Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիայի ստվերային դերը

Այն ապագայում միայն կխտանա եւ կվերածվի լուրջ մարտահրավերի

Հուլիսի 29, 2021
Միջազգային
Թուրքիայի ստվերային դերը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
115
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կենտրոնական Ասիայի պետություններում Թուրքիայի ազդեցությունը, «ՀՀ»-ի նախորդ համարում նշված բոլոր պլանների ու նախագծերի իրականացումն ու զարգացումը պատճառ են դարձել, որ հարեւան երկու այլ պետություններ, որոնք այս տարածաշրջանն օտար չեն համարում այնտեղ իրենց հետաքրքրությունների առկայության տեսանկյունից, ուշադրությամբ հետեւեն թուրքական հավակնությունների դրսեւորումներին: Խոսքը Ռուսաստանի ու Չինաստանի մասին է: Ռուսաստանը միշտ տարածաշրջանը դիտել է որպես իր թիկունք, որտեղ կատարված ամեն բան նրա համար կենսական կարեւոր նշանակություն ունի: Իսկ Չինաստանը տարածաշրջանը շատ կարեւոր եւ շահավետ է համարում սեփական ներդրումների տեսանկյունից, հատկապես այն ներդրումների, որոնք կատարել է իր գլոբալ նախագծի՝ «Մետաքսի ճանապարհի» շրջանակներում:

Թուրքիայի փաստացի ղեկավարությամբ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ստեղծումը եւ տարածաշրջանի պետությունների հետ Թուրքիայի կապերի ընդլայնումը, անկասկած, միանգամայն հատուկ զգացումներ են առաջացրել միջազգային հարաբերությունների այդ երկու սուբյեկտներում: Կարեւոր է նշել, որ սկզբում այս երկու պետություններից յուրաքանչյուրը տարածաշրջանում Թուրքիայի ներկայությանն այլ կերպ էր նայում: Ռուսաստանը դրան նայում էր Չինաստանի հետ իր փափուկ մրցակցության պրիզմայով եւ Թուրքիայի ներկայությունը համարում էր ինչ-որ խոչընդոտ չինական ազդեցության տարածման ճանապարհին: Անհրաժեշտ է հիշել, որ Էրդողանի հիմնական դոկտրինը, որը որոշում է նրա քաղաքականությունը տարածաշրջանում, թուրքակենտրոնության մեջ է եւ փորձ՝ հանդես գալու ույղուրական փոքրամասնության, ինչպես նաեւ տարածաշրջանի հարեւանությամբ ապրող չինական Սինցզյան ինքնավարության թուրք ազգության կողմնակցի դերում: Այդ ուղղությամբ Էրդողանի առաջին քայլը 1995 թ. նախաձեռնած ույղուրական ազգայնականության հիմնադիր քաղաքագետի՝ Իսա Յուսուֆ Ալպտեկինի հուշարձանի շինարարությունն էր:

2009 թ. Էրդողանը, արդեն որպես Թուրքիայի ղեկավար, վճռականորեն դատապարտել է չինական կառավարության կողմից Սինցզյան նահանգի կենտրոնի՝ Ուրումչիի բողոքների ճնշումը եւ նույնիսկ Պեկինի գործողությունները բնութագրել է որպես «գենոցիդ»: Սակայն այս ամենը հետագայում Էրդողանին չեն խանգարել փոքր-ինչ փոխել Չինաստանի հանդեպ իր հռետորաբանությունը, երբ անհրաժեշտ էր մտածել Պեկինի հետ համագործակցության մասին: 2015 թ., պատրաստվելով այցելել Պեկին, Էրդողանը մեղմացավ եւ արդեն չէր «տանջվում» Չինաստանում թյուրքախոս ժողովրդի ճակատագրով, այլ, ընդհակառակը, շեշտում էր իր «հարգանքը Չինաստանի ինքնավարության ու տարածքային ամբողջականության նկատմամբ»: Այնուհետեւ Թուրքիայի տարածքում ձերբակալվեցին 98 ույղուրներ, որոնց մոտ հայտնաբերվեցին «կեղծ անձնագրեր», իսկ ավելի ուշ՝ արդեն 2018 թ. «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թուրքական խորհրդարանում արգելափակեց մի օրինագիծ, որը միտված էր «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում Պեկինի կողմից ույղուրական փոքրամասնության իրավունքների խախտման» հետաքննությանը: Այսպիսով՝ Կենտրոնական Ասիայի օրինակից պարզ երեւում է, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունն ստիպված հրաժարվել որոշ սկզբունքներից՝ հօգուտ մյուսների:

Թվում էր՝ Անկարայի քայլերը Պեկինի հետ համագործակցության ուղղությամբ եւ Թուրքիայի որոշակի հրաժարումը Կենտրոնական Ասիայում հետագա էքսպանսիայից Մոսկվային հնարավորություն են տվել թեթեւացած շունք քաշել, սակայն շուտով սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Իրադարձությունների անսպասելի ընթացքը, երբ Ադրբեջանն Անկարայի հետ համագործակցությամբ եւ վերջինիս անմիջական մասնակցությամբ զգալի հաջողությունների հասավ Ռուսաստանի դաշնակցի նկատմամբ, ապացուցեց, որ Մոսկվայի համար նոր խնդիրներ ու հոգսեր են առաջանում ոչ միայն Անդրկովկասում, այլեւ Ղարաբաղից բավական հեռու՝ Կենտրոնական Ասիայում: Ռուսաստանն ստիպված էր զերծ մնալ Հայաստանին ակտիվ օգնության ցուցաբերումից, քանզի վախենում էր, որ իրեն կմեղադրեն ռազմական հակամարտությանը միջամտելու մեջ, որը կարող էր կողմերից մեկի տարածքային ինքնավարության խախտման պատճառ դառնալ, ինչպես եղավ 2008 թ. վրաց-օսեթական հակամարտության ժամանակ, երբ Մոսկվան ակտիվորեն միջամտեց ու պաշտպանեց Հարավային Օսեթիային:

Ղարաբաղյան հակամարտության վերջին ալիքը կենտրոնաասիական տարածաշրջանի թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի անդամ մյուս պետություններին ցույց տվեց, որ իրենք նույնպես, ինչպես Ադրբեջանը, կարող էին Անկարայի հետ ակտիվորեն զարգացնել ռազմական համագործակցությունը՝ այն հույսով, որ կստանան էժան, բայց միեւնույն ժամանակ բավական ժամանակակից զենք: Դա արդեն իրենից նկատելի սպառնալիք է ներկայացնում Մոսկվայի համար, որը վերջին տարիներին գործնականում այդ պետությունների զենքի միակ մատակարարն էր: Մի շարք մեկնաբաններ ու վերլուծաբաններ հակված են այս տեսանկյունից նայել 2021 թ. ապրիլին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ նրա թուրքմեն գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հանդիպմանը. ըստ նրանց՝ Մոսկվան փորձ է կատարել խոչընդոտել Թուրքիայի նոր հնարավորություններին՝ ամրապնդելու իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, այս անգամ՝ զենքի արտահանման միջոցով: Այլ կերպ ասած՝ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները եւ իրավիճակը՝ կապված թուրքական ու ղրղզական քաղաքացիություն ունեցող անձի առեւանգման հետ, ըստ էության, անուղղակիորեն կարող են լինել այն կամուրջը, որը նորովի կամրապնդի Թուրքիայի ազդեցությունը «Կասպիցից այն կողմ», որից դեռ վերջերս ստիպված էր հրաժարվել՝ Չինաստանին դուր գալու համար:

Այս անգամ Չինաստանի նման ամրապնդումը դժվար թե զգայուն լինի, քանզի այստեղ թուրքակենտրոնության գործոնը գոյություն չունի: Ոմանք խոսում են նաեւ այն մասին, որ Թուրքիան արդեն կարողացել է ամրապնդել իր ազդեցությունը տարածաշրջանում հատուկ ծառայությունների գործունեության միջոցով: Մասնավորապես՝ շեշտվում է, որ Ղրղզստանի քաղաքացի Ինանդիի նման առեւանգումը չէր կարող կատարվել առանց թուրքական ու ղրղզական անվտանգության ծառայությունների կոորդինացման: Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի դեսպան Ահմեդ Դողանին բողոքի նոտա է հանձնել՝ կապված Ինանդիի առեւանգման հետ՝ պահանջելով նրան անհապաղ հանձնել Ղրղզստանի իշխանություններին: Սակայն «Կասպիցից այն կողմ» գտնվող երկրներից մեկի հետ Թուրքիայի «վստահելի հարաբերությունները» թուրք դիվանագետին թույլատրել են հայտարարել, որ Ինանդին հայտնի է «որպես բացառապես Թուրքիայի քաղաքացի»: Այլ խոսքերով՝ Կենտրոնական Ասիայում «Թուրքիայի ստվերային դերը», ներառյալ՝ Ղրղզստանում, այնքան նկատելի է դարձել, որ նույնիսկ իրեն պատասխանատու չի համարում Օրհան Ինանդիի հետ կատարված միջադեպի համար: Այդ ստվերային դերը, ըստ որոշ վերլուծաբանների, ապագայում միայն կխտանա եւ, անկասկած, լուրջ մարտահրավեր կլինի ռուսական ավանդական ազդեցությանը:

Բայց կա նաեւ այլ հանգամանք, որը չի կարելի մոռանալ. էլիտաների միջեւ հարաբերությունները կարող են «վստահելի» ու «յուրահատուկ» լինել, սակայն Բիշքեկում կայացած բողոքի ակցիաները, կապված Ինանդիի առեւանգման հետ, ցույց են տալիս, որ այդ երկրում ոչ բոլորն են գոհ «Թուրքիայի ստվերային դերից», որի մասին խոսում են փորձագետները: Կարելի է ավելացնել, որ Մոսկվան Անկարայից ոչ պակաս ազդեցության լծակներ ունի տարածաշրջանի թյուրքալեզու պետությունների քաղաքական էլիտաների վրա, որոնք հնարավորություն կունենա գործարկել, եթե զգա, որ այս կամ այն ուժը սպառնալիք է ներկայացնում կամ մարտահրավեր է նետում Կենտրոնական Ասիայում իր ավանդական շահերին:

Թեգեր: ԹուրքիաՉինաստանՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը՝ գլոբալ զարգացումների կենտրոնում

Հայաստանը՝ գլոբալ զարգացումների կենտրոնում

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ծավալվել է կարճատև փոխհրաձգություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ծավալվել է կարճատև փոխհրաձգություն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist