Աֆղանստանի իրադրության խաղաղ կարգավորման շուրջը բանակցությունների նոր փւլը Քաբուլի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ կարող Է տեղի ունենալ օգոստոսի սկզբին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 26-ին այդ մասին հաղորդել Է TOLOnews հեռուստաալիքը: Հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ երկխոսության շրջանակներում պլանավորվում Է բազային սկզբունքների համաձայնեցումը կողմերի միջեւ հաշտության բանակցությունների անցկացման համար, քանի որ Աֆղանստանից ԱՄՆ-ի ռազմական ուժերի լիակատար դուրսբերումն ավարտված կլինի մինչեւ օգոստոսի վերջը:
Քաբուլի կառավարության եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջեւ բանակությունների նախորդ փուլն սկսվել Է հուլիսի 16-ին Դոհայում (Կատար) եւ շարունակվել Է երկու օր: Երկխոսության ընթացքում կողմերը չեն կարողացել համաձայնեցնել խաղաղ կարգավորման շուրջն ընդհանուր որոշումը եւ պայմանավորվել են շարունակել բանակցություններն այդ հարցի վերաբերյալ: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:
Այդ ֆոնին Իսլամական Հանրապետությունում դիտվում Է իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժան զինյալները սաստկացնում են հարձակման տեմպերը մի շարք ուղղություննեով: Շարժման ներկայացուցիչերի պնդումների համաձայն՝ թալիբները կարողացել են վերահսկողություն սահմանել երկրի տարածքի մոտավորապես 85 տոկոսի նկատմամբ, ներառյալ շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: