների բիզնես վեճի մեջ: Իբր, գերատեսչության նախկին ղեկավարն անմիջական դեր է ունեցել այդ գործում: Հաջորդ բողոքը վերաբերում է այն առաջարկին, որ Կոհենը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել մի բորտուղեկցորդուհու, որի հետ մտերմացել է արդեն այն ժամանակ, երբ զբաղեցնում էր այդ պաշտոնը: Վերջապես, մեկ այլ զեկույց ուշադրություն է հրավիրում հետախույզի վերը նշված հեռուստատեսային հարցազրույցի վրա, որում, ի թիվս այլոց, խոսք է եղել իրանական միջուկային արխիվը գողանալու իսրայելական հետախուզական գործողության մասին: Ենթադրություններ կան, որ «Մոսադի» նախկին տնօրենը բացահայտել է այնպիսի տեղեկություններ, որոնք  պետական կարեւորության նշանակություն ունեն:

Թեգեր: անվտանգությունԻսրայել
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Դեռ որքան կշարունակվի թուրքական երեսպաշտությունը

Դեռ որքան կշարունակվի թուրքական երեսպաշտությունը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist