Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Երկու նապաստակի հետեւից վազելով

Ղրիմի թաթարները՝ ազդեցության լծակ Թուրքիայի համար

Հուլիսի 28, 2021
Միջազգային
Երկու նապաստակի հետեւից վազելով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
83
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այն փաստը, որ Թուրքիան զենք է մատակարարում Ուկրաինային, չպետք է անհանգստացնի Ռուսաստանին եւ բացասաբար ազդի Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունների վրա: Նման կարծիք է հայտնել Ստամբուլի Մալթեփեի համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը «Lenta.ru»-ին տված հարցազրույցում՝ կոչ անելով ռուսական կողմին համակերպվել այն փաստի հետ, որ Անկարան շարունակելու է «զարգացնել կապերը Կիեւի հետ»: Նրա խոսքերով՝ դա ոչ մի կերպ չի ազդի ուժերի հավասարակշռության վրա, քանի որ «մի քանի տասնյակ թուրքական անօդաչու թռչող սարքերի» մատակարարման արդյունքում Ուկրաինան ռազմական հզորությամբ չի գերազանցի Ռուսաստանին:

«Մենք կարիք չունենք սադրելու Ուկրաինային, պարզապես ձգտում ենք պահպանել մեր հարաբերությունները: Մեր փոխհարաբերությունները Ռուսաստանի համար վտանգ չեն ներկայացնում»,- ընդգծել է Ունալը՝ հավելելով, որ երկու երկրների հետ Թուրքիայի ունեցած լավ հարաբերությունները կարող են թույլ տալ, որ միջնորդ դառնան այդ երկուսի միջեւ: Այլ կերպ ասած՝ «պարզապես բիզնես» տրամաբանությունից բացի, Թուրքիան հիանալի հասկանում է, որ առկա իրավիճակը լայն հնարավորություններ է ընձեռում թե Ռուսաստանի եւ թե Ուկրաինայի հետ հարաբերություններում լրացուցիչ խաղաքարտ ունենալու համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 4-ին հայտարարել էր, որ Թուրքիայում առաջին կորվետի հիմքն արդեն դրվել է, իսկ նավը պատրաստ կլինի 2023 թ. վերջին: Նշենք, որ 2020 թ. դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց ուկրաինական բանակի համար կորվետների եւ հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին համաձայնագրի ստորագրման մասին: Երկու երկրները ստորագրել են նաեւ շրջանակային համաձայնագիր Ուկրաինայի ռազմածովային ուժերի կարիքների համար «Ադա» կարգի երկու կորվետներ կառուցելու մասին։ «Ուկրաինական ռազմական պորտալի» հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ 2021 թ. բյուջեով նախատեսված է 3.8 միլիարդ գրիվնա (140.7 միլիոն դոլար) ծրագրի ֆինանսավորման համար: Իսկ հուլիսի 15-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերին է փոխանցվել թուրքական արտադրության «Bayraktar TB2» տեսակի անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը, որոնք արդիականացված տարբերակն են, եւ նախկին 150 կմ-ի փոխարեն գործողության շառավիղը 300 կմ է։

Թուրք պրոֆեսորը նաեւ ուշագրավ առաջարկ է հնչեցրել՝ խոսելով Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ գործարք կնքելու արդյունքում Ղրիմի որպես ռուսական տարածք ճանաչման դիմաց Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը ճանաչելու մասին։ Միամտություն կլինի կարծել, որ թուրքական կողմն իրապես ակնկալում է նման փոխճանաչում։ Աներկբա է, որ Թուրքիան ունի իր հետաքրքրությունները Ղրիմում, այնտեղ ապրող մուսուլմանները, ի դեմս թաթարների, հնարավորություն են ընձեռում թուրքական կողմին հարմար առիթի դեպքում միջամտել եւ օգտագործել այդ լծակը Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու կամ այլ ուղղություններով որոշակի շտկումներ մտցնելու համար։

Հունիսի վերջին Գերագույն ռադան ընդունել էր «Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին» օրենքը, որով Ուկրաինայի բնիկ ժողովուրդների կարգավիճակ շնորհվեց միայն Ղրիմի թաթարներին, կարաիտներին եւ կրիմինացիներին: Բնիկ ժողովուրդներն ազգային փոքրամասնությունների համեմատ ունեն լրացուցիչ իրավունքներ եւ երաշխիքներ, սակայն առանցքայինը Ուկրաինայի ներսում քաղաքական ինքնորոշման իրավունքն է եւ սեփական ներկայացուցչական մարմնի ձեւավորումը: Բոլոր վերոնշյալ երեք էթնիկ խմբերը բնակվում են այն տարածքներում, որոնք փաստացի Ուկրաինայի վերահսկողության տակ չեն:

Միջազգային իրավունքի համաձայն՝ բնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, որի շնորհիվ նրանք ազատորեն կարող են սահմանել իրենց քաղաքական կարգավիճակը եւ հաստատել սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացումը: Մինչդեռ Ուկրաինայի ընդունած օրենքը նախատեսում է բնիկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում Ուկրաինայի սահմաններում եւ քաղաքական կարգավիճակ՝ երկրի Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում: Թուրքական TRT գործակալությունը, անդադառնալով վերոնշյալ օրենքին, նշում է, որ «տեսականորեն Ղրիմի ապաօկուպացումից հետո Ղրիմի թաթարները կարող են բարձրացնել ազգային-տարածքային (եւ ոչ ազգային-մշակութային) ինքնավարության հարցը»: Նկատենք, որ Թուրքիայի համար ձեռնտու է Ղրիմի երկու կարգավիճակն էլ՝ թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի վերահսկողության տակ, քանի որ երկու դեպքում էլ կարող է օգտագործել Ղրիմի թաթարների գործոնը։

Առաջիկայում որոշ զարգացումներ են սպասվում քաղաքական-դիվանագիտական հարթությունում. Ուկրաինայի նախագահը նախաձեռնել է «Ղրիմի հարթակի» ստեղծումը, որով նպատակ ունի միջազգային մակարդակով գործընթացներ գեներացնել՝ թերակղզին իր երկրի իրավասության տակ վերադարձնելու նպատակով: Հարթակի աշխատանքները պետք է սկսվեն օգոստոսի 23-ին, երբ տեղի կունենա առաջին գագաթնաժողովը: Նախատեսվում է, որ այն գործելու է մի քանի մակարդակներում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ԱԳՆ ղեկավարներ, խորհրդարանականներ՝ փորձագիտական ցանցի ձեւաչափով: «Ղրիմի հարթակից» սպասելիքներ ունի նաեւ Թուրքիան։

Թեգեր: BayraktarԹուրքիաԿիպրոսՂրիմՈւկրաինաՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան գործի կդրվի ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ԱԳՆ

Ապագայի պատերազմները ջրի պատճառո՞վ են լինելու

Ապագայի պատերազմները ջրի պատճառո՞վ են լինելու

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist