Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Համաեվրոպական շահեր գոյություն չունեն

«Հյուսիսային հոսք-2»-ը խորացնում է հակասությունները ԵՄ-ի ներսում

Հուլիսի 30, 2021
Միջազգային
Համաեվրոպական շահեր գոյություն չունեն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
112
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հյուսիսային հոսք-2»-ն առաջվա պես բաժանում է Եվրոպան: Բեռլինը պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ իրավիճակի կարգավորման համար, բայց նրան քննադատում է Ուկրաինան, եւ ոչ միայն: Համաեվրոպական հետաքրքրություններ գոյություն չունեն: Այս մասին գրել է չեխական «info.cz»-ը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի համաձայնագիրը, որը նրանք ստորագրել են անցած շաբաթ, կողմերին թույլատրեց «թաղել պատերազմի կացինը»՝ կապված «Հյուսիսային հոսք-2» վիճահարույց գազամուղի հետ: Մի կողմից՝ դա լավ նորություն է, որովհետեւ ավելի շատ վստահություն է հաղորդում եւ առավել կանխատեսելի է դարձնում ռուսական գազի առաքումը Գերմանիա, նշանակում է՝ նաեւ Եվրամիություն: Դա ակնհայտ, բայց միեւնույն ժամանակ միակ առավելությունն է: «Մինուսներն» ավելի շատ են: Առաջին՝ հաստատ կուժեղանա եվրոպական կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումից: Երկրորդ՝ Ուկրաինան իրեն դավաճանված է զգում, որովհետեւ նրա տարածքով տարանցումը դառնում է ոչ անհրաժեշտ, երկրորդական պայման: Նույն պատճառով ամերիկա-գերմանական պայմանագիրը քննադատում է Լեհաստանը, այն հոգեհարազատ չէ նաեւ Եվրամիությանը:

Միացյալ Նահանգները երկար ժամանակ հանդես էր գալիս «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ եւ ձգտում էր համոզել Գերմանիային՝ հրաժարվելու դրանից: Նախագահ Բայդենը հիմա փոխել է իր դիրքորոշումը՝ զիջելով, ինչպես երեւում է, իրողություններին, քանզի գազամուղն արդեն գրեթե պատրաստ է, եւ դժվար թե ինչ-որ մեկը կարող է խանգարել գերմանացիներին՝ ավարտելու այն: Ուստի Բայդենը Մերկելից գոնե բանավոր խոստումներ ստացավ Ուկրաինային տարանցիկ երկրի կարգավիճակում թողնել նաեւ 2024 թ. հետո, երբ կավարտվի Ռուսաստանի հետ գազի առաքման գործող պայմանագիրը: Անցած տարի այն կիեւյան կառավարությանը բերել է 2.11 մլրդ եվրո: Մամուլի ասուլիսում Մերկելն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում պնդել է, որ գազն այսուհետ նույնպես առաքվի Ուկրաինայով: «Չի կարելի օգտագործել «Հյուսիսային հոսք-2»-ը որպես Ուկրաինայի վրա ճնշման լծակ»,- ասել է Մերկելը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինեն մտածել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին: «Մենք ամենեւին էլ անզեն չենք»,- շեշտել է նա:

Քանի որ Ուկրաինայի ու Լեհաստանի տարածքով են անցնում գազատարները, որոնցով առաքվում են ռուսական էներգակիրները, դրանք, իհարկե, կորցնում են եկամուտները եւ Ռուսաստանի վրա իրենց ազդեցության մի մասը: Վերջինիս համար անհրաժեշտ է գազ ու նավթ վաճառել Եվրոպային՝ սեփական տնտեսության գոյությունը երաշխավորելու համար: Կիեւը չափազանց հիասթափված էր Սպիտակ տուն Մերկելի այցից եւ պաշտոնապես բանակցություններ պահանջեց Եվրահանձնաժողովի եւ գերմանական կառավարության հետ՝ հենվելով ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի վրա: Ուկրաինայի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարները կտրուկ հայտարարություն են հրապարակել: Դրանում ասվում է, որ Բայդենի որոշումը «ստեղծել է դիվանագիտական, ռազմական ու էներգետիկ սպառնալիք Ուկրաինայի եւ Կենտրոնական Եվրոպայի համար, ընդլայնել է Ռուսաստանի հնարավորությունները՝ ապակայունացնելու իրավիճակը Եվրոպայում եւ խորացրել է հակասությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ»:

Գերմանացիները պնդում են Բալթիկ ծովի հատակով երկրորդ գազամուղի տեղադրումը, մասնավորապես՝ Բեռլինի քաոսային էներգետիկ քաղաքականության պատճառով: Ատոմակայանների փակումը հանգեցնում է ածխային կայանների բեռի ավելացմանը, իսկ դա լիովին հակասում է «Եվրոպական կանաչ համաձայնագրի» բոլոր պահանջներին: Վերականգնվող աղբյուրները դեղամիջոց չեն, ուստի Գերմանիան ապավինում է գազին՝ որպես անցումային էներգիայի աղբյուրի, առաջին հերթին՝ էլեկտրաէներգիայի արտադրության եւ ջերմամատակարարման համար: Բայց գազատարների կառուցման եւ շահագործման պայմաններն այնպիսին են, որ բոլոր հաղթաթղթերը Ռուսաստանի ձեռքում են, որը կկարողանա որոշել՝ արդյոք գազ ուղարկե՞լ Եվրոպա, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա ո՞ւր:

Գերմանիան խոստացել է, որ սեպտեմբերին կնշանակի հատուկ ներկայացուցչի, որը բանակցություններ կվարի Ռուսաստանի հետ ռուս-ուկրաինական գազային տարանցման պայմանագիրը մինչեւ 2034 թ. երկարաձգելու համար: Նրա խնդիրը Մոսկվային համոզելն է, որ իր վրա պարտավորություններ վերցնի եւ Ուկրաինային մինչեւ վերը նշված ժամկետի ավարտը վճարի 20 մլրդ դոլար՝ անկախ այն բանից՝ արդյոք գազը կմատակարարվի՞ Ուկրաինայի տարածքով, թե՞ ոչ: Նաեւ Ուկրաինայի համար «կանաչ ֆոնդ» կհայտնվի, որին կփոխանցվի 175 մլն եվրո, իսկ վերջնարդյունքում մասնավոր աղբյուրները կփոխանցեն եւս 1 մլրդ: Այսպես Ուկրաինային կօգնեն արագացնել էներգետիկ փոխակերպումը եւ նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Գերմանա-ամերիկյան պայմանագիրն առաջացրել է Բրյուսելի ոչ միանշանակ արձագանքը: Նոր եւ խիստ վիճելի գազամուղի գործարկումն այն պահին, երբ Եվրահանձնաժողովը պնդում է արդյունահանվող վառելիքի շուտափույթ դադարեցման անհրաժեշտության մասին, լավ գաղափար չէ: Բայց հանձնաժողովում շեշտել են, որ գազատարի շինարարությունը չի խախտում եվրոպական իրավունքը, իսկ դա նշանակում է, որ պաշտոնապես հնարավոր չէ դրա հետ որեւէ բան անել: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները խելամիտ պատասխան չեն գտել այն հարցին, թե ինչու անդամներից մեկը, անգամ՝ ամենամեծը, ինքն է որոշում այնպիսի կարեւոր հարցը, ինչպիսին է ԵՄ-ի էներգետիկ ապագան, իսկ դա նշանակում է, որ ազդում է մյուս բոլոր անդամների անվտանգության վրա: «Ինչպես գիտեք, «Հյուսիսային հոսք-2» նախագիծը չի համապատասխանում եվրոպական ընդհանուր հետաքրքրություններին,- ասել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին: -Բայց եթե գազամուղը հանձնվի շահագործման, պետք է աշխատի թափանցիկ, առանց խտրականության, կարգավորող համապատասխան վերահսկողությամբ՝ միջազգային եւ եվրոպական իրավունքի համաձայն»:

Գազատարը հուզել է ոչ միայն Եվրոպային, այլեւ ԱՄՆ-ին: Բայդենը եւ Մերկելը կամ վերջինիս իրավահաջորդն ստիպված կլինեն ոչ քիչ ջանքեր գործադրել՝ քննադատներին հանգստացնելու համար: ԵՄ-ում շատ քաղաքական գործիչներ կոշտ դիրքորոշում են որդեգրել, ուստի, որքան էլ պարադոքսալ հնչի, պայմանագիրը նպաստել է նրան, որ Գերմանիան եւ Ֆրանսիան այժմ դժվարությամբ կպահպանեն Ռուսաստանի հետ երկխոսությունը: Դեռ հունիսին ԵՄ գագաթնաժողովում Մերկելն ու Էմանուել Մակրոնն առաջարկել էին ուղղակի բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ, բայց արձագանք չստացան: Եվրամիության երկրների մեծ մասը ենթադրում է, որ Կրեմլի պահվածքի պատճառով դա անթույլատրելի է: «Հյուսիսային հոսք-2»-ի միակողմանի ավարտից հետո, առանց մյուսների հետ համապատասխան խորհրդատվության, նման գաղափարների համար աջակցություն գտնելն առավել բարդ կլինի:

Թեգեր: ԱՄՆգազամուղՀյուսիսային հոսքՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Կոնգրեսականների հստակ ուղերձը՝ Բաքվին. Վաշինգտոնում սկսվել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման գործընթացը

Կոնգրեսականների հստակ ուղերձը՝ Բաքվին. Վաշինգտոնում սկսվել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման գործընթացը

Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին

Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist