Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Դեռ որքան կշարունակվի թուրքական երեսպաշտությունը

Ռուս-թուրքական շահերի բախումը մի օր անխուսափելի կդառնա

Հուլիսի 23, 2021
Միջազգային
Դեռ որքան կշարունակվի թուրքական երեսպաշտությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
96
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սիրիայում մեկնարկած ռուս-թուրքական մերձեցումն սկսում է աստիճանաբար սառչել, ինչը լիովին օրինաչափ եւ կանխատեսելի է: Էրդողանի ծավալապաշտական գործողություններն աստիճանաբար մոտենում են ՌԴ անմիջական շահերի գոտուն եւ սահմաններին, որտեղ արդեն ռուս-թուրքական շահերի բախումն անխուսափելի է: Անկարան Ռուսաստանի հետ ունեցած գործընկերային հարաբերությունները մեծ արդյունավետությամբ օգտագործեց Արցախում ագրեսիա հրահրելու եւ Ադրբեջանում ռազմական ներկայություն ապահովելու նպատակով: Նախնական փուլում խոսելով Ռուսաստանի հետ համատեղ հրադադարի մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին՝ Էրդողանը շատ կարճ ժամանակ անց արդեն հայտարարեց Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ունենալու ծրագրի վերաբերյալ, ինչն իր բացասական արձագանքը գտավ ՌԴ-ում:

Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումից քաղել է առավելագույնը, եւ հետագա ծավալապաշտական գործողությունների համար ՌԴ-ն արդեն խոչընդոտ է, ինչը ենթադրում է այդ երկրների հարաբերությունների սառեցում: Այն, թերեւս, կարող է կարճ ժամանակով հետաձգվել Աֆղանստանում ստեղծված իրավիճակի պատճառով: ԱՄՆ-ն այս երկրից դուրս հանեց իր զորքերը՝ այնտեղ թողնելով միայն թուրքական զինված ուժերին՝ ամենայն հավանականությամբ, սիրիական կարգավորման սցենարի ակնկալիքով: Սակայն արդեն այսօր ռուս-թուրքական հարաբերություններն սկսում են ճաքեր տալ:

Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններում տեղատվության մասին օրերս հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների հարցով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ: Ըստ Նուլանդի՝ ռուս-թուրքական մերձեցումը սկսվել է Սիրիայում, իսկ հետո տարածվել այլ վայրերում: «Ես չեմ խոսելու թուրքերի փոխարեն, բայց կարծում եմ, որ Անկարայում, ինչպես ես եմ զգում, ափսոսանք կա C-400-ի գնման եւ այդ հարաբերությունների հարցում, որը պարտադիր չէ, որ աշխատեր Անկարայի շահերի օգտին»,- հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան: Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Նուլանդը նաեւ նշել է, որ F-35 հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչների ծրագրում Թուրքիային այլ մատակարարներով փոխարինելու գործընթացը կավարտվի մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում: Վերջինս շեշտել է, որ ծրագրից Թուրքիայի դուրս մնալը զգալի հարված է հասցրել ոչ միայն այդ երկրի անվտանգությանը, այլեւ տնտեսությանը՝ աշխատատեղերի եւ արտահանման ներուժին, քանի որ Անկարան ապագայում այլեւս չի կարող մաս կազմել կործանիչների արտահանման շղթային: Սրանից բացի, ՌԴ-ից C-400 հակաօդային հրթիռային կայանների գնման պատճառով ԱՄՆ-ը բազմաթիվ այլ տնտեսական պատժամիջոցներ էլ էր սահմանել:

Այն, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը երկար չի կարող տեւել, փաստում է նաեւ պատմությունը: Այն օրինաչափ է, եթե դիտարկենք փաստը, որ այդ երկրները կիսում են միեւնույն կենսական աշխարհաքաղաքական տարածքները, իսկ Թուրքիան ռազմական արդյունաբերության հզորացմամբ սկսել է իր էքսպանսիայի քաղաքականությունը:

Եթե Անկարայի ռազմաքաղաքական թիվ մեկ դաշնակիցն է նկատում ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման նախանշանները, ապա դա մոտ ապագայում իր գործնական դրսեւորումները կունենա: Այդ հետընթացն իր ազդեցությունը կունենա բոլոր ոլորտներում եւ տարածաշրջաններում, որտեղ համագործակցության եզրեր են գտել երկու պետությունները: Այն չի կարող չազդել նաեւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Այս դեպքում, հնարավոր բացասական զարգացումներից խուսափելու համար, ՌԴ  զինված ուժերի հետ Հայաստանի պաշտպանական համակարգի համագործակցության սերտացման ու համատեղ ռազմատեխնիկական համալիրների ձեւավորման գործընթացները պետք է իրականացվեն առավելագույն սեղմ  ժամկետներում եւ բարձր արդյունավետությամբ: Այսօր արդեն Ադրբեջանն ամենամսյա հաճախականությամբ զորավարժություններ է իրականացնում Թուրքիայի հետ՝ ձեւավորելով մեկ ռազմական ճակատ, որին հակազդող միակ տարածաշրջանային ուժերը ՌԴ-ն եւ Իրանն են:

Թեգեր: C-400F-35ԱՄՆԹուրանԻրանՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Փրկարարներին օգնության են հասնում ԱԹՍ-ները. մշակվում են տեխնոլոգիական նոր լուծումներ

Փրկարարներին օգնության են հասնում ԱԹՍ-ները. մշակվում են տեխնոլոգիական նոր լուծումներ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist