ՆԱՍԱ-ի մարսագնաց առաքելության Ingenuity ուղղաթիռը 10-րդ ինքնակառավարվող թռիչքն է իրականացրել Մարսում՝ նոր ռեկորդներ սահմանելով: Այս մասին հայտնում է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչությունը:
«Մարսիական ուղղաթիռի ներկայիս հաջողությունը մեկ մղոն (1,6 կմ) հեռավորությամբ թռիչքն է: Այն անցել է «Բարձր լանջեր» կոչվող շրջանում, որը գտնվում է Ջեզերո խառնարանում: Դա ամենաբարդ թռիչքն էր, որն իրականացվել է 40 ֆութ (12 մետր) ռեկորդային բարձրությամբ»,- ասվում է ՆԱՍԱ-ի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ingenuity ուղղաթիռը Կարմիր մոլորակ է ժամանել Perseverance մարսագնացին ամրացված: Առաջին թռիչքն ուղղաթիռը կատարել էր ապրիլի 19-ին: