Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ռուսաստանն ու իսլամական աշխարհը

Թուրքիան կրկին տեղավորվում է «մատի եւ մատանու արանքում»

Հուլիսի 30, 2021
Միջազգային
Ռուսաստանն ու իսլամական աշխարհը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
90
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տարբեր առիթներով ներկայացրել ենք, թե ինչպես Թուրքիան բավականին արդյունավետ կերպով կիրառում է «փափուկ ուժի» քաղաքականությունը իր ազդեցության ոլորտն ընդլայնելու եւ խորացնելու նպատակով։ Այդ ճանապարհն առավել լայնորեն է դրսեւորվում թյուրքական եւ իսլամական աշխարհում։

Այս օրերին (հուլիսի 28-30) Թաթարստանի Հանրապետությունում (ՌԴ) ընթանում է «Ռուսաստան-իսլամական աշխարհ. Կազանյան գագաթնաժողով 2021» 12-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովը: Միջոցառման նպատակն է ամրապնդել առեւտրատնտեսական, գիտական, տեխնիկական, սոցիալ-մշակութային կապերը Ռուսաստանի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների միջեւ, ինչպես նաեւ խթանել Ռուսաստանի Դաշնությունում իսլամական ֆինանսական հաստատությունների զարգացումը:

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, երեկ կառավարական նստավայրում ընդունելով Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշին, նշել է, որ Թաթարստանը շահագրգռված է թուրք գործընկերների հետ համատեղ նախագծերի իրագործմամբ, նաեւ ընդգծել, որ երկրի առաջնահերթ խնդիրներից է Ռուսաստանի եւ իսլամական աշխարհի միջեւ տնտեսական փոխգործակցության ամրապնդումը: Ի դեպ, Թուրքիան Թաթարստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերներից է եւ տարածաշրջանի տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Այսօր Թաթարստանում գործում են շուրջ 60 թուրքական ընկերություններ։ Բացի առեւտրատնտեսական կապերից, Թաթարստանը եւ Թուրքիան համագործակցում են նաեւ մշակույթի, գիտության եւ կրթության, առողջապահության, սպորտի եւ զբոսաշրջության ոլորտներում: Գագաթնաժողովին ամենամեծ պատվիրակությամբ ներկայացել է Թուրքիան՝ ավելի քան 50 պատվիրակով, ինչը ցույց է տալիս այդ երկրի հետաքրքրվածությունը։

Մեհմեդ Մուշն իր հերթին խոսել է Թաթարստանի նկատմամբ թուրքական բիզնեսի հետաքրքրության աճի մասին՝ խոստանալով աջակցել  Թուրքիայում թաթարստանյան ընկերությունների ներդրումային նախագծերին: Մինչ համավարակը, Թաթարստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտուրը գերազանցել է 480 մլն դոլարը, իսկ անցյալ տարվա կտվածքով առեւտրի ծավալը կազմել է 360 մլն դոլար: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի առեւտրի նախարարը հույս է հայտնել, որ կարճաժամկետ հեռանկարում կկարողանան վերականգնել դիրքերը եւ շրջանառության ծավալը հասցնել 1 մլրդ դոլարի:

«Ռուսաստան-իսլամական աշխարհ» 12-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովի մասնակիցներին ուղերձով ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդգծելով, որ մահմեդական երկրների գործընկերները կարող են լիովին ապավինել Ռուսաստանի աջակցությանն ու օգնությանը` տարածաշրջանային ճգնաժամերը հաղթահարելու, ինչպես նաեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության բոլոր դրսեւորումներին դիմակայելու հարցում։

Թաթարստանն իր աշխարհագրական դիրքով յուրատեսակ կամուրջ է Ռուսաստանի եվրոպական եւ ասիական մասերի միջեւ, իսկ մայրաքաղաք Կազանը կրում է «Ռուսաստանի երրորդ մայրաքաղաքի» ոչ պաշտոնական անվանումը, թեպետ այդ տիտղոսի մասով ունի մրցակիցներ։ Թաթարստանի բնակչության կեսից ավելին իսլամադավան են, ինչը նույնպես կրոնական տեսանկյունից  թույլ է տալիս Թուրքիային օգտվելու «փափուկ ուժի» ընձեռած հնարավորություններից։ Միեւնույն ժամանակ դա գործոն է, որի հետ ՌԴ կենտրոնական իշխանությունը չի կարող հաշվի չնստել։

Թեգեր: ԹաթարստանԹուրքիաիսլամական աշխարհՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Արարատ»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը, սակայն լքում է Կոնֆերենցիաների լիգան

«Արարատ»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը, սակայն լքում է Կոնֆերենցիաների լիգան

Սուբսիդիա՝ միայն ախտահանված եւ ՀՀ-ում փորձաքննություն անցած սերմերի համար

Սուբսիդիա՝ միայն ախտահանված եւ ՀՀ-ում փորձաքննություն անցած սերմերի համար

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist