«Թալիբան»-ի գրոհայինները կրկին հարձակվել են Աֆղանստանի Հերաթ քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի առաքելության գրասենյակի վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը կրկին հարձակվել է ՄԱԿ -ի գրասենյակի վրա ՝ Հերաթ նահանգի Գուզար շրջանում», – ասել է պաշտպանության նախարարության խոսնակ Ֆավադ Ամանը:
Պաշտպանության և Ազգային անվտանգության ուժերը կռվում են գրոհայինների դեմ, հավելել է նա:
Նախօրեին ևս հարձակում էր տեղի է ունեցել ՄԱԿ-ի գրասենյակի վրա, ինչի հետևանքով մահացու վիրավորվում էր ստացել աֆղան ոստիկան: