Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Կրեմլն ակնարկում է, որ Բաքուն մասնակցում է հակառուսական զորավարժություններին

Անդրկովկասում ՆԱՏՕ-ի ակտիվացմանը ՌԴ-ն հակազդելու է ՀԱՊԿ-ով

Հուլիսի 31, 2021
Միջազգային
Կրեմլն ակնարկում է, որ Բաքուն մասնակցում է հակառուսական զորավարժություններին
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
357
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին պատերազմը հրահրած եւ նրա ելքն ապահոված, ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի հետ Ադրբեջանի զինուժի ամենամսյա զորավարժությունները, իբր քիչ էին, հիմա էլ վերջինս նաեւ անմիջական մասնակցություն է ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին: Այս օրերին Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2021» («Ճարպիկ ոգի 2021») զորավարժություններին մասնակցում են դաշինքի անդամ 12 երկրի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի զինծառայողները։ Չնայած ռազմաքաղաքական այս կառույցի հետ Հայաստանի ունեցած համագործակցության որոշակի փորձին եւ առկա ձեւաչափերին, Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին: Այդ որոշումը լիովին օրինաչափ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան կազմակերպել էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, իսկ դաշինքից այդպես էլ համարժեք արձագանք չեղավ նրա հեղինակած ռազմական հանցագործություններին:

Վրաստանում անցկացվող զորավարժությունները նախորդում են մեկ ամիս առաջ Ուկրաինայում անցկացված զորավարժություններին: Ակնհայտ է, որ դրանք  ավելի հաճախ են տեղի ունենում ՌԴ անմիջական սահմանների մոտ եւ ուղղված են վերջինիս դեմ: Ուկրաինան եւ Վրաստանը տարածքային խնդիրներ ունեն ՌԴ-ի հետ եւ իրենց անվտանգության ռազմավարությունը կառուցում են Հյուսիսատլանտյան  դաշինքին ինտեգրվելու եւ վերջնարդյունքում նաեւ անդամակցելու նպատակով: Զորավարժություններին մասնակցում են նաեւ ՌԴ մյուս անմիջական հարեւանները՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Լեհաստանը: Միջոցառմանը մասնակցող 2 500 զինծառայողները ներկայացնում են նաեւ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Ռումինիան, ԱՄՆ-ը։

Վերջին շրջանում ՌԴ-ՆԱՏՕ սրված հարաբերությունների ֆոնին Վրաստանում անցկացվող զորավարժություններն առանձնակի խորհուրդ ունեն: Ակնհայտ է, որ դրանք ուղղված են ՌԴ-ի դեմ, ինչը փաստում է նաեւ Ուկրաինայում կազմակերպված զորավարժությունների ժամանակ ՌԴ ծովային սահմանները խախտելու դեպքը: Վերոնշյալի համատեքստում ուշագրավ է Թուրքիա-Ադրբեջան զույգի մասնակցությունը: ՌԴ-ն, հատկապես վերջին շրջանում, հաճախ է շեշտում այդ քույր երկրների հետ լավ հարաբերություններ ունենալու մասին: Մեկնաբանելով զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունը՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ վերջինս ինքնիշխան պետություն է, որի հետ ունեն գործընկերային հարաբերություններ, եւ կա քաղաքական կամք՝ դրանք զարգացնելու, բայց եւ անմիջապես շեշտել է. «Մեզ համար կարեւոր է, որ նման զորավարժությունների սցենարները չենթադրեն մեր երկրի դեմ ինչ-որ քողարկված գործողություններ»: Հաջորդ նախադասությամբ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ վարժանքների սցենարները բազմազան են, եւ դաշինքը չի թաքցնում, թե ով է նրանց համար գլխավոր հակառակորդը՝ նկատի ունենալով ՌԴ-ին:

Այսպիսով՝ ՌԴ նախագահի խոսնակը դիվանագիտորեն հայտարարում է, որ իր գործընկեր պետությունը մասնակցում է իր դեմ ուղղված՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ նկատի ունենալով նաեւ մյուս գործընկերոջը՝ Թուրքիային:

Ստեղծված աշխարհաքաղաքական համայնապատկերում ՌԴ-ն պարտադրված է իր անվտանգության ամրապնդման ուղղությամբ հակաքայլեր անել: Այդ մասին հայտնեց նաեւ Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին Մոսկվային պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել իր անվտանգության ապահովման համար։ Այդ քայլերը ենթադրում են Անդրկովկասում միակ դաշնակից մնացած ՀՀ-ի հետ ռազմական եւ ռազմարդյունաբերական հարաբերությունների որակապես նոր մակարդակի բարձրացում: Նման գործելակերպի պահպանման դեպքում անխուսափելիորեն նաեւ Ադրբեջանի հետ ՌԴ հարաբերությունների վերանայման անհրաժեշտություն կառաջանա:

Այսպիսով՝ Անդրկովկասում ՌԴ-ի ռազմական ներկայության ընդլայնումը եւ ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցի ակտիվացումը թելադրված են առկա իրողություններով, ինչն առաջիկայում անխուսափելիորեն իրեն ավելի զգացնել կտա:

Թեգեր: Դմիտրի ՊեսկովզորավարժություններԹուրանՆԱՏՕՌուսաստանՎրաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Եվրոպան նոր պատերազմների նախաշեմին է

Եվրոպան նոր պատերազմների նախաշեմին է

Երբ աճը կարող է համարվել լավ

Երբ աճը կարող է համարվել լավ

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist